Միխայիլ Եֆրեմով (զորապետ)
Միխայիլ Եֆրեմով | |
---|---|
Михаи́л Григо́рьевич Ефре́мов | |
![]() | |
փետրվարի 27 (մարտի 11), 1897 - ապրիլի 19, 1942[1][2] (45 տարեկան) | |
Ծննդավայր | քաղաք Տարուսա, Կալուժսկայա գուբերնիա |
Մահվան վայր | Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սմոլենսկի մարզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Զորատեսակ | հետևակ |
Ծառայության տարիներ | ![]() ![]() |
Կոչում | գեներալ-լեյտենանտ (1940) |
Հրամանատարն էր | 33-րդ առանձին հրաձգային դիվիզիա Մոսկովյան երկրորդ հրամանատարական հետևակային դասընթացներ, Տամբովյան 19-րդ հրաձգային դիվիզիա, Յարոսլավյան 18-րդ հրաձգային դիվիզիա, 3-րդ հրաձգային կորպուս, 12-րդ հրաձգային կորպուս, Պրիվոժյան, Անդրբայկալյան, Օռլովյան, Հյուսիսկովկասյան և Անդրկովկասյան ռազմական օկրուգներ, 21-րդ բանակ, 10-րդ բանակ, 33-րդ բանակ, Կենտրոնական ռազմաճակատ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում, Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Եֆրեմով (այլ կիրառումներ)
Միխայիլ Եֆրեմով (փետրվարի 27 (մարտի 11), 1897, Տարուսա, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1942[1][2], Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, գեներալ-լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։ Եֆրեմովը որպես 11-րդ կարմիր բանակի զրահագնացքի պետ մասնակցել է Ադրբեջանում, ապա որպես հրաձգային դիվիզիայի հրամանատար Հայաստանում և Վրաստանում Խորհրդային կարգերի հաստատմանը։ 1933 թվականին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ 33-րդ բանակը Եֆրեմովի հրամանատարությամբ մարտնչել է Մոսկվայի ճակատամարտում, Վյազմայի համար մարտերում (1942 թվական), երբ բանակն ընկել է շրջապատման մեջ, Եֆրեմովը ղեկավարել է նրա գործողությունները, վիրավորվել և խուսափելով գերի ընկնելուց, ինքնասպան եղել։
Թաղված է Վյազմայում, ուր նրա հիշատակին հուշարձան է կանգնեցված։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Գրիգորևիչ Եֆրեմովը ծնվել է 1897 թվականի փետրվարի 27-ին (մարտի 11) Կալուգայի նահանգի Տարուս քաղաքում (Կալուգայի մարզում)՝ ռուս աղքատ ազնվականի ընտանիքում։ Մանկության տարիներին օգնել է հորը ջրաղացում քանի դեռ նրան չէր նկատել մոսկվացի առևտրական Ռյաբովը։ Սկզբում Միխայիլը՝ որպես ենթավարպետ աշխատել է Ռյաբովի՝ Մոսկվայի Բոլշոյ Վոսկրեսենսկի նրբանցքում գտնվող մանուֆակտուրային ֆաբրիկայում։ Այնուհետև որպես աշակերտ ընդունվել է փորագրող վարպետի մոտ, իսկ որոշ ժամանակ անց՝ Պրեչիստենյան աշխատավորական դասընթացներում։ Այդտեղ սովորելու վեցամյա ժամանակաշրջանը համընկնում է 1905-1907 թվականների դեպքերի հետ, որոնց նա չի մասնակցել[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ադրբեջանի ՍՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ефремов Михаил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 TracesOfWar
- ↑ Михеенков, 2010, էջ 12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 646)։ ![]() |
- Մարտի 11 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Ապրիլի 19 մահեր
- 1942 մահեր
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ռուս զորավարներ
- Ռուս զինվորականներ
- Ինքնասպաններ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ