Միխայիլ Անտոնևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միխայիլ Անտոնևիչ
ռուս.՝ Михаил Антоневич
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5 (18), 1912
Ծննդավայր Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ հուլիսի 6, 2003(2003-07-06) (90 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 172 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Заря Коммуны

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1934 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միտիշչիի գործարան ? (?)
1935-1936 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ГЦОЛИФК (Մոսկվա) ? (?)
1936 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
1937-1939 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ստալինեց (Մոսկվա) 32 (2)
1940 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մոսկվա) 0 (0)
1941 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մինսկ) 3 (0)
1944-1946 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մինսկ) 39 (0)
1947-1951 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) 114 (1)
Մարզչական կարիերա
1952-1954 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) օգնական
1957-1959 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆտյանիկ/Տերեկ
1960 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Աշխատանքային ռեզերվներ (Լուգանսկ)
1960 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Ստանիսլավ)
1961-1963 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տրակտոր (Վլադիմիր)
1964 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան
1964 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Օրջոնիկիձե)
1965 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տրակտոր (Վլադիմիր)
1966 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պրոգրես (Կամենսկ Շախտինսկի)
1967-1970 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խիմիկ (Նովոմոսկովսկ)
1971-1973 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խիմաևեց/Սուրա
1975-1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Տամբով)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միխայիլ Մոիսեևիչ Անտոնևիչ (ռուս.՝ Михаил Моисеевич Антоневич, 5 (18) նոյեմբերի, 1912, Գոնչարովկա, Սեննոյի գավառ, Մոգիլյովի նահանգ, Ռուսական կայսրություն6 հուլիսի, 2003, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ (պաշտպան) և ֆուտբոլային մարզիչ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1950), ՌՍՖՀՍ վաստակավոր մարզիչ: Նկարահանվել է «Մարզական պատիվ» (ռուս.՝ «Спортивная честь») ֆիլմում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Անտոնևիչը Մոսկվայի մարզի «Заря Коммуны» ակումբի սան է: 1934 թվականին խաղացել է Միտիշչինի գործարանի թիմի կազմում: 1936 թվականին մի որոշ ժամանակ գտնվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կազմում, սակայն ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել:

Այնուհետև խաղացել է Մոսկվայի «Ստալինեց» ակումբում 1937 թվականից մինչև 1939 թվականը. ակումբի կազմում անցկացրել է 32 խաղ և խփել 2 գոլ: 1940 թվականին համալրել է Մոսկվայի «Դինամո» ակումբի շարքերը, սակայն ոչ մի անգամ չի խաղացել նրա կազմում:

1941 թվականին Միխայիլ Անտոնևիչը տեղափոխվել է Մինսկի «Դինամո» ակումբ, որի կազմում անցկացրել է 3 խաղ, սակայն պատերազմի պատերազմի պատճառով ստիպված է եղել դադարեցնել իր ելույթները: 1944 թվականից շարունակել է կարիերան և 1946 թվականը խաղացել Մինսկի ակումբի կազմում՝ այդ ընթացքում անցկացնելով 39 հանդիպում:

1945 թվականից մինչև 1946 թվականը մասնակցել է Մոսկվայի «Տորպեդո» և Ստալինգրադի «Տրակտոր» ակումբների կազմում որպես հրավիրված խաղացող մասնակցել է բուլղարական ակումբների դեմ ընկերական խաղերին:

Միխայիլ Անտոնևիչը 1947 թվականից մինչև 1951 թվականը խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում, եղել է թիմի ավագը. մոսկովյան ակումբի կազմում Անտոնևիչն առաջնությունում անցկացրել է 114 խաղ, որոնց ընթացքում խփել է մեկ գոլ, իսկ ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում՝ 6 խաղ:

Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ առաջնություններում Միխայիլ Անտոնևիչն անցկացրել է 141 խաղ և խփել 2 գոլ:

Եղել է տակտիկապես գրագետ խաղացող, լավ է գործել անհատական պաշտպանությունում[1]:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո՝ 1952 թվականից մինչև 1954 թվականը, աշխատել է «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում:

1957-1959 թվականներին գլխավորել է Գրոզնիի «Նեֆտյանիկ» (հետագայում «Տերեկ») ակումբը: 1960 թվականի սկզբում նշանակվել է Լուգանսկի «Աշխատանքային ռեզերվներ» (ռուս.՝ «Трудовые резервы») ակումբի գլխավոր մարզիչ, սակայն նույն թվականի ամռանը տեղափոխվել է Ստանիսլավի «Սպարտակ»:

1961 թվականից մինչև 1963 թվականը գլխավորել է Վլադիմիրի «Տրակտոր» ակումբը: 1964 թվականին գլխավորել է «Կուբան» ակումբը[2], սակայն նույն թվականի մայիսին գլխավորել է Օրջոնիկիձեի «Սպարտակ» ակումբը: 1965 թվականին վերադարձել է «Տրակտոր» ակումբ[3]:

1966 թվականին Միխայիլ Անտոնևիչը գլխավորել է «Պրոգրես» ակումբը (Կամենսկ Շախտինսկի), իսկ 1967-1970 թվականներին՝ Նովոմոսկովսկի «Խիմիկ» ակումբը: 1971-1973 թվականներին գլխավորել է Պենզայի «Խիմաշևեց» (հետագայում՝ «Սուրա»), իսկ 1975-1976 թվականներին՝ Տամբովի «Սպարտակը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]