Միլ Մի-28
Միլ Մի-28ռուս.՝ Ми-28 | |
---|---|
![]() Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Մի-28Ն ուղղաթիռ, 2013 թվական | |
Տեսակ | հարվածային ուղղաթիռ |
Ենթատեսակ | Հարվածային ուղղաթիռ |
Շարժիչ | Klimov TV3-117? |
Զենք | Shipunov 2A42?, Աթագա, Ս-8, S-13?, Գրյազև-Շիպունով ԳՇ-23, 9K38 Igla? և KMGU? |
Ստեղծող | Միխայել Միլ |
Արտադրող | ![]() ![]() |
Առաջին թռիչք | Մի-28՝ 1982 թվականի նոյեմբերի 10 Մի-28Ն՝ 1996 թվականի նոյեմբերի 14 Մի-28ՆՄ՝ 2016 թվականի հուլիսի 29 |
Շահագործման սկիզբ | 2013 թվականի դեկտեմբերի 22[1][2] [3] |
Կարգավիճակ | արտադրվում է, շահագործվում |
Շահագործողներ | ՌԴ ռամաօդային ուժեր |
Միավոր արտադրված | 126 |
Միավորի արժեք | ~ 24 միլիոն դոլար |
ՆԱՏՈ-ի կոդ | Havoc |
![]() |
Մի-28Ն «Գիշերային որսորդ» (ըստ ՆԱՏՕ-ի կոդային անվանման՝ Havoc - «Կործանող»), խորհրդային և ռուսական «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի արտադրության հարվածային ուղղաթիռ, որը նախատեսված է հակառակորդի տանկերը և այլ զրահատեխնիկան, ինչպես նաև ցածր արագություն ունեցող թռչող սարքեր և հակառակորդի կենդանի ուժը գտնելու և ոչնչացնելու համար[4].
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղաթիռի մշակումն արվել է Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանում 1978 թվականից Կամով կոնստրուկտորական բյուրոյի հետ ստեղծագործական մրցակցության պայմաններում։ Մի-28 ուղղաթիռի փորձնական նմուշն իր առաջին թռիչքները կատարել է 1982 թվականի նոյեմբերի 10-ին և դեկտեմբերի 19-ին (փորձարկիչ օդաչուն Գուրգեն Կարապետյանն էր, փորձարկիչ ղեկապետը՝ Վ. Վ. Ցիգանկոն)։ Մի-28 ուղղաթիռի առաջին նմուշը մեծ մասամբ նախատեսված էր թռիչքատեխնիկական բնութագրի վերցման համար և սպառազինության համակարգ չուներ։ Այն տեղադրել է երկրորդ օրինակի վրա, որի հավաքման աշխատանքներն ավարտվել են 1983 թվականի սեպտեմբերին։ Մի-28 ուղղաթիռի երրորդ փորձնական օրինակը Միլի անվան գործարանը սկսել է 1985 թվականին։ Արդիականացված ուղղաթիռը 1987 թվականին ստացել է Մի-28Ա անվանումը, որի փորձնական թռիչքները սկսվել են 1988 թվականի հունվարին։ Դրանք բարեհաջող են անցել, ինչից հետո ուղղաթիռն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզի Լե Բուրժե միջազգային ավիասրահում և Լոնդոնի Ռեդ Հիլլ ցուցահանդեսի ժամանակ, որտեղ մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների մոտ։ Նույն թվականին առաջին փորձնական Մի-28 ուղղաթիռը առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է իր հայրենիքում՝ Տուշինոյում անցկացվող միջոցառման ժամանակ։ 1991 թվականի հունվարին փորձարկումների ծրագրին միացել է նաև Մի-28Ա երկրորդ ուղղաթիռը, որը հավաքվել է Միլի անվան ուղղաթիռային գործարանում։ 1993 թվականին Գորոխովեց բնակավայրի մոտ համազորային վարժանքների ընթացքում ուղղաթիռները փայլուն կերպով ցուցադրել են իրենց թռիչքային և մարտական հատկանիշները։
1986 թվականի ապրիլին Գորոխովեցի հրաձգարանում պետական համատեղ փորձարկումների ծրագրով անցկացվել են Մի-28Ա և Կա-50 ուղղաթիռների համատեղ թռիչքներ։ Որպես պահանջ դրված էր 25 թիրախի հայտնաբերումը։ Մի-28Ա ուղղաթիռի անձնակազմը փոքր բարձրության վրա հայտնաբերել է բոլոր 25 թիրախները՝ չլինելով հայտնաբերված։ Կա-50 ուղղաթիռի օդաչուն աննշան ավելի մեծ բարձրության վրա կարողացել է հայտնաբերել միայն երկու թիրախ[5].
Մի-28Ն ուղղաթիռի առաջին փորձնական նմուշը դուրս է բերվել գործարանից 1996 թվականի օգոստոսի 16-ին, 1996 թվականի նոյեմբերի 14-ին ուղղաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել։
Մի-28Ն «Գիշերային որսորդ» ուղղաթիռն ընդունվել է սպառազինության ՌԴ նախագահի 2009 հոկտեմբերի 15-ի հրամանով[2], 2013 թվականի դեկտեմբերի 27-ին՝ պաշտպանության նախարարության կողմից[6]։
Շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին պայմանագիր է ստորագրվել, ըստ որի մինչև 2013 թվականը պետք է մատակարարվեր 67 միավոր Մի-28Ն ուղղաթիռ[7]։
2005 թվականին Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկին հայտնել է, որ հիմնական մարտական ուղղաթիռը Մի-28Ն «Գիշերային որսորդ»-ն է լինելու, իսկ Կա-50 և Կա-52 ուղղաթիռները անհրաժեշտ են Հատուկ նշանակության ստորաբաժանումների համար[8]։
2006 թվականի հունիսի երկրորդ կեսին երկու միավոր Մի-28Ն ուղղաթիռները մասնակցել են Բելառուսի տարածքում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքներում, որոնք ստացել են «Միության Վահան — 2006» անվանումը։
2009-2010 թվականներին 6971 ավիաբազայում (487-րդ առանձին ուղղաթիռային գունդ) Բուդյոնովսկի մոտ կազմավորվել է առաջին ուղղաթիռային էսկադրիլիա, որի կազմում առկա էր 16 միավոր Մի-28Ն ուղղաթիռ։
2010 թվականի հոկտեմբերին ուղղաթիռները սկսել են մատակարարվել 6974-րդ ավիաբազա (55-րդ առանձին ուղղաթիռային գունդ)[9]։
Այսպիսով, 2010 թվականի վերջի դրությամբ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից պայմանագիր է ստորագրվել մինչ 2015 թվականն ընկած ժամանակահատվածը 97 միավոր ուղղաթիռների մատակարարման մասին[10]։
2012 թվականին ՌԴ Պաշտպանության համար մատակարարվել է 14 միավոր Մի-28 ուղղաթիռ[11]։ 2001-2012 թվականներին մատակարարվել է 63 միավոր Մի-28Ն[12]։ 2013 թվականին մատակարարվել է 14 միավոր Մի-28 ուղղաթիռ ՌԴ Պաշտպանության նախարարության համար[13]։
Տակտիկատեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնակազմ՝ 2 մարդ
- Ֆյուզելաժի երկարություն՝ 17,05 մ
- Բարձրություն՝ 3,82 մ
- Թևի բարձակներով լայնություն՝ 5,88 մ
- Կրող պտուտակի տրամագիծը՝ 17,2 մ
- Ղեկային պտուտակի տրամագիծը՝ 3,85 մ
- Զանգված՝
- դատարկ՝ 8095 կգ
- նորմալ թռիչքային՝ 10900 կգ
- առավելագույն թռիչքային՝ 12100 կգ
- առավելագույն բեռնամբարձությունը՝ 2300 կգ
- վառելիքի զանգված՝ 1500 կգ
- Ուժասարք՝
- Շարժիչի տեսակ՝ տուրբովալ
- Մոդել՝ ТВ3-117
- Հզորությունը[14]՝
- արտակարգ ռեժիմում՝ 2700 ձիաուժ
- թռիչքային ռեժիմում՝ 2200 ձիաուժ
- սովորական ռեժիմում՝ 1500 ձիաուժ
Թռիչքային բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առավելագույն արագություն՝ 300 կմ/ժ[15]
- սովորական՝ 265 կմ/ժ[15]
- Թռիչքի հեռավորություն՝
- առավելագույն՝ 450 կմ
- կախովի վառելիքային բաքով՝ 1087 կմ
- Ստատիկական բարձրահասություն՝ 3600 մ
- Դինամիկական բարձրահասություն՝ 5600 մ
- Արագամբարձություն՝ 13,6 մ/վ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի-28 հարվածային ուղղաթիռը 2011 թվականի Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսում և HeliRussia 2010 3-րդ Միջազգային ուղղաթիռային ինդուստրիայի ցուցահանդեսում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Минобороны приняло на вооружение «Ночных охотников»
- ↑ 2,0 2,1 «Журнал Взлёт: ВВС России передано еще шесть Ми-28Н»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-06-ին։ Վերցված է 2016-12-10
- ↑ «Новости проекта Ми-28НМ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-04-ին։ Վերցված է 2016-12-10
- ↑ "Вертолёты России"։ «Ми-28Н «Ночной охотник» - Общая информация»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-19-ին։ Վերցված է 2016-12-10
- ↑ Какой боевой вертолёт нам нужен Archived 2014-11-13 at the Wayback Machine. Сайт «Оборонпром»
- ↑ Минобороны России приняло на вооружение вертолёт Ми-28Н «Ночной охотник»
- ↑ «Роствертол» передал ВВС РФ очередную партию вертолётов Ми-28Н
- ↑ Конец вертолётной войны, nvo.ng.ru, 2005-11-11
- ↑ Лавров А. В. Реформирование Военно-воздушных сил России // Новая армия России / Под ред. М. С. Барабанова. — М.: Центр анализа стратегий и технологий, 2010. — С. 74. — ISBN 978-5-9902620-1-0
- ↑ Лавров А. В. Реформирование Военно-воздушных сил России // Новая армия России. — 2010. — С. 75.
- ↑ Годовой отчёт ОАО Роствертол 2012 год, стр., 34
- ↑ Ми-28Н — HAVOC-B (реестр вертолётов)
- ↑ 77 самолётов и более 100 вертолётов в 2013 году
- ↑ «ВК-2500»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին։ Վերցված է 2016-12-10
- ↑ 15,0 15,1 «Характеристики: Ми-28Н "Ночной охотник"»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2016-12-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի-28Ն «Գիշերային որսորդ» Archived 2016-11-19 at the Wayback Machine.
- «Զվեզդա» հեռուստաընկերության փաստագրական կինոնկար՝ «Բնածին որսորդ»
|