Միգուաշա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգուաշա ազգային պարկ
Տեսակnational park of Quebec? և paleontological site?
Երկիր Կանադա
ՎարչատարածքNouvelle? և Escuminac?
Հիմնվել էփետրվարի 6, 1985[1]
Մակերես87,3 հեկտար[2]
Միգուաշա ազգային պարկը գտնվում է Կանադաում
Միգուաշա ազգային պարկ

Միգուաշա ազգային պարկ (անգլ.՝ Miguasha National Park), գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգում՝ Գասպե թերակղզու հարավային ափին։ Թերակղզին ինքնին ամբողջ նահանգից առանձնացված է Սուրբ Լավրենտիոս գետով, որը կազմում է շրջանի բնական հյուսիսային սահմանը։ Այգու հիմնադրման ամսաթիվը 1985 թվականի փետրվարի 6-ն է։ 1999 թվականին պահպանվող տարածքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։

Ներկայում այգու տարածքում աճում են կեչի, կաղամախի և փշատերև ծառեր։ Սակայն մոտ 380 միլիոն տարի առաջ հյուսիսային ափերին գերակշռել է արևադարձային բուսականությունը և կենդանական աշխարհը։ Այդ ժամանակաշրջանի բազմաթիվ բրածոների շնորհիվ Միգուաշա ազգային պարկը դարձել է Դևոնի ժամանակաշրջանի վառ պալեոնտոլոգիական վկայություն։ Առաջին կենդանական գտածոները հայտնաբերվել են 1842 թվականին, որից հետո մի քանի հազար նմուշ է ուղարկվել աշխարհի համալսարաններ և թանգարաններ, այդ թվում` Լոնդոնի Բրիտանական թանգարան։ 1892 թվականին հնէաբան Էդվարդ Դրինքեր Քոուփը հայտնաբերել է Crossopterygii ձկան քարացած մնացորդներ, որոնք դարձել են մոլորակի առավել ուսումնասիրված ոչնչացված ձկներից մեկը, և պարզվել է, որ այն կապող օղակ է ձկների և ցամաքային ողնաշարավորների միջև։ Գտածոն կոչվել է «Միգուաշայի արքայազն»:

Այգում առաջարկվում են տարբեր զբոսաշրջային տուրեր և էքսկուրսիաներ։ Թանգարանում նաև կազմակերպում են շրջագայություն հնէաբանության ոլորտում բոլոր տարիքների այցելուների համար։ Ամեն տարի շրջագայությունը թարմացվում է` հետ չմնալու համար Միգուաշա ազգային պարկում կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություններից։ Տարեկան պահպանող գոտի է այցելում մինչև 40 հազար զբոսաշրջիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «UN profile». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 26-ին.
  • World Heritage List: Miguasha National Park
  • Parcs Québec: Parc National de Miguasha (english)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգուաշա ազգային պարկ» հոդվածին։