Միգել Տոռուկո Մարկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միգել Տոռուկո Մարկես
Miguel Torruco Marqués.jpg
Ծնվել է սեպտեմբերի 19, 1951(1951-09-19) (67 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Կորնելի համալսարան
Մասնագիտություն գործարար և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Secretario de Turismo de la Ciudad de México և Secretary of Tourism
Քաղաքական կուսակցություն National Regeneration Movement
Miguel Torruco Marqués Վիքիպահեստում

Միգել Մարկես (իսպ.՝ Miguel Torruco Marqués, սեպտեմբերի 19, 1951(1951-09-19), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ձեռնարկատեր, ակադեմիկոս, հասարակական գործիչ[1]: 2012 թվականից զբաղեցնում է Մեքսիկայի տուրիզմի քարտուղարի պաշտոնը[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգել Տոռուկո Մարկեսը ծնվել է կապիտան, դերասան Միգել Տոռուկո Կաստելյանոսի և դերասանուհի Մարիա Էլենա Մարկեսի ընտանիքում։ Սովորել է Կոռնելի համալսարանում, Ամերիկյան պետությունների կազմակերպության տուրիզմի վերապատրաստման կենտրոնում մասնագիտացել տուրիզմի մարկետինգ մասնագիտությամբ, Հանրային կրթության նախարարությունում անցել է հանրային ձեռնարկատիրության կառավարման կուրսեր։ Ավարտել է նաև Մեքսիկայի տուրիզմի դպրոցի հյուրանոցային և ռեստորանային կառավարման ֆակուլտետը և պաշտպանել գիտական թեզ «Մեքսիկական հյուրանոցների և մոթելների ընկերակցությունը որպես ոլորտի համախմբման հիմնարար գործիք» թեմայով։ Մեքսիկայի տուրիզմի ակադեմիայի պրոֆեսոր է, եղել է նաև տնօրենի տեղակալ։ 25 տարեկան հասակում հիմնել է իր սեփական «Համա-ամերիկյան հյուրանոցային դպրոցը» (HBS), որը 38 տարիների ընթացքում տվել է 17 000 տուրիզմի բնագավառի մասնագետներ։ Եղել է իր իսկ հիմնած դպրոցի ռեկտորը, ունի Հյուրընկալության, սննդի և տուրիզմի բիզնես վարչարարության աստիճան, ինչպես նաև Լատինական Ամերիկայում առաջինն է ճանաչվել Հյուրընկալության կառավարման վարպետ, եղել է Մեքսիկական հատուկ տուրիզմի ակադեմիական կենտրոնի ուսանողական ընկերակցության նախագահը, 1991 թվականին հիմնադրել է համա-ամերիկյան հյուրանոցային դպրոցների կոնֆեդերացիան։

Մասնավոր ոլորտում սկսել է բեռնակրի աշխատանքից մինչև Մեխիկոյի del Paseo հյուարանոցի փոխկառավարիչ, եղել է Առևտրաարդյունաբերական պալատի տուրիզմի ազգային կոնֆեդերացիայի փոխնախագահը։ 2000-2004 թվականներին զբաղեցրել է Հյուրանոցների և մոթելների մեքսիկական ընկերակցության ազգային նախագահի պաշտոնը, որի ընթացքում փոխկապակցված աշխատել է 60-100 միությունների հետ։

Եղել է Ազգային տուրիստական կոնֆեդերացիայի նախագահը, որը համախմբում է 160 միությունների ու կազմակերպությունների։ 2012 թվականից Մեխիկոյի քաղաքպետ Միգել Անխել Մանսերայի հրավերով զբաղեցնում է Մեխիկոյի տուրիզմի քարտուղարի պաշտոնը։

Դասավանդել է 36 երկրներում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

9 գրքերի հեղինակ է։

  • Manual Hosting Technology I and II, 1976;
  • ASA and its Link to Tourism, 1987;
  • Tour 1987 services;
  • Institutional History of Tourism in Mexico, 1926-1988, 1988;
  • The Tourism Industry of Hope, 1990;
  • Formation of Human Resources in Tourism (the case of Mexico), 2000;
  • "The Association of Hotels and Motels, 90 years after its foundation (1922-2012)".

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]