Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի խաղաղապահները

Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահների միջազգային օր, (ՄԱԿ-ի այլ պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Day of United Nations Peacekeepers, իսպ.՝ Día Internacional del Personal de la Paz de las Naciones Unidas, ֆր.՝ Journée internationale des Casques bleus des Nations unies, արաբ․՝ اليوم الدولي لحفظة السلام‎‎, չինարեն՝ 联合国维持和平人员国际日), ամենամյա տոն, որը նշվում է մայիսի 29-ին 2003 թվականից[1]։

1948 թվականին հենց այդ օրը Միավորված ազգերի կազմակերպության առաջին խաղաղապահների առաքելությունը, որը կոչվում էր «Միավորված ազգերի հրադադարի պայմանների կատարման վերահսկման մարմին», Պաղեստինում սկսեց գործողությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաղաղապահների միջազգային օրը» ՄԱԿ կողմից հաստատվել է 2002 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ժողովի A/RES/57/129 բանաձևում։

Կոմիտեի կազմում ընդգրկված էր ավելի քան հարյուր երկիր։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի A/RES/57/129 բանաձևում ՄԱԿ-ի անդամ պետություններին, ոչ կառավարական կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին առաջարկվել է այդ օրը նշել որպես զոհվածների հիշատակի տուրք՝ իբրև խաղաղության պահպանման ՄԱԿ-ի գործողությունների կազմում ծառայություն մատուցողների և շարունակողների նկատմամբ հարգանքի նշան։

Բանաձևում նշվում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը 1988 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Այդ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Գլխավոր քարտուղարը պսակներ է դնում՝ ի հիշատակ ՄԱԿ-ի դրոշի ներքո պարտականությունների կատարման ժամանակ զոհված խաղաղապահների։ Բացի այդ, այդ օրը տեղի է ունենում նախորդ տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված խաղաղապահների՝ Դագ Համարշոլդի մեդալով հետմահու պարգևատրման արարողությունը։

Պարբերաբար հրապարակվում են ՄԱԿի գլխավոր քարտուղարի ուղերձները խաղաղապահների միջազգային օրվա առթիվ։ 2006 թվականի ուղերձում, մասնավորաբար, ասվում է․

2005 թվականին Միացյալ ազգերի կազմակերպությունից զոհվել է ավելի շատ խաղաղապահ, քան ընթացիկ տասնամյակի ցանկացած այլ տարում․ հիվանդությունների, բռնության և դժբախտ պատահարների արդյունքում զոհվել է 46 երկրից 124 խաղաղապահ։ 2006 թվականից ծառայողական պարտականություններն իրականացնելիս մահացել է 32 մարդ, ներառյալ 8 գվատեմալացի զինվոր, որոնք զոհվել են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության ոչ խաղաղ արևելյան երկրամասում խաղաղություն հաստատելու խնդիրն իրականացնելիս։ Բացի այդ, վտանգի ենթարկվող խաղաղապահների թիվը կտրուկ մեծացել է և շարունակում է աճել։ Այսօր խաղաղության պահպանման մասնաճյուղում ղեկավարվող 18 օպերացիաներում ծառայում է ավելի քան 72 000 զինծառայող և 15 000 քաղաքացիական անձ։ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը աշխարհի մեծագույն բազմազգ կազմակերպությունն է, որը լուծում է հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված խնդիրներ։

Ի հիշատակ զոհված խաղաղապահների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատուկ պարգև է սահմանել հետմահու պարգևատրման համար՝ Դագ Համարշոլդի (ՄԱԿ-ի զոհված գլխավոր քարտուղար) մեդալ։

Խաղաղապահների օրվա ամենամյա թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 թվական՝ «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խաղաղության պաշտպանությունն է»
  • 2018 թվական՝ «70 տարի խաղաղության ծառայությունում»
  • 2017 թվական՝ «Ներդրումներ համաշխարհային խաղաղության մեջ»
  • 2016 թվական՝ «Մեծարում ենք մեր հերոսներին»
  • 2015 թվական՝ «ՄԱԿ-ի 70-ամյակը և ՄԱԿ-ի խաղաղապահությունը. անցյալը, ներկան և ապագան»
  • 2014 թվական՝ «Ապագայի ուժ»՝ խաղաղապահ գործունեության արդիականացում և նոր տեխնոլոգիաների օգտագործում։
  • 2013 թվական՝ «Հարմարվողականություն նոր մարտահրավերներին»՝ միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում արագ փոփոխվող պահանջների ուսումնասիրություն
  • 2012 թվական՝ «Գլոբալ գործընկերություն»՝ շեշտադրում մեր աշխատանքի յուրաքանչյուր փուլում գործընկերային հարաբերությունների բազմազանության ձևերի վրա
  • 2011 թվական՝ «Օրենք, կարգ, խաղաղություն»՝ շեշտադրում խաղաղապահ գործունեության և իրավական ինստիտուտների դերի նկատմամբ
  • 2010 թվական՝ «Հաիթին կդիմանա» (Ayiti Kanpe), օրը նվիրված էր ՄԱԿ-ի 102 աշխատակիցների, այդ թվում՝ 97 խաղաղապահների հիշատակին, որոնք զոհվել էին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։
  • 2009 թվական՝ «Կին-խաղաղապահներ. հնարավորությունների ընդլայնում»[2]
  • 2008 թվական՝ «Խաղաղության պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի գործողությունների 60-րդ տարելից»
  • 2007 թվական՝ «Արիություն հանուն խաղաղության»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Resolution 57/129 International Day of United Nations Peacekeepers».(չաշխատող հղում)
  2. «Women in Peacekeeping: Power to Empower».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]