Jump to content

Միավորում (բազմությունների տեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միավորում
Երկու բազմությունների միավորումը Խմբագրել Wikidata
բազմության գործողություն, բինար գործողություն, մի քանի բազմությունների միավորում Խմբագրել Wikidata
Ենթադասգործունեություն
 mereotopological process
  կապ Խմբագրել Wikidata
Նկարագրող բանաձև Խմբագրել Wikidata
In defining formula, ,  Խմբագրել Wikidata
Բնութագրվում էտեղափոխականություն, զուգորդականություն Խմբագրել Wikidata
TeX string\cup Խմբագրել Wikidata
Հակառակըհատում Խմբագրել Wikidata

Միավորում (նշվում է ∪-ով),բազմությունների տեսության մեջ բազմությունների հավաքածուի բոլոր տարրերի բազմությունը[1] , հիմնական գործողություններից մեկն է, որի միջոցով բազմությունները կարող են համակցվել և առնչվել միմյանց հետ:Զրոյական միավորում, զրոյի միավորումը, ըստ սահմանման հավասար է դատարկ բազմությանը։

Երեք բազմությունների միավորումը․
A, B, C, D, և E բազմությունների միավորումը ամբողջ տարածքն է բացի սպիտակ դաշտից։

Երկու բազմությունների միավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու A և B բազմությունների միավորումը այն տարրերի բազմությունն է, որոնք պատկանում են A և B բազմություններից գոնե մեկին[2]։

.[3]
Օրինակ՝ եթե A = {1, 3, 5, 7} և B = {1, 2, 4, 6, 7}, ապա AB = {1, 2, 3, 4, 5, 6, 7}։
Ավելի մանրամասն օրինակ (որը ներառում է երկու ոչ սահմանափակ բազմություն) հետևյալն է.
A = {x-ը 1-ից մեծ զույգ ամբողջ թիվ է},
B = {x-ը 1-ից մեծ կենտ ամբողջ թիվ է},
ապա՝

Որպես մեկ այլ օրինակ, 9 թիվը չի պատկանում պարզ թվերի բազմության {2, 3, 5, 7, 11, ...} և զույգ թվերի բազմության {2, 4, 6, 8, 10, ...} միավորմանը, քանի որ 9-ը ո՛չ պարզ է, ո՛չ զույգ։

Բազմությունները չեն կարող ունենալ կրկնվող տարրեր,այդ իսկ պատճառով {1, 2, 3} և {2, 3, 4} միավորումը {1, 2, 3, 4} է։

Տարրերի կրկնությունները չեն ազդում բազմության հզորության և պարունակության վրա։

Հանրահաշվական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինար միավորումը ասոցիատիվ գործողություն է։Այսինքն ցանկացած բազմության համար տեղի ունի

հավասարությունը։

Այսպիսով, փակագծերը կարող ենք բաց թողնել առանց երկիմաստության:Հավասարության երկու մասերն էլ կարող ենք գրել ⁠AᑌBᑌC։Միավորումը նաև կոմուտատիվ է, այսինքն բազմությունները կարող են գրվել կամայական հերթականությամբ[4]։ Դատարկ բազմությունը միավորման համար չեզոք տարր է,այսինքն՝ AᑌØ=A, կամայական A բազմության համար։Միավորման համար տեղի ունի նաև հավասարությունը։ Այս բոլոր հատկությունները բխում են դիզյունկցիայի անալոգային փաստերից։

Հատումը և միավորումը իրար հետ կապված են հետևյալ հավասարություններով․[2]



U բազմության բոլոր ենթաբազմությունների բազմությունը, միավորման,հատման և լրացման գործողությունների հետ վերցրած,կազմում է Բուլյան հանրահաշիվը։

Բուլյան հանրահաշվում միավորումը կարող է ներկայացվել լրացման և հատման միջոցով հետևյալ բանաձևով․որտեղ ցուցիչը ցույց է տալիս լրացումը U ունիվերսալ բազմության մեջ :

Վերջավոր միավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր է վերցնել միաժամանակ մի քանի բազմությունների միավորում։Օրինակ, A, B, and C բազմությունների միավորումը պարունակում է A-ի բոլոր տարրերը, B-ի բոլոր տարրերը, C-ի բոլոր տարրերը, և ավել ոչինչ։Հետևաբար, x-ը պատկանում է ABC-ին այն և միայն այն դեպքում,եթե x-ը պատկանում է A, B, and C բաղմություններից գոնե մեկին։

Վերջավոր միավորումն վերջավոր թվով բազմությունների միավորումն է,սակայն այստեղից չի հետևում, որ միավորման բազմությունը վերջավոր բազմություն է[5][6]։

Անվերջ միավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաընդհանուր հասկացությունը բազմությունների կամայական հավաքածուի միավորումն է, որը երբեմն կոչվում է անվերջ միավորում։Եթե M -ը բազմություն է կամ դաս, որի տարրերը բազմություններ են ,ապա xM -ի տարր է այն և միայն այն դեպքում եթե գոըություն ունի գոնե մի A տարր M -ից այնպիսին,որ x -ը պատկանում է A -ին[7] ։

Այս գաղափարը ընդհանրացնում է նախորդող դրույթները։Օրինակ՝ ABC -ը {A, B, C} հավաքածուի միավորումն է։Մեկ այլ օրինակ՝ եթե M -ը դատարկ հավաքածու է, ապա M -ի միավորումը դատարկ բազմությունն է։

Նշանակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր գաղափարի նշանակումը զգալիորեն տարբերվում է։Բազմությունների վերջավոր միավորման համար հիմնականում օգտագործում են կամ նշանակումը։Անվերջ միավորումների տարածված նշանակումներից են , և ձևերը։Թվարկածներից վերջինը վերաբերում է հավաքածուի միավորմանը, որտեղ Iինդեքսային բազմություն է և -ն բազմություն է կամայական համար։Այն դեպքում,երբ I ինդեքսին համապատասխան բազմությունը բնական թվերի բազմությունն է,օգտագործվում է նշանակումը, որը նման է անվերջ գումարների շարքին[7]։

Երբ "∪" նշանը դրվում է մյուս նշաններից առաջ (դրանց միջև դրվելու փոխարեն), այն սովորաբար գրում են ավելի մեջ չափով։

Նշանի գրելաձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունիկոդում,միավորումը ներկայացված է U+222A union սիմվոլով[8]։ TeX-ում նշվում է որպես ՝\cup ,իսկ նշվում է որպես՝ \bigcup։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Weisstein, Eric W. «Union». Wolfram Mathworld. Արխիվացված օրիգինալից 2009-02-07-ին. Վերցված է 2009-07-14-ին.
  2. 1 2 «Set Operations | Union | Intersection | Complement | Difference | Mutually Exclusive | Partitions | De Morgan's Law | Distributive Law | Cartesian Product». Probability Course. Վերցված է 2020-09-05-ին.
  3. Vereshchagin, Nikolai Konstantinovich; Shen, Alexander (2002-01-01). Basic Set Theory (անգլերեն). American Mathematical Soc. ISBN 9780821827314.
  4. Halmos, P. R. (2013-11-27). Naive Set Theory (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 9781475716450.
  5. Dasgupta, Abhijit (2013-12-11). Set Theory: With an Introduction to Real Point Sets (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 9781461488545.
  6. «Finite Union of Finite Sets is Finite». ProofWiki. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  7. 1 2 Smith, Douglas; Eggen, Maurice; Andre, Richard St (2014-08-01). A Transition to Advanced Mathematics (անգլերեն). Cengage Learning. ISBN 9781285463261.
  8. «The Unicode Standard, Version 15.0 – Mathematical Operators – Range: 2200–22FF» (PDF). Unicode. էջ 3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]