Միանդոաբ (պարս.՝ بوکان), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 134 425 մարդ (2016)[1][2]։
Տեղադրված է Արևմտյան Ադրբեջան օսթանի հարավային մասում` Զարինե գետի վրա, դեպի Ուրմիա լիճն իջնող հարթավայրում։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Ուրմիայից մոտ 110 կմ հարավ-արևելք, Ուրմիա լճի նախկին ափից մոտ 35 կմ հարավ-արևելք։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 134 425 մարդ, որոնք կազմում էին 41 459 տնտեսություն։ Միանդոաբն Արևմտյան Ադրբեջան օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Ուրմիայից, Խոյից, Բուքանից և Մահաբադից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.