Մեքսիկայի կոմունիստական կուսակցություն
Մեքսիկայի կոմունիստական կուսակցություն իսպ.՝ Partido Comunista Mexicano | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | նոյեմբերի 24, 1919 |
Լուծարված | դեկտեմբերի 18, 1981 |
Գաղափարախոսություն | մարքսիզմ-լենինիզմ |
Շտաբ | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հաջորդ | Մեքսիկայի միասնական սոցիալիստական կուսակցություն |
Մեքսիկայի կոմունիստական կուսակցություն, ՄԿԿ (իսպ.՝ Partido Comunista Mexicano, PCM) կոմունիստական կուսակցություն Մեքսիկայում 1917-1981 թվականներին։
Ստեղծվել է 1917 թվականին, Սոցիալիստական բանվորական կուսակցություն (Partido Socialista Obrero, PSO) անվամբ, հնդիկ կոմունիստ Մանաբենդրա Ռոյի նախաջեռնությամբ։ Վերանվանվել է 1919 թվականին։ 1925 թվականին ՄԿԿ գործունեությոնն արգելվել է։ 1935 թվականին կուսակցության գործունեությունը կրկին օրինական է ճանաչվել Լասարո Կարդենասի նախագահության օրոք։
1929 թվականին մասնակցել է մեքսիկական միացյալ արհմիութենական կոնֆեդերացիայի ստեղծմանը։ Նույն թվականին էլ ստեղծվել է բանվորական գյուղացիական բլոկը, որի մեջ մտան ՄԿԿ, ՄՄԱԿ, ԱԳԼ և տեղական բանվորական և գյուղացիական այլ կազմակերպություններ։ 1930-ական և 1940-ական թվականներին երկրում բազմաթիվ ցույցեր է կազմակերպել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 515)։ ![]() |