Մեր հոգսերի ձմեռը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր հոգսերի ձմեռը
անգլ.՝ The Winter of Our Discontent
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՋոն Սթեյնբեք
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունViking Press
Հրատարակվել է1961
ՎիքիքաղվածքՄեր հոգսերի ձմեռը

«Մեր հոգսերի ձմեռը» (անգլ.՝ The Winter of Our Discontent), ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի վերջին վեպը, որը լույս է տեսել 1961 թվականին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրը Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսի առաջին տողերի մեջբերումն է՝ «Հիմա մեր հոգսերի ձմեռն է, որը փառահեղ ամառ է դարձրել Յորքի այս որդին» («Մեր հոգսերի ձմեռն ավարտվեց, ամառը մեզ վերադարձավ Յորքի արևի հետ»[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստայնբեքը վեպը գրել է 1960 թվականին։ Հրատարակիչ Պասկալ Կովիչիին ուղղված իր նամակում գրողը վեպի իր հայեցակարգը նախանշել է հետևյալ կերպ․

Վեպը գեղարվեստական մեծ գործ է, որն ունի իր ուրույն ձևը, իր ուղղությունը, ռիթմը և, իհարկե, իր նպատակը։ Վատ վեպը պետք է զվարճացնի ընթերցողներին, միջինը՝ ազդի նրանց զգացմունքների վրա, իսկ ավելի լավը՝ լուսավորի նրանց ուղին։ Ես չգիտեմ՝ արդյոք իմ վեպը կկարողանա իրականացնել այդ առաջադրանքներից գոնե մեկը, բայց իմ նպատակն է լուսավորել ուղին։

Վեպը լույս է տեսել 1961 թվականի հունիսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1960 թվականի գարնանն ու ամռանը։ Վեպը հետևում է Միացյալ Նահանգների արևելյան ափին գտնվող Նյու Բեյթաուն հորինված փոքրիկ քաղաքի բնակիչ Իտեն Ալեն Հոուլի կյանքին։ Իտենը սերում է հարգված և ժամանակին հարուստ ընտանիքից։ Ֆինանսական և գործարար անհաջողությունների շարքից հետո Հոուլին ստիպված է աշխատել որպես վաճառող սննդի կրպակում՝ այն փողոցում, որի երկու թաղամասերը ժամանակին պատկանում էին իր ընտանիքին։ Իտենը շատ խելացի և սրամիտ, պարկեշտ մարդ է և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան սպա։ Իր նախկին կյանքի ընթացքում նա շատ ազնիվ էր և պարկեշտ, բայց բիզնեսի վարման այս ձևը տանում էր նրան դեպի կործանում։ Իտենը բավականաչափ ուժեղ է արձագանքում իր հարկադրված ցածր սոցիալական կարգավիճակին։ Իր ֆինանսական անհաջողությունների համար նա առաջին հերթին իրեն է մեղադրում և անհանգստանում է, որ զրկել է իր կնոջն ու երեխաներին ավելի բարեկեցիկ կյանքից։ Իտենի ընտանիքն ու բոլոր ընկերները նրբանկատորեն դրդում են նրան սկսել ինչ-որ բան փոխել իր կյանքում։ Այս խրատները հանգեցնում են Իտենի կողմից մի քանի բիզնես գործարքի պլանավորմանը և իրականացմանը, որի արդյունքում նրա ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվում է։ Բայց այժմ նա այլևս չի կարող իրեն ազնիվ և պարկեշտ համարել։ Բարօրությունը նրան երջանկություն չի պարգևում և գրեթե հանգեցնում է ինքնասպանության։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտեն Ալլեն Հոուլի - վաճառող մթերային խանութում (գլխավոր գործող անձ)
  • Մերի Հոուլի - Իտենի կինը
  • Ալլեն և Էլլեն Հոուլի - նրա դեռահաս երեխաները
  • Դեննի Թեյլոր - Իտենի մանկության ընկերը, տեղի հարբեցողը
  • Ջոի Մորֆի - բանկային գանձապահ, ամուրի տղամարդ, Իտենի բարեկամը
  • Մարջ Յանգ-Հանթ - Մերիի ընկերուհին, միջին տարիքի գեղեցիկ այրի
  • Միստր Բեյքեր - տեղի բանկիրը, քաղաքում ազդեցիկ մարդ
  • Ալֆիո Մարուլլո - իտալացի ներգաղթյալ, սննդի խանութի սեփականատեր, որտեղ աշխատում է Իտենը

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագիր և քննադատ Պետեր Լիսկան Ստայնբեքի վեպն անվանել է «գրողի հետագա արձակի գեղագիտական և փիլիսոփայական ձախողման անհերքելի ապացույց»[2]։ Այլ քննադատների կողմից նույնպես դրական արձագանքներ չեն եղել։

Քննադատների արձագանքը Ստայնբեքը մեկնաբանել է հետևյալ խոսքերով. «Գրքի ակնարկներն ինձ հուսահատեցրին։ Նրանք միշտ հուսահատեցնող են, նույնիսկ դրականները, բայց այս անգամ նրանք չափազանց շատ ազդեցին ինձ վրա»։

Կովիչին հանգստացրել է Ստայնբեքին. «Ինձ դուր եկավ ձեր գիրքը, և ես կարծում եմ, որ դա ձեր ամենալավ աշխատանքն է վերջին տարիների ընթացքում։ Ես կարդացի այն անկեղծ հաճույքով և ուրախ էի, որ Դուք վերադարձել եք սոցիալական արդարության թեմային և այն դիտարկում եք ոչ թե աղքատության, այլ փողի տեսանկյունից․․․ գրքում հույսի ոչ մի նոտա չկա, և այն չպետք է լինի այնտեղ։ Այն շեղում է հիացմունքը այսպես կոչված առաքինությունից, հաջողությունից, ամերիկյան կենսակերպից։ Քիչ գրողներ են այդպիսի ուժով հարձակվել ամերիկյան այս հասկացությունների վրա։ Այս տասնամյակում բացի Ձեզանից ոչ ոք չի էլ փորձել դա անել․․․ Դուք հոյակապ գիրք եք գրել, Ջոն, և Աստված կօգնի Ձեզ»։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականի մարտին ամերիկյան «Ատլանտիկ մանսլի» ամսագրում հրատարակվել է Սթայնբեքի «Ինչպես է պարոն Հոգանը կողոպտել բանկը» պատմվածքը։ Այս պատմության հերոսը և Իտեն Հոուլին շատ ընդհանրություններ ունեն։ Երկուսն էլ աշխատում են խանութում որպես վաճառողներ, երկուսն էլ աշխատասեր և պարկեշտ են, երկուսն էլ ցանկանում են հարստանալ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Перевод Михаила Лозинского
  2. Peter Lisca Steinbeck’s Image of Man and His Decline as a Writer, Modern Fiction Studies 11, p. 10, — 1965.
  3. «Зима тревоги нашей» на сайте Кино-театр.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синегубова К.В., Аксенова А.А. Шутовство в слове героя и проблема исторической формы романа Дж. Стейнбека «Зима тревоги нашей» // Вестник Российского университета дружбы народов. Серия։ Литературоведение. Журналистика. 2021. Т. 26. № 1. С. 60–70.
  • Жданова Л.И. «Зима тревоги нашей» Джона Стейнбека в СССР // Известия Южного федерального университета. Филологические науки. 2016. № 1. С. 20–27.
  • Дворяшина В.С. Символика пространственных образов в романе Джона Стейнбека «Зима тревоги нашей» // Иностранные языки в Узбекистане. 2018. № 4 (23). С. 279–285.
  • Тюпа В.И. Поэтика аллюзий в романе Дж. Стейнбека «Зима тревоги нашей» // Проблемы исторической поэтики в анализе литературного произведения. Кемерово, 1987.
  • Stow S. “Can you honestly love a dishonest thing?” The tragic patriotism of “The Winter of Our Discontent” // A political companion to John Steinbeck / C.E. Zirakzadeh, S. Stow. University Press of Kentucky, 2013.