Մերֆիի օրենք
Մերֆիի օրենք (անգլ.՝ Murphy's law), կատակային փիլիսոփայական սկզբունք, որը ձևակերպվում է հետևյալ կերպ. «Եթե հավանականություն կա, որ ինչ-որ անախորժություն պետք է պատահի, ապա այն անպայման պատահում է» (անգլ.՝ Anything that can go wrong will go wrong): Ռուսական «ստորության օրենք»-ի (ռուս.՝ «закон подлости»), «բուտերբրոդի օրենք»-ի (ռուս.՝ «закон бутерброда») և «գեներալի էֆեկտ»-ի (ռուս.՝ «генеральский эффект») օտարերկրյա համանունն է[1]:
Կանոնը վերագրվում է Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ինժեներ, կապիտան Ա. Մերֆիին, ով 1949 թվականին ծառայում էր «Էդվարդս» ավիաբազայում: Մերֆիի օրենքի նման արտահայտություններ ասվել են նաև ավելի վաղ. այն նույնքան հին է, որքան հասարակությունը[2]:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականին Կալիֆոռնիայում` ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Էդվարդս» բազայում, ուսումնասիրվում էին ավիավթարների պատճառները: Այդ բազայում ծառայող մայոր Էդվարդ Մերֆին (Edward Murphy) այդ ժամանակ MX981 նախագծի ինժեներն էր: Նախագծի նպատակն էր ուսումնասիրել այն առավելագույն գերբեռնումը, որին կարող է դիմանալ մարդկային օրգանիզմը: Գնահատելով լաբորատորիաներից մեկի տեխնիկի աշխատանքը` նա պնդում էր, որ եթե կարելի է ինչ-որ բան սխալ անել, ապա այդ տեխնիկները հենց այդպես էլ կանեն: Ենթադրվում է, որ «Եթե գոյություն ունի ինչ-որ բան անելու երկու եղանակ, ընդ որում, դրանցից մեկը հանգեցնում է աղետի, ապա ինչ-որ մեկը կընտրի հենց այդ տարբերակը» արտահայտությունն առաջին անգամ ասվել է այն պահին, երբ ինքնաթիռի շարժիչը սկսել է պտտել պրոպելլերը սխալ ուղղությամբ: Ինչպես հետագայում պարզվել է, տեխնիկները դետալը հակառակ էին տեղադրել:
«Northrop Grumman Corporation» ընկերության նախագծի ղեկավար Ջ.Նիկոլսն այդ մշտական թերություններն անվանել է «Մերֆիի օրենք»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նրա գնդապետը հայտարարել է, որ թռիչքների անվտանգության ապահովման ոլորտում բոլոր ձեռքբերոմները հանդիսանում են «Մերֆիի օրենք»-ի հաղթահարման արդյունք: Այդպես արտահայտությունը հայտնվեց մամուլում: Հետագա մի քանի ամիսների ընթացքում այս սկզբունքը լայնորեն կիրառվում էր գովազդում` ներթափանցելով մարդկանց կյանք[3]:
Ձևակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Կալլագենի մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալլագենը մեկնաբանել է Մերֆիի օրենքը` ասելով.
![]() |
Մերֆին լավատես էր[3]: | ![]() |
Ավելի ուշ Կալլագենի մեկնաբանությունը վերաձևակերպվել է ավելի խիստ ձևով.
Մերֆիի օրենքի հիման վրա մշակված օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն օրենքի և դրա հետևանքների տարբեր ձևակերպումներ[4][5]: Դրանցից շատերը օգտագործվում են կատակերգական սյուժեներում:
- Եթե ձեզ թվում է, թե իրավիճակը լավանում է, ապա դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան չեք նկատել:
- Բոլոր մեծ հայտնագործությունները սխալմամբ են կատարվում:
- Ցանկացած ցուցում, որը կարող է սխալ հասկացվել, սխալ է հասկացվում:
- Եթե որևէ բան սկզբունքորեն անհնար է սխալ ձևով անել, ապա դա, միևնույն է, սխալ ձևով կարվի:
- Այն, ինչը դուք շատ երկար ժամանակ եք պահում, կարող եք դեն նետել: Հենց որ դեն նետեք այդ իրը, շատ շուտով այն ձեզ պետք կգա:
- Կորած իրը կգտնվի ոչ շուտ, քան դուք դրա փոխարեն կգնեք մեկ ուրիշը՝ ճիշտ և ճիշտ դրանից:
- Հնարավոր չէ նախապես ոչինչ ասել ջրափոսի խորության մասին, քանի դեռ չես ընկել նրա մեջ:
- Հավանականությունը, որ բուտերբրոդը ցած կընկնի կարագ քսած կողմով դեպի ներքև, ուղիղ համեմատական է գորգի արժեքին:
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերֆիի օրենքի հետևանքներն առաջին անգամ հրատարակվել են Արթուր Բլոխի «Մերֆիի օրենք» գրքում[6]: Հետևանքները ներկայացվել են բանավոր` պահպանելով հումորի զգացումը: Ներկայումս այդ ձևն անվանում են «կանոնական»: Այդպիսի ձևակերպումներում բոլոր հետևանքները հարկ է հասկանալ` իբրև Մերֆիի օրենքի պայմաններում տեղի ունեցող, այսինքն` ֆունկցիայի առկայության դեպքում բավականաչափ մեծաքանակ փորձերի համար, որը գնահատում է առանձին իրադրության ցանկալի կամ անցանկալի լինելը: Դա հաշվի առնելով` մշակվել են հետևանքների ժամանակակից խիստ ձևակերպումներ[7][8][9][10]:
Առաջին հինգ հետևանքները, ինչպես և Մերֆիի օրենքում, ձևակերպվում են հավանականությունների տեսության հասկացությունների շրջանակներում:
Կանոնական ձևակերպում | Խիստ ձևակերպում | |
---|---|---|
1 | Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է... | Եթե կա գնահատող ֆունկցիա, ընդ որում, ցանկալի արժեքները բացասական չեն, և հայտնի է, որ n փորձերի համար ֆունկցիան բավականաչափ հավաստիորեն տալիս է ոչ բացասական արժեքներ, ապա միշտ գտնվում է , այնպիսին, որ m փորձերի համար ֆունկցիան անպայման կտա բավականաչափ քանակությամբ բացասական արժեքներ: |
2 | Ցանկացած աշխատանք պահանջում է ավելի շատ ժամանակ, քան դուք կարծում եք: | |
3 | Բոլոր հնարավոր անախորժություններից տեղի է ունենում այն, որից ամենամեծ վնասն է ստացվում: | Եթե գոյություն ունի իրավիճակի մի քանի հավանական ելք, և տարբերակների մի մասը անցանկալի է, ընդ որում՝ տարբեր աստիճանի, ապա փորձերի քանակի մեծացմանը զուգընթաց առավել անցանկալի տարբերակի հավանականությունը ձգտում է մեկի: |
4 | Եթե հավանական անհաջողության չորս պատճառները նախապես չեզոքացվում են, ապա միշտ ի հայտ է գալիս հինգերորդը: | Եթե իրադրության ելքը կախված է անթիվ ապրիորի գործոններից, ընդ որում, կա այդպիսի n հատ, որոնց մասին հստակորեն հայտնի է, որ դրանց առկայությունը հանգեցնում է անցանկալի արդյունքին, ապա միշտ գոյություն ունի այդպիսի (n + 1)-րդ գործոն: |
5 | Իրենց բնականոն ընթացքին թողնված իրադարձությունները միտում ունեն զարգանալ վատից դեպի վատթարագույնը: | Փորձերի քանակի անսահման մեծացման դեպքում անցանկալի ելքի հավանականությունը մեծանում է (այլ ձևակերպումներում` ձգտում է մեկի): |
6 | Հենց որ դուք պատրաստվում եք անել որևէ աշխատանք, հայտնվում է մեկ ուրիշը, որը պետք է անել ավելի շուտ: | Ցանկացած գործընթացի համար հայտնվում է մեկ ուրիշը, առանց որն ավարտելու հնարավոր չէ առաջինը: |
7 | Ցանկացած լուծում ստեղծում է նոր խնդիրներ: | Անցանկալի ելքի հանգեցնող գործոնների վերացումն ի հայտ է բերում այդպիսի նոր գործոններ: |
Գեներալի էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե անթերի աշխատող համակարգի փորձարկումը կատարվում է պատվիրատուի ներկայությամբ, ապա այն անպայման կխափանվի:
Հայտնի է նաև «ցուցադրման էֆեկտ», «վիզիտ-էֆեկտ», «ներկայության էֆեկտ» և այլ անվանումներով: Այն ենթադրում է անհնարինությունը` ցույց տալ հանդիսատեսին այն, ինչը նրանց բացակայությամբ տեղի է ունենում առանց խնդիրների: Որքան ցուցադրողը ավելի շատ է հետաքրքրված ցուցադրության հաջողությամբ, այնքան այս էֆեկտն ավելի ուժգին է դրսևորվում[1]:
Խորհրդային ժամանակներում նմանատիպ էֆեկտը կոչվում էր «հեռուստավարպետի էֆեկտ»: Այն ընթանում էր հետևյալ կերպ. հեռուստացույց նորոգողի այցը տուն բավականին սպասված իրադարձություն էր: Հեռուստացույցը շաբաթներ շարունակ վատ էր աշխատում, սակայն այն պահին, երբ վարպետը գալիս էր տուն, հեռուստացույցն աշխատում էր ժամացույցի նման լավ: Այդպիսով` հնարավոր չէր լինում վարպետին ցույց տալ այն, ինչ մշտապես կատարվում էր: Վերջինս կիտում էր հոնքերը և հեռանում, իսկ հեռուստացույցը սկսում էր նորից վատ աշխատել:
Ֆիզիկոսների շրջանում ևս կա նմանատիֆ էֆեկտ` «Պաուլիի էֆեկտ»: Դրա էությունը հետևյալն է. ֆիզիկոս-տեսաբան Վոլֆգանգ Պաուլիի ներկայությամբ սարքավորումները դադարում էին աշխատել, նույնիսկ եթե ինքը` ֆիզիկոսը, հետաքրքրված էր դրանց աշխատանքով[11]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Артур Блох. Закон Мерфи. — Минск: Попурри, 2005. — 224 с.
- ↑ Hand, p. 197
- ↑ 3,0 3,1 Gazeta 2.0 — Подлинная история законов Мэрфи
- ↑ «Holt, Alfred. "Review of the Progress of Steam Shipping during the last Quarter of a Century," Minutes of Proceedings of the Institution of Civil Engineers, Vol. LI, Session 1877–78—Part I, at 2, 8 (November 13, 1877 session, published 1878)»։ Listserv.linguistlist.org։ 2007-10-10։ Վերցված է 2012-04-19
- ↑ "Supplement to the Budget of Paradoxes," The Athenaeum no. 2017 page 836 col. 2 [and later reprints: e.g. 1872, 1915, 1956, 2000]
- ↑ Drucker, Peter F. Management, Tasks, Responsibilities, and Practices, p. 681
- ↑ Arthur Bloch (1998), Murphy's Law 2000, p. 4
- ↑ William H. Shore (1994), Mysteries of life and the universe, p. 171
- ↑ Harold Faber (1979), The Book of laws, p. 110
- ↑ Ann Landers (May 9, 1978), Mrs. Murphy's Law, The Washington Post
- ↑ Tom Siegfried, Pauli e il neutrino, in Idem, L'Universo strano. Idee al confine dello spazio-tempo, Edizioni Dedalo, Bari 2007, p. 110; Gino Segrè, op. cit., pp. 123-124
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nick T. Spark (2006-05-21). A History of Murphy's Law. Periscope Film. ISBN 0-9786388-9-1.
- Paul Dickson (1981-05-18). "Murphy's law". The Official Rules. Arrow Books. pp. 128–137. ISBN 0-09-926490-0.
- Klipstein, D. L. (August 1967). "The Contributions of Edsel Murphy to the Understanding of the Behaviour of Inanimate Objects". EEE Magazine. 15.
- Chatterjee, Atanu. "Is the statement of Murphy's Law valid?". Complexity. doi:10.1002/cplx.21697. - Is the statement of Murphy's Law valid?
- David J. Hand, The Improbability Principle: Why Coincidences, Miracles, and Rare Events Happen Every Day, Macmillan, 2014 ISBN 0374711399.
- Richard Dawkins, The Magic of Reality: How We Know What's Really True, Simon and Schuster, 2012 ISBN 1451690134.