Պարետոյի սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարետոյի օրենք կամ Պարետոյի սկզբունք սկզբունքը, որը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Սկզբունքը ձևակերպվել է իտալացի տնտեսագետ Վ. Պարետոյի (1848-1923) կողմից, ով նկատեց այդ օրենքը իր՝ Լոզանի համալասարանում 1896 թվականին, և հրապարակեց Cours d'économie politique աշխատությունը, որտեղ նշում էր, որ Իտալիայի հողերի մոտավորապես 80%-ը պատկանում է բնակչության 20%-ին։ Բիզնեսի կառավարման սկզբունքներից է, որ «վաճառքների 80%-ը ապահովում են հաճախորդների 20%-ը»[1] ։ Մաթեմատիկայում 80/20 կապը հետևում է Աստիճանայնին օրենքի բաշխմամբ (հայտնի նաև Պարետոյի բաշխում)[2] Պարետոյի սկզբունքը շատ քիչ կապ ունի Պարետո արդյուանվետության հետ։ Պարետոն զարգացրել է այս գաղափարները զարգացել են բնակչության մեջ եկամուտների և հարստության բաշխման համատեքստում։

Տնտեսագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական դիտարկումը կատարվել է բնակչության և հարստության բաշխման միջև կապով։ Պարետոն նկատել է, որ Իտալիայի հողերի մոտավորապես 80%-ը պատկանում է բնակչության 20%-ին։[3] ։։ Նա հետագայում հարցումներ է կատարել այլ երկներում և զարմանալիորեն նույնանման արդյունք է ստացել։ Այստեղից նա հետևություն էր անում օրենքի բնական բնույթի, և ցանկացած սոցիալական ձևափոփոխություներով բաշխման սկզբունքը փոխելու անիմաստության մասին։ Պարետոն գտնում էր, որ նվազագույն եկամուտների ավելացումը և բաշխման անհավասարության կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ եկամուտների ընդհանուր գումարը աճում է ավելի արագ, քան բնակչությունը։ Գծապատկերը, որը անհավասարությունը ներկայացնում է շատ տեսանելի վիճակով, կոչվում է «շամպայնի բաժակի» էֆֆեկտ[4], որը ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի զեկույցում, որը ցույց տվեց, որ եկամտի գլոբալ բաշխումը շատ անհավասար է, աշխարհի բնակչության հարստագույն 20%-ը տիրապետում է աշխարհի եկամուտների 82.7%-ին[5]։ Մինչ այժմ Ջինիի ինդեքսը ցույց է, որ աշխարհի հարստությունը բաշխված է շատ տարբերակված։

Աշխարհի ՀՆԱ-ի բաշխումը 1989 թվականին [6]
Բնակչության քանակ եկամուտ
Հարստագույն 20% 82.70%
երկրորդ 20% 11.75%
երրորդ 20% 2.30%
Չորրորդ 20% 1.85%
աղքատագույն 20% 1.40%

Պարետոյի սկզբունքը օգտագործվում է նաև հարկման մեջ։ Օրինակ ԱՄՆ-ի Ամենաբարձր վարձատրվող 20%-ը կոպիտ հաշվարկով վճարում է Դաշնային եկամտահարկերի 80-90% 2000 և 2006 թվականներին,[7] և 2018-ին նույնպես[8]։ Այնուամենայնիվ շատ կարևոր նկատել, որ մինչ այն կապվում է Մերիտոկրատիայի հետ, սկզբունքը չպետք է խառնվել հեռուն գնացող հետևանքների հետ։ Ինչպես Իտալիայի Կատանիա համալսարանից Ալեսսանդրո Պլուչինոն է նշել, այլ հատկանիշներ անհրաժեշտ չէ, որ կորելացված լինեն։ Տաղանդի, որպես օրինակ, նա և աայլ հետազոտողներ պնդում են, «մաքսիմալ տաղանդը կապված չէ մաքսիմալ հաջողության հետ և հակառակը», և այսպիսի գործոններ պատահականության արդյունք են[9]։

Ծրագարվորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային գիտություններում Պարետոյի սկզբունքը կարող է օգտագործվել համակարգչային օպտիմիզիացիայում։[10] Օրինակ՝ Microsoft-ում նկատել են, որ երբ շտկել են ծրագրային վրիպակների թոփ 20%-ը, նվազել է համակարգի հետ կապված խնդիրներ 80%-ը[11]։ Արթուր Լոերը նշել է, որ «ծրագրային վրիպակների 80%-ը գտնվում է ծրագրի կոդի 20%-ում։ Գտիր դրանք և ուղի՛ր»[12]։ Հայտնաբերվել է նաև, որ կոդի 80%-ը գրվում է ամբողջ ժամանակի 20%-ում։ Եւ հակառակը կոդի ամենաբարդ 20%-ը գրվում է ժամանակի 80%-ում։

Սպորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է, որ Պարետոյի սկզբունքը վերաբերում է աթլետիկ մարզումներին, որտեղ վարժությունների և սովորությունների մոտավորապես 20% -ը բերում են ազդեցության 80%-ին, և մարզվողն այդքան շատ չպետք է կենտրոնանա բազմազան մարզումների վրա:[13] Սա չի նշանակում, որ առողջ սննդակարգ ունենալը կամ մարզադահլիճ գնալը կարևոր չեն, բայց դրանք նույնքան կարևոր չեն, որքան հիմնական վարժությունները անելը: Կարևոր է նաև նշել, որ սպորտում 80/20-ի կանոնը վերահսկվող ուսումնասիրություններում դեռևս գիտականորեն չի փորձարկվել։ Բեյսբոլում պարետոյի սկզբունքը ընկալվել է «Փոխարինման նկատմամբ հաղթանակում» (մի քանի վիճակագրական տվյալների միավորելու փորձ `խաղացողի ընդհանուր նշանակությունը թիմի համար որոշելու համար): «Անցյալ տարի բոլոր խաղացողների 15%-ը ապահովել են ընդհանուր հաղթանակների 85%-ը, իսկ մնացած 85%-ը` հաղթանակների 15%-ը: Պարետոյի սկզբունքը գործում է բավականին հնչեղ, երբ այն կիրառվում է բեյսբոլի համար [14]։

Մաթեմատիկական նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գաղափարը շատ վայրերում ունի բութ կիրառման կանոն, բայց այն սովորաբար չարաշահվում է: Օրինակ ՝ մաթեմատիկորեն սխալ պնդում է․ խնդրի լուծումը «համապատասխանում է 80/20 կանոնին» միայն այն պատճառով, որ այն համապատասխանում է դեպքերի 80% -ին. այն պետք է նաև լինի, որ լուծումը պահանջում է միայն անհրաժեշտ միջոցների 20% -ը, որոնք անհրաժեշտ կլինեն բոլոր դեպքերը լուծելու համար: Բացի այդ, 80/20 կանոննը սխալ է կիրառել փոքր թվով կատեգորիաների կամ դիտարկումների համար:

Սա ավելի ընդարձակ ֆենոմենի՝ Պարետոյի բաշխման հատուկ դեպք է։ եթե Պարետոյի ինդեքսը  α, որը պարամետրերից մեկն էր, որը նկարագրում է Պարետոյի բաշխումը, ընտրված է որպես α = log45 ≈ 1.16, ապա արդյունքների 80%-ը գալիս է պատճառնեի 20%-ից։

Դրանից հետևում է, որ այդ 80%-ի 80%-ը գալիս է պատճառների 20%-ի 20%-ից, և այսպես շարունակ։ Քանի որ 80%-ի 80%-ը 64% է, իսկ 20%-ի 20%-ը 4% է, այսպիսով այն դառնում է «64/4»-ի կանոն։ նմանապես կիրառվում է «51.2/0.8» օրենքը։ նույն էլ հակառակը արդյունքների 20%-ի 20%-ը գալիս է 80%-ի 80%-ից։ Սա հնարավոր է կիրառել բնակչության հարստության բաշխման համար, որ բնկաչության աղքատագույն 60%-ը տիրապետում է հարստության 5․5%-ին ,այն մոտ է 64/4 կապին։

64/4 կապի միջոցով հնարավոր է հաշվել, որ ամենացածր 80%-ի թոփ 20%-ը (16%) և ամենաբարձր 20%-ի ցածրագույն 80%-ը (16%) վերաբերվում է վերին մակարդակի ստորին մասի, և ստորին մակարդակի վերին մասին։ Այստեղից կհետևի, որ հարստությամբ երկրորդ 20%-ը տիրապետում է հարստության 12%-ին։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marshall Perry (2013-10-09)։ «The 80/20 Rule of Sales: How to Find Your Best Customers»։ Entrepreneur (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  2. Newman MEJ (2005)։ «Power laws, Pareto Distributions, and Zipf's law»։ Contemporary Physics 46 (5): 323–351։ Bibcode:2005ConPh..46..323N։ arXiv:cond-mat/0412004։ doi:10.1080/00107510500052444։ Վերցված է ապրիլի 10, 2011 
  3. Pareto, Vilfredo; Page, Alfred N. (1971), Translation of Manuale di economia politica ("Manual of political economy"), A.M. Kelley, ISBN 978-0-678-00881-2 
  4. Gorostiaga, Xabier (January 27, 1995), «World has become a 'champagne glass' globalization will fill it fuller for a wealthy few», National Catholic Reporter 
  5. United Nations Development Program (1992), 1992 Human Development Report, New York: Oxford University Press 
  6. Human Development Report 1992, Chapter 3, http://hdr.undp.org/en/reports/global/hdr1992/chapters/, վերցված է 2007-07-08 
  7. Curtis Dubay (May 4, 2009) The Rich Pay More Taxes: Top 20 Percent Pay Record Share of Income Taxes, Heritage.org, accessed 12 April 2018
  8. Laura Sanders (April 6, 2018) Top 20% of Americans Will Pay 87% of Income Tax, Wall Street Journal, accessed 12 April 2018
  9. Emerging Technology from the arXiv (March 1, 2018) If you’re so smart, why aren’t you rich? Turns out it’s just chance., TechnologyReview.com, accessed 1 January 2019
  10. Gen, M.; Cheng, R. (2002), Genetic Algorithms and Engineering Optimization, New York: Wiley 
  11. Rooney, Paula (October 3, 2002), Microsoft's CEO: 80–20 Rule Applies To Bugs, Not Just Features, ChannelWeb, http://www.crn.com/news/security/18821726/microsofts-ceo-80-20-rule-applies-to-bugs-not-just-features.htm 
  12. Pressman, Roger S. (2010). Software Engineering: A Practitioner's Approach (7th ed.). Boston, Mass: McGraw-Hill, 2010. 978-0-07-337597-7.
  13. Training and the 80-20 rule of Pareto's Principle, http://speedendurance.com/2008/11/20/training-and-the-80-20-rule-of-paretos-principle/ 
  14. Jeff Zimmerman (Jun 4, 2010). Applying the Pareto

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]