Մերկաչքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերկաչք

Մերկաչքեր (լատ.՝ Ablepharus), մողեսների ենթակարգի, սցինկայիների ընտանիքի սողունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 13 սմ է։ Վերջավորությունները թույլ են, որոշ տեսակներինը՝ թերզարգացած։ Կոպերը սերտաճած են և առաջացնում են թափանցիկ անշարժ թաղանթ (այստեղից՝ «Մ․» անվանումը)։ Ականջի փոքր անցքերը հաճախ ծածկված են մաշկով կամ թեփուկներով։ Ապրում են չոր, քարքարոտ, լեռնային տափաստաններում։ Ակտիվ են ցերեկը։ Սնվում են հիմնականում միջատներով և այլ անողնաշարավորներով։ Բազմանում են ձվադրությամբ, մեկ տեսակը ձվակենդանածին է։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Եվրոպայում, Միջին և Առաջավոր Ասիայում, Ավստրալիայում,

Հայաստանում հանդիպում են շերտավոր և եվրոպական մերկաչքեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 493 CC BY-SA icon 80x15.png