Մերի Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ջեքսոն
անգլ.՝ Mary Jackson
Mary Jackson with a model (medium close-up).jpg
Ծնվել էապրիլի 9, 1921(1921-04-09)[1]
Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[2]
Մահացել էփետրվարի 11, 2005(2005-02-11)[1] (83 տարեկան)
Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ավիատիեզերքային ճարտարագետ և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Langley Research Center?[4], ՆԱՍԱ[2], Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե[4] և ՆԱՍԱ
Գործունեության ոլորտմաթեմատիկա[5] և space research?[5]
ԱնդամակցությունAlpha Kappa Alpha
Ալմա մատերHampton University? (1942)[4], Phoenix High School? և Phenix High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Ազդվել էԴորոթի Վոն[2] և Kazimierz Czarnecki?[2]
Պարգևներ
Commons-logo.svg Mary Jackson Վիքիպահեստում

Մերի Ուինսթոն Ջեքսոն (ապրիլի 9, 1921(1921-04-09)[1], Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[2] - փետրվարի 11, 2005(2005-02-11)[1], Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[3]), աֆրոամերիկացի մաթեմատիկոս և ավիացիոն ճարտարագետ, ով 1958 թվականին աշխատել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (ՆԱՍԱ)։ Նա աշխատել է Վիրջինիա նահանգի Հեմփթոնի Լանգլի հետազոտական ​​կենտրոնում`իր կարիերայի մեծ մասի ընթացքում։ 1958 թվականին նա դարձել է ՆԱՍԱ-ի առաջին սևամորթ կին ճարտարագետ։

34 տարի անց Ջեքսոնը ՆԱՍԱ- ում վաստակել է առավելագույն ճարտարագիտական կոչումը։ Ջեքսոնը հասկացավ, որ ինքը չի կարող վաստակել ավելին, առանց ղեկավար դառնալու։ Շուտով Ջեքսոնը դարձավ դաշնային կանանց ծրագրի կառավարիչ։ Ջեքսոնը իր գործունեության շնորհիվ հսկայական ներդրում է ունեցել ինչպես ՆԱՍԱ-ի գիտության, ճարտարագիտության ոլորտում, այնպես էլ կին մաթեմատիկոսների աշխատանքի ընդունման և առաջխաղացման հարցում։

Ջեքսոնի գեղարվեստական կերպարն ամփոփված է «Թաքնված թվեր» գրքի և համանում ֆիլմի մեջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ուինսթոնը ծնվել է 1921 թվականի ապրիլի 9-ին։ Նրա ծնողներն էին Էլլա և Ֆրանկ Ուինսթոնները[7]։ Նա մեծացել է Հեմփթոնում՝ Վիրջինիա նահանգում, որտեղ ավարտել է Ջորջ Փ. Փենիքսի վարժարանը բարձրագույն կոչումով։

Մերի Ջեքսոնը 1942 թվականին Հեմփթոն ինստիտուտի մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտությունների գծով բակալավրի աստիճան է ստացել[8][9]։ Նա հանդիսացել է Ալֆա Կապպա Ալֆայի անդամ, որն աֆրոամերիկացի կանանց առաջին աշխատանքային միավորումն էր։

Ջեքսոնն ավելի քան երեսուն տարի ծառայել է որպես «Girl Scout»-ի առաջնորդ։

Ջեքսոնն ամուսնացած էր և ուներ երկու երեխա[9] She died on February 11, 2005, at age 83.[8]: Նա մահացել է 2005 թվականի փետրվարի 11-ին՝ 83 տարեկան հասակում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո Ջեքսոնը մեկ տարի ուսանել է մաթեմատիկա Մերիլենդի Քոլվինգի շրջանի դպրոցում[10]։ Այդ ժամանակաշրջանում հանրակրթական դպրոցները դեռևս տարածված էին հարավում։ Նա սկսեց դասավանդել ավագ դպրոցի և քոլեջի աշակերտներին՝ ովքեր մաթեմատիկայով շարունակեցին զբաղվել իրենց ողջ կյանքի ընթացքում։

1943 թվականին Ջեքսոնը վերադարձավ Հեմփթոն, որտեղ սկսեց աշխատել, որպես հաշվապահ՝ Ազգային կաթոլիկ համայնքի կենտրոնում։ Նա Հեմփթոնի ինստիտուտի առողջապահական բաժնում աշխատել է որպես բաժնի վարիչ և քարտուղար։ Ջեքսոնը ստիպված է լինում թողնել իր աշխատանքը մի որոշ ժամանակ իր որդու ծննդյան պատճառով։ 1951 թվականին նա դարձավ Ֆլորիդ Մոնրոյի Բանակի դաշնային զորքերի գլխավոր վարչությունում որպես քարտուղար։

1951 թվականին Ջեքսոնը գրել է ավիացիոն ծրագիր, որը 1958 թվականին հաջողվել է իրականացնել և հաստատվել է ՆԱՍԱ-ի կողմից[9][11][12]։ Նա աշխատել է Դորոթի Վոնի կողմի հետ։

1953 թվականին Ջեքսոնը ընդունում է ճարտարագետ Կազիմերզ Ցզարնեսկիի առաջարկությունը, ըստ որի նա պետք է աշխատեր գերձայնային ճնշման թունելում։ Թունելը, որը՝ 4 4 ոտնաչափ (1.2 1.2 մ) էր և 60.000 ձիաուժ (45.000 կՎտ), օգտագործվում էր, որպես ուսումնասիրության մոդել։ Ցզարնեսկին խրախուսելով Ջեքսոնի կատարած աշխատանքը նրան առաջարկում է անցնել վերապատրաստման, որպեսզի նա կարողանար առաջադրվել, որպես ծրագրի ճարտարագետ։ Ջեքսոնը վերադառնում է Հեմփթոն քաղաք, որպեսզի մասնակցի վերապատրաստման դասերին։ Դասընթացներն ավարտելուց հետո սկսում է զբաղվել ավիացիոն ճարտարագիտությամբ և 1958 թվականին և Ջեքսոնը պաշտոնապես դառնում է ՆԱՍԱ- ի առաջին սևամորթ կին ճարտարագետը[10][11][13]։ Նա վերլուծել է քամու թունելի և ամերիկյան ինքնաթիռների թռիչքի փորձերը, տեսական աերոդինամիկայի բաժնում։ Նրա նպատակն էր հասկանալ օդի հոսքը, այդ թվում Միացյալ Նահանգների ինքնաթիռները բարելավելը[14]։

Ջեքսոնը աշխատել է որպես ՆԱՍԱ- ի մի քանի ստորաբաժանումների ճարտարագետ։ Նա ի վերջո հեղինակեց կամ համահեղինակեց 12 տեխնիկական փաստաթղթեր ՆԱՍԱ-ի համար[15][16][17][18]։ Ջեքսոնն աշխատել է օգնել կանանց և այլ փոքրամասնություններին՝ առաջ քաշել իրենց կարիերան, այդ թվում ` խորհուրդ տալով, թե ինչպես պետք է նրանք սովորեն։

34 ՆԱՍԱ-ում աշխատելուց հետո Ջեքսոնը ձեռք է բերել ճարտարագիտական ստորաբաժանումում ամենաբարձր կոչումը։ Նա որոշել է նվազեցնել այն, որպեսզի հավասար հնարավորությունների մասնագետի դաշտում կառավարիչ լինի։ ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում վերապատրաստվելուց հետո նա վերադառնում է Լանգլի։ Ջեքսոնը շարունակել է աշխատել ՆԱՍԱ-ում մինչև 1985 թվականը։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին նկարահանված «Թաքնված թվեր» ֆիլմը պատմում է ՆԱՍԱ-ում աշխատող երեք աֆրոամերիկացի կանաց կարիերայի մասին, որոնց թվում էր նաև Մերի Ջեքսոնը։ Ֆիլմը հիմնված է համանուն գրքի բովանդակության վրա[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.nasa.gov/content/mary-jackson-biography
  3. 3,0 3,1 3,2 Mary Winston Jackson
  4. 4,0 4,1 4,2 Black Women Scientists in the United StatesIU Press, 1999. — P. 126. — ISBN 978-0-253-33603-3
  5. 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
  6. https://www.congress.gov/bill/116th-congress/house-bill/1396
  7. Timmons Greg (դեկտեմբերի 6, 2016)։ «Mary Winston-Jackson»։ Biography.com։ Վերցված է հունվարի 16, 2017 
  8. 8,0 8,1 «Mary Winston Jackson»։ Legacy։ Daily Press։ փետրվարի 13, 2015։ Վերցված է օգոստոսի 16, 2016 
  9. 9,0 9,1 9,2 Warren Wini (1999)։ Black Women Scientists in the United States։ Bloomington, Indiana, USA: Indiana University Press։ էջեր 126։ ISBN 978-0-253-33603-3 
  10. 10,0 10,1 Shetterly Margot Lee։ «Mary Jackson Biography»։ NASA։ Վերցված է հունվարի 15, 2017 
  11. 11,0 11,1 Lewis Shawn D. (August 1977)։ «The Professional Woman: Her Fields Have Widened»։ Ebony (Johnson Publishing Company) 32 (10)։ ISSN 0012-9011 
  12. «Mary Winston Jackson»։ Human Computers at NASA։ Macalester College։ Վերցված է օգոստոսի 16, 2016 
  13. Loff Sarah (2016-11-22)։ «Mary Jackson Biography»։ NASA (անգլերեն)։ Վերցված է 2017-02-02 
  14. Champine Gloria R.։ «Mary Jackson»։ NASA։ Վերցված է օգոստոսի 16, 2016 
  15. (pdf) Mary W. Jackson, National Aeronautics and Space Administration, October 1979, http://crgis.ndc.nasa.gov/crgis/images/9/96/MaryJackson1.pdf, վերցված է August 16, 2016 
  16. Czarnecki, K. R.; Jackson, Mary W. (September 1958), Effects of Nose Angle and Mach Number on Transition on Cones at Supersonic Speeds (NACA TN 4388), National Advisory Committee for Aeronautics, https://ntrs.nasa.gov/search.jsp?R=19930085290, վերցված է January 3, 2017 
  17. Czarnecki, K. R.; Jackson, Mary W. (January 1961), Effects of Cone Angle, Mach Number, and Nose Blunting on Transition at Supersonic Speeds (NASA TN D-634), NASA Langley Research Center, https://ntrs.nasa.gov/search.jsp?R=20040006462, վերցված է January 3, 2017 
  18. Jackson, Mary W.; Czarnecki, K. R. (July 1961), Boundary-Layer Transition on a Group of Blunt Nose Shapes at a Mach Number of 2.20 (NASA TN D-932), NASA Langley Research Center, https://ntrs.nasa.gov/search.jsp?R=19980227788, վերցված է January 3, 2017 
  19. Buckley Cara (մայիսի 20, 2016)։ «Uncovering a Tale of Rocket Science, Race and the ’60s»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է օգոստոսի 16, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]