Մերի Շահբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Շահբազյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1932(1932-12-26) (91 տարեկան)
ԾննդավայրՍոչի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է29 հուլիս 2021 (88 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Մերի Աղասու Շահբազյան (դեկտեմբերի 26, 1932(1932-12-26), Սոչի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Շահբազյանը ծնվել է 1932 թվականին Սոչիում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ստացել միջնակարգ կրթություն, այնուհետև՝ 1953-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վավիկ Վարդանյանի արվեստանոցում[1]։ 1958 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում[2]։Կյանքից հեռացել է 2021 թվականի հուլիսի 29֊ին 88 տարեկան հասակում

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալյոնուշկա՝ Կաթնաուխովա-Բրաուսևիչի «Ալվան ծաղիկ»
  • Ջենի՝ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»
  • Հերո՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
  • Տիկին Պեչ՝ «Վինձորի զվարճասեր կանայք»
  • Անժելիկա՝ Մոլիերի «Ժորժ Դանդեն»
  • Զարինե՝ Ժորա Հարությունյանի «Գլխի գինն է 50 միլիոն»
  • Նանա՝ Գ. Շահինյանի «Թութակները վանդակում»
  • Կոլոմբինա՝ Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»
  • Մայա` «Ծղնեթցի Մայան»
  • Ալյոշա` «Հրաշալի օր»
  • Վանիկ`«Շշմեցուցիչ հարված»
  • Ժոզեֆինա` Ս. Ջրբաշյանի «Երազիկ»
  • Սաթենիկ` Ա. Պապայանի «Երևանյան վարդեր»
  • Օլգա` «Հրաշալի օր»
  • Սոնա և Կեկել` «Հին Թիֆլիսում»
  • Վհուկ` «Կողպեքի գաղտնիքը»
  • Ռոզ` «Չարշըլը Արթին աղա»
  • Շուշո` «Փարիզեցի փեսան»
  • Շողիկ` Ա. Այվազյանի «Ուշ լինի-նուշ լինի»
  • Ստասի` Ի. Կալմանի «Սիլվա»
  • Շուրա` «Ռոմեոն իմ հարևան»
  • Խամփերի` Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Տատիկ` Ա. Ցագարելիի «Խանումի արարքները»
  • Էննի՝ Բրանդոյի «Չարլեի մորաքույրը»
  • Սիրան՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Իմ սիրելի Ժորժ»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017 թ.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Մերի Շահբազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.