Մերի Լուիզ Գրաֆամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Լուիզ Գրաֆամ
Mary Louise Graffam
Marygraffam.JPG
Ծնվել է մայիսի 11, 1871
Ծննդավայր Մանսըն,
Մեն
Մահացել է օգոստոսի 17, 1921
Մահվան վայր Սեբաստիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Կրոն քրիստոնյա
Գրքեր «Սեփական պատմություն»
Մասնագիտություն միսիոներուհի

Մերի Լուիզ Գրաֆամ (մայիսի 11, 1871 – օգոստոսի 17, 1921) ամերիկացի ուսուցիչ, դպրոցի տնօրեն, քրիստոնյա միսիոներ։ Ցեղասպանության կարևոր վկաներից[1]։ 1915 թվականին արտաքսվել է և համարվում է հայերի ցեղասպանության վկա[1]։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է Մենի նահանգի Մանսըն քաղաքում[1]։ Հայրը ֆերմեր էր, մայրը մահանում է քառասունմեկ տարեկանում, Մերիի՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց քիչ ժամանակ անց։ Հինգ տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Անդովեր, որը գտնվում է Մասաչուսեթսում[1] ։

Քրոջ հետ՝ Վինոնայի հետ միասին ստանում է քրիստոնեական դաստիարակություն։ Դեռահասության շրջանում կրոնական փորձը նրան մղում է միանալու տեղի եկեղեցուն և մասնակցելու ծիսակատարություններին (աղոթք-խոկում)։ Օհայոյում` միսիոներական դաստիարակությամբ հայտնի Օբերլինի քոլեջում սովորելու ընթացքում պատրաստվում է միսիոներ դառնալ[1]: 1894 թվականին ավարտելուց հետո սովորում է Մասաչուսեթսի, Նյու Ջերսիի, Վաշինգտոնի տարբեր դպրոցներում[2]: Չի հաջողվում որպես միսիոներ մեկնել Ճապոնիա: Այնուամենայնիվ 1901թ. նրան ուղարկում են Սեբաստիա՝ որպես Օտարերկրյա միսիոներության լիազորների ամերիկյան խորհրդի (American Board of Commissioners for Foreign Missions) պատասխանատու կանանց կրթության հարցում[1]:

Գրաֆամն այդ ժամանակ երեսունմեկ տարեկան էր[1]: Ժամանակի ընթացքում դառնում է Սեբաստիայի օրորդաց վարժարանի տնօրեն, դասավանդում է հանրահաշիվ և երկրաչափություն[3]: Որպես շրջակա գյուղերի դպրոցների վերակացու, դասավանդում է Աստվածաշնչի ուսումնասիրություն և եռանկյունաչափություն Սեբաստիայի Ուսուցիչների դպրոցում[3]: Սահուն խոսում է հայերեն, կարողանում է հաղորդակցվել թուրքերենով և ֆրանսերենով[3]: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և Եղեռնի ամենասուր օրերին մնում է իր պաշտոնին[3]:

Մահանում է Սեբաստիայում, 1921թ., սրտի նոպայից[1]:

Գրաֆամը և ցեղասպանությունը[խմբագրել]

Գրաֆամը գյուղում

Մերի Գրաֆամը այն սակավաթիվ միսիոներներից էր, ովքեր մնացին Սեբաստիայում, երբ Օսմանյան կառավարությունը խզեցի դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ հետ՝ վերջինիս կողմից Առաջին համաշխարհային պատերազիմն ներագրավելու պատճառով[3]: 1915թ. հուլիսի 7-ին Գրաֆամը իր աշակերտների և 2000 հայերի հետ միասին տեղահանվում է: Տեղահանվածներին «պաշտպանվելու» կոչված ոստիկանները զինամթերք են տրամադրում տեղի քրդերին, որոնք թալանում են մարդկանց և առևանգում աղջիկներին[3]։ Որոշ քրդական խմբեր քարկոծում են տեղահանված հայերին[4]։ Քայլելու ընթացքում Գրաֆամն ականատես է լինում հայերի գնդակահարությանը, ովքեր փորձել էին ջուր խմել մոտակա գետից[5]։ Նաև լուրեր է ստանում, որ մոտակայքում «դիակների դաշտ» կա[6]։ Գրաֆամը նկարագրում է իրավիճակը մինչ կհասներ Մալաթիա, որտեղ թուրք ոստիկանները նրան արգելում են շարունակել ճանապարհը.

Aquote1.png Երբ հասանք Տոկմա Սուի կամրջին, սարսափելի տեսարան էր: Որքան աչքը կարող էր տեսնել հարթավայրում, այդ դանդաղ շարժվող շղթան էր: Ժամեր շարունակ ոչ մի կաթիլ ջուր չտեսանք ճանապարհին, իսկ արևը ահավոր այրում էր: Քայլելու ընթացքում տեսանք երեկվա խմբի մահացածներին և թուլություն սկեսց իջնել... Ես որքան կարողացա մեր ֆուրգոններում հավաքեցի, և մեր աշակերտները, թե՛ աղջիկները թե՛ տղաները, աշխատում էին հերոսաբար... Aquote2.png




1915թ. օգոստոսին Գրաֆամը վերադառնում է Սեբաստիա և գրում է ընտանիքին և ընկերներին, ովքեր Ամերիկայում լուրերի էին սպասում։ Սեբաստիայում Գրաֆամը ուժասպառ է լինում՝ խնամելով հայ որբերին։ Ստանձնում է թաքցնել ֆինանսական միջոցները և թանկարժեք իրերը, որ հանձնում էին նրան հայերը ապահովության համար, և փորձում է արժեքավոր ապրանքները տեղափոխել ապահով վայրեր[3][7]։ Թաքցնում է նաև հայ աղջիկներին, որոնց առևանգում էին մուսուլմանական ընտանիքները[3]։ Իշխանությունների ուշադրությունը չգրավելու համար Գրաֆամը գաղտնի թաքցնում է հարյուրավոր աղջիկների՝ տեղավորելով նրանց շրջակա քաղաքների ընտանիքներում։ 1916 թ. դիմում է Օտարերկրյա միսիոներության լիազորների ամերիկյան խորհրդի գանձապահ Ուիլյամ Վ. Փիթին՝ [3]

Aquote1.png Ինձ ավելի շատ փող է հարկավոր, այլապես այս վատառողջ կանայք և երեխաները կկործանվեն սովից ու ցրտից: Նույն վիճակներում են Զիլեն, Կանգալը, Թոկատը[8]: Aquote2.png



Մերի Լյուիս Գրաֆամի անձնական բացիկը

1919թ. հունվարի 27-ին թվագրված նամակով Գրաֆամը դիմել է նաև ԱՄՆ լիազոր Լյուիս Հեքին՝ պատմելով հայ որբ աղջիկների բռնի իսլամափոխության մասին[3]

Aquote1.png Մի քանի շաբաթ առաջ այստեղ էին թուրքական մանկատնից մի խումբ հայ աղջիկներ, ովքեր պատմեցին, որ եթե իրենք իսլամ չընդունեն և չհրաժարվեն բոլոր հայ ազգականներից ու ծանոթներից, կհայտնվեն փողոցում: Նրանցից շատերը փախան և աշխատում են մեզ մոտ" Aquote2.png




1919 թ. նա գրում է իր ապրումների մասին՝ վերնագրելով «Սեփական պատմություն»[3]։

Գրաֆամը անկախ Հայաստանի եռանդուն պաշտպաններից էր, որտեղ հայերը ազատ կլինեին «թուրքական տիրապետությունից»[9]։

Նրա մահը սգացին հազարավոր մարդիկ, ովքեր նրան պարտական էին կյանքով[1]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 (2003) խմբ․ J.M. Winter: America and the Armenian Genocide of 1915։ Cambridge University Press, 215–230։ ISBN 9781139450188։ Վերցված է՝ 10 March 2013։ 
  2. Oberlin College (1917)։ Annual Reports of the President and the Treasurer։ Վերցված է՝ 10 March 2013։ 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Sahagian, Helen (2004)։ խմբ․ Richard G. Hovannisian: Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia։ Costa Mesa, Calif.: Mazda Publ., 373–398։ ISBN 1568591527։ Վերցված է՝ 10 March 2013։ 
  4. «Letter from Turkey»։ Cengage։ Summer 1915։ http://college.cengage.com/history/primary_sources/world/graffam_letter_from_turkey.htm։ Վերցված է 12 March 2013։ "Շուրջբոլորը բլուրները սպիտակել էին քրդերից, ովքեր քարեր էին նետում դանդաղորեն դեպի կամուրջը գնացող հայերի վրա:" 
  5. «KAISER'S LAND FOR MISSION; Woman Relief Worker's Unique Career in Turkey and Armenia.». New York Times. January 23, 1921. http://query.nytimes.com/mem/archive-free/pdf?res=F2091EF93E5810738DDDAA0A94D9405B818EF1D3։ Վերցված է 11 March 2013. 
  6. 6,0 6,1 «Letter from Turkey»։ Cengage։ Summer 1915։ http://college.cengage.com/history/primary_sources/world/graffam_letter_from_turkey.htm։ Վերցված է 12 March 2013։ "Ասում են, որ մոտիկ դաշտավայրը լցված է դիակներով" 
  7. Միս Գրաֆամի պատմությունը, 4-5 էջեր
  8. Սեբաստիայի վիլայեթի տեղանունների մասին տե՛ս Սեբաստիայի վիլայեթ
  9. Hovannisian, Richard G. (1982)։ The republic of Armenia.։ Berkeley: Univ. of Calif. P.։ ISBN 0520041860։