Մերի Էրփս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Էրփս
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1993(1993-03-07)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 1,73 ± 0,001 մետր[1]
Դիրք դարպասապահ

Մերի Ալեքսանդրա Էրփս (անգլ.՝ Mary Alexandra Earps, մարտի 7, 1993(1993-03-07)[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009/10 մրցաշրջանում Էրփսը ընդգրկվել է «Լեսթեր Սիթիի» առաջին թիմի կազմում՝ դառնալով ակումբի հիմնական դարպասապահ Լին Հոլի փոխարինողը[2]։ Հաջորդ մրցաշրջանում պայմանագիր է կնքել «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։

Ֆուտբոլի ասոցիացիայի Կանանց Սուպերլիգայի առաջին մրցաշրջանի՝ 2011 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ 18-ամյա Էրփսի հետ պայմանագիր է կնքել «Դոնկաստեր Ռովերս Բելսը»[3]։ Դարպասապահը սկսել է կանոնավոր խաղալ 2011 թվականի մրցաշրջանի երկրորդ կեսում, իսկ արտամրցաշրջանում վարձավճարով միացել է «Քովենթրի Սիթիին»[4]։

2012 թվականի մրցաշրջանն անցկացնելով «Դոնկաստերում», հաջորդ մրցաշրջանի նախաշեմին պայմանագիր է կնքել «Բիրմինգհեմ Սիթիի» հետ։ 2013 թվականի նոյեմբերին նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Զորկիի» դեմ մրցաշարի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։ 2013 թվականի նոյեմբերին նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Զորկիի» դեմ մրցաշարի 1/8 եզրափակչի պատասխան խաղում[5]։

«Բրիստոլում» անցկացրած երկու տարվա ընթացքում Էրփսը բաց է թողել միայն մեկ հանդիպում, սակայն 2015 թվականի մրցաշրջանի ավարտից հետո թիմի հեռանալուց հետո տեղափոխվել է «Ռեդինգ»[6]։ Նոր ակումբում առաջին իսկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստուհին արժանացել է «Տարվա թիմի» կազմում ընդգրկվելու[7][8]։

2018 թվականի հունիսին Էրփսը միացավ Բունդեսլիգայի գործող չեմպիոն «Վոլֆսբուրգին»[9][10]։ 2018 թվականի սեպտեմբերի 8-ին նա իր նորամուտը նշեց գերմանական ակումբի կազմում Գերմանիայի Գավաթի երկրորդ փուլի «Հանովերի» դեմ խաղում[11]։

2019/20 մրցաշրջանից առաջ Էրփսը վերադարձավ Անգլիա՝ պայմանագիր կնքելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ[12]։ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին «Սիթիի» դեմ մանչեսթերյան դերբիում կայացավ նրա նորամուտը նոր ակումբում[13]։ Փետրվարի 26-ին դարպասապահը նոր պայմանագիր կնքեց «կարմիրների» հետ, որը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[14]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Էրփսը Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականում հանդես է եկել 2012 թվականին թուրքական Անթալիայում անցկացված ՈւԵՖԱ-ի աղջիկների առաջնությունում։ Չնայած այն հանգամանքին, որ անգլիուհիները ելույթն ավարտել են արդեն խմբային փուլում, Էրփսն իր խաղով արժանացել է մասնագետների գովասանքին[15]։ 2013 թվականի հուլիսին, լինելով Լաֆբորոյի համալսարանի ուսանողուհի, մասնակցել է ամառային Ունիվերսիադային և Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում նվաճել է կանանց ֆուտբոլի մրցաշարի ոսկե մեդալ[16]։

2014 թվականի ապրիլին Էրփսն առաջին անգամ հրավիրվել է հիմնական ազգային հավաքականի հավաքին։ Մեծահասակների թիմի մարզաշապիկով իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2017 թվականի հունիսի 11-ին՝ փոխարինման դուրս գալով Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[17]։

2019 թվականի մայիսի 8-ին ընդգրկվել է 2019 թվականի աշխարհի առաջնության հավաքականի հայտացուցակում[18]։

2021 թվականի սեպտեմբերի 17-ին Էրփսը 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ հրավիրվել հավաքական է անգլիուհիների նոր գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանից[19]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վոլֆսբուրգ»
  • Գերմանիայի չեմպիոնուհի։ 2018/19
  • Գերմանիայի գավաթակիր։ 2018/19
«Մանչեսթեր Յունայթեդ»
  • Անգլիայի Գավաթի եզրափակչի մասնակից։ 2022/23
Մեծ Բրիտանիայի հավաքական (ուսանողուհի)
  • Ունիվերսիադայի չեմպիոնուհի։ 2013
Անգլիայի հավաքական
  • Եվրոպայի չեմպիոնուհի։ 2022
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2023
  • Սեփականատեր SheBelieves cup: 2019
  • Սեփականատեր Arnold Clark Cup: 2022

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի առաջնության «Տարվա թիմ»-ի անդամ։ 2016/17
  • Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։ 2023[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Improvement on Leicester's agenda». Women's Football News (անգլերեն). 2009 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին.
  3. «Belles Land Earps» (անգլերեն). Doncaster Rovers Belles. 2011 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին.
  4. «Mary Joins Coventry On Loan» (անգլերեն). Doncaster Rovers Belles. 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին.
  5. «Academy sign Mary Earps». Women's Football News (անգլերեն). 2014 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին.
  6. «Mary Earps: Goalkeeper joins Reading from Bristol Academy» (անգլերեն). BBC. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  7. «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI» (անգլերեն). BBC. 2017 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  8. «Mary Earps named in the PFA's team of the year!» (անգլերեն). Reading F.C. Women. 2017 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին.
  9. Suzanne Wrack (2018 թ․ հուլիսի 31). «Wolfsburg's Mary Earps: 'You need to push yourself outside your comfort zone'» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  10. «Mary Earps leaves Reading for Wolfsburg». She Kicks Women's Football Magazine (անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  11. «Tore satt» (գերմաներեն). VfL Wolfsburg. 2018 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  12. «Manchester United Women sign Mary Earps» (անգլերեն). Manchester United. 2019 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  13. Charlotte Duncker (2019 թ․ սեպտեմբերի 7). «Caroline Weir wonderstrike gives Man City victory against Man Utd in first women's Manchester derby» (անգլերեն). The Manchester Evening News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  14. «Manchester United Women sign Mary Earps» (անգլերեն). Manchester United. 2021 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  15. «Earps keeping the faith for England future» (անգլերեն). UEFA. 2012 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  16. James Crook (2013 թ․ հուլիսի 16). «Mixed fortunes for Great Britain in Universiade football finals». insidethegames.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  17. Glenn Moore (2017 թ․ հունիսի 11). «England's Lionesses continue Euro 2017 preparations with 4-0 win over potential quarter-final opponents Switzerland» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  18. «England squad named for 2019 FIFA Women's World Cup» (անգլերեն). The FA. 2019 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին.
  19. Katherine Lucas (2021 թ․ սեպտեմբերի 7). «England Women's squad: Why Sarina Wiegman has recalled Beth Mead and Mary Earps». inews.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  20. «Эмилия Кларк стала кавалером ордена Британской империи». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Профиль на официальном сайте «Манчестер Юнайтед»(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Էրփս» հոդվածին։