Մետոն
Մետոն | |
---|---|
Տեսակ | Հալած պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Կաթ | կովի կաթ |
Մետոն (ֆր.՝ Metton), ֆրանսիական պանիր[1], որը պատրաստում են հիմնականում Ֆրանշ-Կոնտե երկրամասում[2]։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետոն պանրատեսակը պատրաստում են յուղազերծած կովի կաթից[3]։ Սիճուկը տաքացնում են մինչև 60 աստիճան, ապա մամլում և ձևավորում։ Դրանից հետո մետոնը մանրում են և մի քանի օր թողնում տաք տեղում։ Հասունացած պանիրն իրենից ներկայացնում է բուրավետ «հատիկներ»՝ դեղնանարնջագույն երանգով, հիմնականում ընկույզի չափի[4]։ Պանիրն այդ փուլում գործնականորեն չի ուտվում և հիմնականում օգտագործվում է կանկուայոտ պատրաստելու համար[5][6]։ Դրա պատրաստման ավանդական եղանակն է՝ տաքացնել մետոնը կավե պնակի մեջ՝ կաթի կամ ջրի ավելացմամբ, որից հետո ավելացնել աղ և յուղ (երբեմն նաև սխտոր)։ Արդյունքում ստացվում է ձգվող նուրբ դեղին գույնի զանգված։ Կանկուայոտն առանձնանում է իր ցածր յուղայնությամբ՝ 2 %-ից 8 %[5][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մետոն պանրի մասին».
- ↑ «Metton - Encyclopédie Wikimonde». wikimonde.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 67
- ↑ Larousse gastronomique, 2007, էջ 155
- ↑ 5,0 5,1 Petit Futé, 2006
- ↑ «METTON en lumière la cancoillotte !». www.bourgognefranchecomte.fr (ֆրանսերեն). 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «La Cancoillotte - www.cancoillotte.net». www.cancoillotte.net. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — P. 155, 541. — 992 p. — ISBN 978-2-03-582360-1
- Auzias D. Franche-Comté, Jura. — Paris, 2006. — ISBN 2746916568