Կանկուայոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանկուայոտ
ֆր.՝ Cancoillotte
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր և Հալած պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՖրանշ Կոնտե
Լոթարինգիա և Լյուքսեմբուրգ
Կաթկովի կաթ
Պաստերիզացումչկա
Հասունացման ժամանակաշրջանամբողջ տարին
Սերտիֆիկացումprotected geographical indication?
Ճարպերգրեթե չկան
Քաշ200 գրամ (մեկ փաթեթը)
Ձևհեղուկ
 Cancoillotte Վիքիպահեստում

Կանկուայոտ (որոշ բարբառներով՝ կանկոյոտ), (ֆր.՝ Cancoillotte կամ ֆր.՝ Cancoyotte), հեղուկ ֆրանսիական պանիր, որն արտադրվում է գլխավորապես Ֆրանշ Կոնտեում։ Տարածված է նաև Լոթարինգիայում և Լյուքսեմբուրգում, որտեղ նրան անվանում են նաև Kachkéis։ Պանիրը շատ տարածված է Ֆրանշ Կոնտեի ավանդական ուտեստներում․ այն ուտում են ամբողջ տարվա ընթացքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պանրի ծագման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Ըստ աղբյուրներից մեկի, կանկուայոտ պանրի տարիքը կարող է հասնել մի քանի հազարամյակների, իսկ այլ աղբյուրների համաձայն այն ստեղծվել է Միջնադարում, կամ նույնիսկ XVI-րդ դարում[1]։ Անվանումը հաստատվել է XIX դարում և ծագում է caillot (caillotte) բառից, որը նշանակում է «թանձրուկ» (նկատի ունենալով կաթի մակարդված մասսան)[2]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանկուայոտը պատրաստում են մետտոնա պանրից։ Մետտոնայի հացահատիկին ավելացնում են մի քիչ ջուր կամ կաթ, ապա ավելացնում են յուղ և աղ։ Այսքանից հետո ստացված զանգվածը տաքացնում են ցածր ջերմությամբ[3]։ Ուտում են սառը կամ տաք, հացի վրան քսած, սակայն կարող ենք մատուցել նաև բանջարեղենով կամ մսով[3]։ Լյուքսեմբուրգում Kachkéis–ը քսում են բաց սենդվիչին (մանանեխի հետ միասին)։

Կանկոյոտ վաճառում են արդեն հալված, 200 գրամանոց տոպրակներով։ Վերջին ժամանակներում հայտնվել են առևտրային տարբերակներ գինով, քիմիոնով և այլ հավելումներով․ երբեմն նաև ավելացնում են սխտոր։

Կանկոյոտը, որն արտադրված է հալված մետտոնայով (որին ավելացվրել է նաև ջուր), գրեթե չի պարունակում ճարպեր և կալորիականություն[4] (ընդ որում, ունի բարձր քանակությամբ կալցիում)։ Առևտրային տարբերակներն ավելի ճարպոտ են ու բարձր կալորիականությամբ, քանի որ նրանց ավելացված է կարագ, որպեսզի պանիրն ավելի մեղմ և քաղցր դառնա։ Պանրի պահպանման ժամկետները ավելացնելու համար օգտագործում են կոնսերվանտներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Масуи К., Ямада Т. Французские сыры. Иллюстрированная энциклопедия = DK French Cheeses. — СПб: Издательский Дом «Нева», 2003. — С. 67. — 240 с. — ISBN 5-7654-2333-7
  • Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — С. 155. — 992 с. — ISBN 978-2-03-582360-1
  • D. Auzias. Franche-Comté, Jura. — Paris, 2006. — ISBN 2746916568
  • Jean-Marie Garnier, La Haute-Saône culinaire
  • Evan Jones, The World of Cheese

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հոդված կանկուայոտի մասին Сancoillotte.net–ում» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  • Fromagerie Poitrey (ֆր.)
  • Կանկուայոտի պատմությունը (ֆր.)
  • La cancoillotte facile «Ինչպես պատրաստել կանկուայոտ» (նկարներով) (ֆր.)