Մետեորա (հանդես)
«Մետեորա», գիտական, հասարակական և գրական կիսամյա հանդես։ Լույս է տեսել 1880—1981 թվականներին, Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Գրիգոր Մսերյան։ Նպաստել է արևմտահայ լուսավորական-դեմոկրատական շարժմանը, անդրադարձել հայ ժողովրդի արևմտյան հատվածի պատմական ճակատագրին, մատնանշել ինքնօգնությունը և հավաքական գործունեությունը, որպես ազատագրության ուղի։ Մեծ տեղ է հատկացրել կաթոլիկ եկեղեցու և նրա միսիոներների դեմ մղվող պայքարին։ Պրոպագանդել է գիտության նվաճումները, ընդգծել նրա դերն ու նշանակությունը հասարակության առաջընթացի ճանապարհին։ Տպագրել է Պ․ Փիշարի, է․ Լիթրեի, է․ Զոլայի աշխատությունները՝ խմբագրի առաջաբաններով։ Գրական և հայագիտական նյութերի շարքում արժեքավոր են Գյոթեի «Ֆաուստի» անդրանիկ թարգմանությունը, Խ․ Պաղտասարյանի «Վարդի վեպ» պոեմը, Քերովբե Պատկանյանի «Խուզարկություն հայ լեզվի կազմության վրա» ուսումնասիրությունը։ «Մետեորա»-ին աշխատակցել են Մեսրոպ Նուպարյանը, Գ․ Խորասանճյանը, Ստեփան Ոսկանյանը (Օրպել), Գալուստ Կոստանդյանը (Տայտր) և ուրիշներ[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԷՏԷՕՐԱ»։ Վերցված է 2023-01-13
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 486)։ ![]() |