Մետեորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանք
Մետեորա
հուն․՝ Μετέωρα
Meteore.jpg
Ժայռերը, որոնց վրա տեղակայված է վանական համալիրը և Թեսալիական հարթավայրի տեսարանը
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԹեմՍտագոնի և Մետեորայի թեմ 
Հիմնադրման թվական950—970 թվականներ
Կարգավիճակ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 455
ռուս..անգլ..ֆր.
Վիճակ24 վանքերից 6-ը համարվում են գործող

Մետեորա (հուն․՝ Μετέωρα), Հունաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը, որը հայտնի է դարձել, առաջին հերթին, ժայռերի գագաթին գտնվելու շնորհիվ։ Վանական համալիրը հիմնադրվել է մոտ 10-րդ դարում և այդ ժամանակներից գործում է անդադար։ 1988 թվականին վանքերը ներառվել են համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Ըստ վարչա-եկեղեցական բաժանման մտնում է Հունական ուղղափառ եկեղեցու Ստագի և Մետեորայի թեմի մեջ (հուն․՝ Σταγών και Μετεώρων):

Մետեորա վանքը գտնվում է Թեսալիայի լեռներում, Հունաստանի հյուսիսում, Տրիկալա նոմոսի հյուսիսում։ Գտնվում են Խասիա լեռներում (Պինդոս լեռնազանգված) Պինյոս գետից ոչ հեռու, Կալամբակա քաղաքից 1-2 կմ դեպի հյուսիս (նախկին Ստագի) և Տրիկալա քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Վեց գործող ուղղափառ վանքերը տեղակայված են հսկայական ժայռերի գագաթներին, որոնք գտնվում են Թեսալիական հարթավայրի մակերեևույթին։ Ժայռերն ունեն ծովի մակարդակից 600 մ բարձրություն և համարվում են եզակի երկրաբանական երևույթ։ Նրանք գոյացելեն 60 մլն տարի առաջ և հարթավայրի տեղում գտնվող նախապատմական ծովի քարքարոտ հատակն էին հանդիսանում[1]։ Ջրի, քամու և ջերմաստիճանների տատանումների արդյունքում դրանք վերածվել են հսկայական, կարծես թե օդում կախված քարե սյուների, որոնք ստացել են Մետեորա անվանումը (հուն․՝ μετέωρα բառից, որը թարգմանաբար նշանակում է «օդում ճախրող»)։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ գոյություն են ունեցել 22 կամ 24 մենաստաններ, որոնցից այժմ գործում են միայն վեցը. 4-ը՝ տղամարդկանց և 2-ը՝ կանանց, մյուսները լքված են՝ մասնակի կամ հիմնովին ավերված։

Վանական համալիրի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդության վանքի միջանցքները

Ճգնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության, առաջին ճգնավորները բարձրացել են այդ քարքարոտ և անհասանելի, կյանքից կտրված այդ ժայռերի վրա մինչ 10-րդ դարը։ Նրանք ապրել են քարանձավներում և ժայռային խորացումներում, որոնց մոտ հիմնում էին ոչ մեծ հարթակներ, այսպես կոչվող «աղոթատեղեր»՝ համատեղ աղոթքների և հոգևոր տեքստերի ուսումնասիրության համար։ Սակայն պատարագների ու եկեղեցական խորհուրդներին (հատկապես հաղորդությանը) մասնակցելու համար ճգնավորները ստիպված էին լինում իջնել Ստագի քաղաքի Հրեշտակապետերի հին եկեղեցին, իսկ հետագայում՝ նոր կառուցված Աստվածածնի եկեղեցին։

Բազմաթիվ հետազոտողների կարծիքով[2], առաջին ճգնավորը ոմն Վարնավան էր, որը 950—970-ական թվականներին կառուցել է Սուրբ Հոգու մենաստանը (Σκήτη του Αγίου Πνεύματος): Այնուհետև հաջորդեց Վերափոխման մենաստանի կառուցումը (1020 թվական) կրետական վանական Անդրոնիկի կողմից, իսկ 1160 թվականին կառուցվել է Ստագի կամ Դուպիանիի մենաստանը։ Այդ մենաստանի հիմնադրմամբ սկիզբ է դրվել կազմակերպված վանական «պետությանը» (համայնքին)` Մետեորա վանքին, և համայնքային վանական կյանքին։

Վանական համալիրի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարներ

Երկու-երեք դարերի ընթացքում Մետեորա վանքը գոյություն է ունեցել խաղաղ և հանգիստ մթնոլորտում, սակայն 13-րդ դարում սկսվեցին խաչակիրների, սերբերի, ալբանացիների և թուրքերի ներխուժումը, ովքեր փորձում էին գրավել Թեսալիան։ 1334 թվականին Մետեորա վանք է եկել Աթանաս վանականը, որը կորսարների ներխուժման արդյունքում արտաքսվել է Սուրբ Աթոս Լեռից։ Աթանասը այստեղ եկել է հոգևոր հովիվ Գրիգորիի հետ։ Նրանք բնակություն են հաստատել Ստագի կոթողի մոտ և այնտեղ բնակվել 10 տարի։ Աթանասի, հետագայում՝ սուրբ Աթանաս Մետեորացի, միակ նպատակը աթոսական վանքերի նման լավ կազմակերպված վանքի ստեղծումն էր։ 1334 թվին նա շրջակայքից իր մոտ հավաքեց ևս 14 ճգնավորների ու բարձրացավ «Պլատիս Լիտոս»-ի (լայն քար) վրա։ Սա մի հսկայական ժայռ է՝ ծովի մակարդակից 613 մետր, իսկ Կալամբակա քաղաքից 413 մետր բարձրությամբ։ Աթանասը և իր ճգնավոր համախոխները սկսեցին այդ ժամանակաշրջանի համար հիրավի տիտանական մի գործ՝ հետագայում հանրահայտ «Մեծ Մետեոր» կամ Վերափոխման մենաստանի առաջին կառույցների շինարարությունը։ Աթանասի կողմից առաջին անգամ սահմանվեցին Մետերներում մենաստանական կյանքի և վարվեցողության կանոնները, որոնց պետք է հետևեին ճգնավորները։ Համարվում է, որ հենց Աթանասն է այս ժայռերին տվել «Մետեորներ» անվանումը։ 1371 թվականին Մետեորա է այցելում Յոհան Ուրեշ Պալեոլոգոսը, որը հոր՝ Սիմեոն Սինիշիի մահից հետո ընդունել էր Էպիրոսի գահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Метеора: вершины истории»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-06-ին։ Վերցված է 2016-10-21 
  2. На высотах тверди и духа(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Проватаки Ф. Метеора. — Каламбака: Михалчс Тумбис, 1989.
  • Sofianos D.Z. «Metéora». — Holy Monastery of Great Meteoro, 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]