Մետա Ուորլդ Փիս
![]() Metta World Peace | |||||
![]() | |||||
Դիրքը | Թեթև հարձակվող/ ծանր հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 51 | ||||
Ի ծնե տրված անունը | Մետա Ուորլդ Փիս Metta World Peace | ||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 13, 1979 (43 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Հասակ | 2,01 մ | ||||
Քաշ | 118 կգ | ||||
Դպրոց | Լա Սալլե ակադեմիա (Նյու Յորք) | ||||
համալսարան | Սուրբ Հովհաննես (1997–1999) | ||||
Դրաֆթի տարի | 1999 / ռաունդ` 1 / ընտր.` 16-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Չիկագո Բուլս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Որպես բասկետբոլիստ`![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Որպես մարզչի օգնական` ![]() | |||||
|
Մետա Ուորլդ Փիս (անգլ.՝ Metta World Peace, ծնված որպես` Ռոնալդ Ուիլյամ Արտեստ կրտսեր (Ronald William Artest, Jr., նոյեմբերի 13, 1979[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, ծանր և թեթև հարձակվող։
Մինչև 2011 թվականի սեպտեմբերը հայտնի է եղել որպես Ռոն Արտեստ, որից հետո օրինական կերպով անվանափոխվել է Մետա Ուորլդ Փիս[2]։
2004 թվականին արժանացել է NBA-ի տարվա պաշտպանի մրցանակին՝ անունը դրոշմելով լիգայի պատմության լավագույն պաշտպանական ունակություններ ունեցող մարզիկների ցուցակում։ Նույն թվականին Ուորլդ Փիսը աչքի է ընկել նաև կարգապահական խնդիրներով՝ «Փեյսերս»-«Փիստոնս» հանդիպման ժամանակ կռվի բռնվելով դետրոյթցի երկրպագուների հետ, ինչի համար որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ողջ կարիերայի ընթացքում Ուորլդ Փիսն աչքի է ընկել բռնկուն բնավորությամբ։
«Լոս Անջելես Լեյքերսի» կազմում մեկ անգամ դարձել է NBA-ի գավաթակիր (2010)։
Որպես ռեփեր՝ 2006 թվականի հոկտեմբերին թողարկել է իր առաջին և թերևս միակ հիփ-հոփ ալբոմը՝ «My World» անվամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://espn.go.com/nba/player/photos/_/id/25/metta-world-peace
- ↑ Բոլչ Բեն (սեպտեմբերի 16, 2011)։ «Մենք ունենք համաշխարհային խաղաղություն. Ռոն Արտեստը որոշում է փոխել անունը»։ «Լոս Անջելես Թայմս»։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մետա Ուորլդ Փիս Վիքիպահեստում |
---|
|