Մետաղների պաշտպանություն
Մետաղների պաշտպանություն, մետաղական կառուցվածքների կոռոզիանկանխող կամ դանդաղեցնող եղանակների համալիր։ Պաշտպանության եղանակներն են՝ պաշտպանող ծածկույթների կիրառումը, էլեկտրաքիմիական եղանակները, միջավայրի կոռոզիոն ակտիվության նվազեցումը, կոռոզիակայուն մետաղների ստացումը։ Պաշտպանող ծածկույթներ (ՊԾ) են մետաղի մակերևույթին նստեցվող մետաղական և ոչ մետաղական շերտերը, որոնք հաճախ մետաղին նաև գեղեցիկ տեսք են տալիս (պաշտպանող գեղատես ծածկույթներ)։ Ծածկվող մակերևույթը նախօրոք մաքրում են օքսիդի, յուղի, խոնավության և այլ կեղտոտող շերտերից (մեխանիկական մաքրում, օրգանական լուծիչներով, թթուների, ալկալիների լուծույթներով լվացում և այլն), ապա պատում համապատասխան ծածկույթի մի քանի շերտով։ Անհրաժեշտ է, որ առաջին՝ աստառային շերտն ունենա հակակոռոգիոն հատկություններ և հուսալիորեն կպչի մետաղի մակերեսին։ Որպես Մետաղների պաշտպանություն օգտագործում են կոռոզիակայուն մետաղներ (Cd, Al, Տո, Ni, Сu, Cr, Ag և այլն) և համաձուլվածքներ (արույր, անագապղինձ և այլն), որոնց բարակ պաշտպանիչ շերտը նստեցնում են տարբեր եղանակներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 127)։ |