Jump to content

Մենք ապրում ենք՝ մեր տակ չզգալով երկիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք ապրում ենք՝ մեր տակ չզգալով երկիրը
Տեսակբանաստեղծություն
ԺանրՄակագիր
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՕսիպ Մանդելշտամ
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էնոյեմբեր 1933

«Մենք ապրում ենք՝ մեր տակ չզգալով երկիրը» (ռուս.՝ «Мы живём, под собою не чуя страны»), Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունը, որը գրվել է 1933 թվականի նոյեմբերին, էպիգրամ է՝ նվիրված Իոսիֆ Ստալինին։ Մանդելշտամի ամենահայտնի բանաստեղծություններից մեկն է[1][2], իսկ ըստ որոշ քննադատների՝ ոչ միայն Մանդելշտամի ստեղծագործության, այլև XX դարի ամենահայտնի բանաստեղծությունը[3][4]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում իշխում էր Ստալինի անձի պաշտամունքը։ Սովետական շատ գրողներ գովաբանում էին ԽՍՀՄ ղեկավարին։ Այդ ժամանակ էլ ստեղծվել է այս բանաստեղծությունը։ Օսիպ Մանդելշտամը չի թաքցրել, որ հեղինակն ինքն է և, ըստ հուշագիրների, ձերբակալությունից հետո դիտարկել է մահապատժի դատապարտման հավանականությունը[5]։ Սակայն բանաստեղծին աքսորել են Չերդին, իսկ հետո թույլատրել են հաստատվել Վորոնեժում։ 1938 թվականի մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը նա կրկին ձերբակալվել է և ուղարկվել Դալլագ ճամբար, սակայն ճանապարհին մահացել է Վլադպերպունկտ ճամբարում նույն թվականի դեկտեմբերին[6]։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռնական - Ստալին
  • Մալինա - խոսք հանցավոր ժարգոնով՝ ի հիշատակ այն բանի, որ Ստալինը իր երիտասարդության տարիներին հանցավոր աշխարհի մի մասն էր (զբաղվում էր բանկերի վրա հեղափոխական արշավանքներով, ապօրինի բռնագրավմամբ), երբ նա կրում էր «Կոբա» կեղծանունը[7].
  • Օս - Ստալին (Ստալինը ծնունդով Հարավային Օսիայի մոտ գտնվող Գորի քաղաքից էր)
  • «Նրա հաստ մատները որդերի նման ճարպոտ են («Его толстые пальцы, как черви, жирны») - Մանդելշտամը պատմում է, թե ինչպես է Դեմյան Բեդնին «անզգուշություն է ունեցել օրագրում գրելու, որ չի սիրում գրքեր տալ Ստալինին, քանի որ նա սպիտակ էջերում յուղոտ մատնահետքեր է թողնում»[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ փողոցում քայլելիս նրանք հասնում են քաղաքի ինչ-որ ամայի ծայրամաս՝ Տվերսկիե-Յամսկիի շրջանում ։ Այստեղ Մանդելշտամը նրա [Պաստեռնակի] համար ընթերցում է Կրեմլի լեռնականի մասին։ Լսելուց հետո Պաստեռնակը ասաց. «Այն, ինչ դուք ինձ համար կարդացիք, ոչ մի կապ չունի գրականության, պոեզիայի հետ։ Դա գրական փաստ չէ, այլ ինքնասպանության գործողություն, որին ես հավանություն չեմ տալիս և չեմ ուզում մասնակցել։ Դուք ինձ համար ոչինչ չեք կարդացել, ես ոչինչ չեմ լսել և խնդրում եմ, որ դա չկարդաք ուրիշի համար։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական տարեգրություններ։ 1934 թվական - Օսիպ Մանդելշտամ
  • Պատմական տարեգրություններ։ 1982 թվական - Յուրի Անդրոպով

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականին «Մելոդիա» ընկերությունը թողարկել է «Մագնիտ» խմբի «День гнева» ձայնապնակը, որի վրա «ցիկլի հուզական և իմաստային հատիկը»[13] դարձել է «Մենք ապրում ենք՝ մեր տակ չզգալով երկիրը» բանաստեղծությունը։ Նկարահանվել է նաև տեսահոլովակ[14]։
  • «Մենք ապրում ենք՝ մեր տակ չզգալով երկիրը» արտահայտությունը եզրափակում է 2018 թվականի ռուսական ռեփ կատարող Face-ի (Իվան Դրյոմին) ալբոմի առաջին երգը («Ворованный воздух»)[15]։
  • «Մենք ապրում ենք՝ մեր տակ չզգալով երկիրը» արտահայտությունը հնչում է «Порнофильмы» ռուսական փանկ-ռոք խմբի 2016 թվականի «Как в последний раз» մինի ալբոմի «Հակաուտոպիական երգ ֆաշիզմի մասին» («Песенка-антиутопия о фашизме») թրեքում[16][17]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության առաջին երկու տողերը 2020 թվականի հունիսին նկարիչ Յան Պոսադսկու կողմից պատկերվել են Վորոնեժում հենապատի վրա։ Արվեստի օբյեկտը գտնվում է այն վայրի մոտ, որտեղ գտնվում էր այն տունը, որտեղ ապրել էր Մանդելշտամը աքսորի ժամանակ (Պյատնիցկու փողոց, 50)[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «На бетонном заборе в центре Воронежа появилась строка Мандельштама». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. 130 лет со дня рождения русского поэта Осипа Мандельштама: Клуб «Бенефис» Արխիվացված 2021-11-02 Wayback Machine // ranepa.ru
  3. Працко Г. С., Инякина Т. П. Правовая идеология как элемент правовой системы современного общества Արխիվացված 2022-02-23 Wayback Machine // Современная юриспруденция: Актуальные вопросы, достижения и инновации: Сборник статей XII Международной научно-практической конференции (г. Пенза, 25 сентября 2018 года) / Под общей ред. канд. экономич. наук Г. Ю. Гуляева. — Пенза: МЦНС «Наука и Просвещение». — 2018. — 198 с. — ISBN 978-5-907103-92-4. — С. 63—65. — С. 63.
  4. Гетманский Э. Д. «Он наш, он всегда был с нами! Его затравили! Его погубила революция!» Արխիվացված 2021-11-02 Wayback Machine
  5. Сарнов Б. М. Случай Мандельштама Արխիվացված 2019-01-04 Wayback Machine // «Лехаим»: журнал. — 2004. — № 142 (февраль).
  6. Известия. — 1991. — 8 января. Приводится по изданию:
    Осип Мандельштам и его время: Сборник воспоминаний. — М.: Наш дом, 1995. — С. 402.
  7. «Mandelstam's Stalin Epigram». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  8. Надежда Мандельштам. Воспоминания. М.: Согласие, 1999. С. 34.
  9. Заметки о пересечении биографий Осипа Мандельштама и Бориса Пастернака. Память: Исторический сборник. — Париж, 1981. — С. 316.
  10. Сарнов Б. М. Смерть и бессмертие Осипа Мендельштама Արխիվացված 2013-07-19 Wayback Machine// «Литература»: журнал. — 2003. — № 42.
  11. Кушнер А. С. «Это не литературный факт, а самоубийство» Արխիվացված 2013-08-31 Wayback Machine // «Новый мир»: журнал. — 2005. — № 7.
  12. Месть кремлёвского горца // jewish.ru Արխիվացված 2013-04-19 Wayback Machine
  13. Каталог советских грампластинок: Запись № 142509 Արխիվացված 2015-12-22 Wayback Machine // records.su
  14.  Магнит — Палач («Мы живём под собою не чуя страны»)
  15. «В первом же треке Дрёмин цитирует Мандельштама: «Мы всё ещё живём, под собою не чуя страны»». Медуза. 2018 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. Lyrics: Песенка-антиутопия о фашизме Արխիվացված 2023-09-04 Wayback Machine // jiosaavn.com
  17. «Порнофильмы — Песенка-антиутопия о фашизме: Аккорды на укулеле». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  18. Трещикова Е. (2020 թ․ հունիսի 22). «Художник повторил на бетонном заборе в центре Воронежа почерк Мандельштама». Вести — Воронеж. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]