Jump to content

Մեղվաթագ փռված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղվաթագ փռված
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Մեղվաթագ
Տեսակ Մեղվաթագ փռված
Լատիներեն անվանում
C supinus
L.

Մեղվաթագ փռված (լատին․՝  C supinus), բակլազգիներ ընտանիքի, մեղվաթագ ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է` մինչև 1 մ բարձրությամբ, հաճախ ցրված, մազմզուկապատ ընձյուղներով։ Տերևները եռամասն են, մազմզուկապատ, մինչև 1 սմ երկարությամբ, կոթունավոր։ Տերևիկները հակառակ ձվաձև են, էլիպսաձև կամ երկարավուն հակառակ ձվաձև, 1,5—2,5 սմ երկարությամբ, վերևի կողմից` թեթևակի մազմզուկապատ, ներքևի կողմից ծածկված են խիտ, բրդանման, պառկած մազմզուկներով։ Ծաղիկները դեղին են, բացվելիս` դարչնագույն, հավաքված երիտասարդ ընձյուղների ծայրային գլխիկանման ծաղկաբույլերում։ Ունեն ծաղկակիցներ։ Բաժակն ունի մոտ 1 սմ երկարություն, բրդամազ-մըզուկապատ է, առագաստը արտաքին կողմից ծածկված է մետաքսանման աղվամազով։ Ունդերն ունեն մոտ 3 սմ երկարություն, բրդամազմզուկապատ են։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան Եվրոպայի կենտրոնական և հարավային շրջաններում։ Աճում է բաց, քարքարոտ լանջերում, լուսավոր անտառներում, ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձրությունների վրա։ Հայաստանում պայմաններում հազվադեպ է մշակվում։ Լավ է աճում Երևանում, Կիրովականում, Իջևանում։ Պիտանի է ստորին և միջին լեռնային գոտիների բնակավայրերը կանաչապատելու համար[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (45)։