Մեհմեդ III Գերայ
Մեհմեդ III Գերայ | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | 1584 |
Վախճանի օր | 1629 |
Թաղված | Բախչիսարայ |
Դինաստիա | Գիրայների դինաստիա |
Հայր | Սաադեթ II Գերայ |
Զավակներ | Ahmed Giray? |
Մեհմեդ III Գերայ (Գիրեյ) (Ղրիմի թաթարերեն՝ III Mehmed Geray, 1584 - 1629), Ղրիմի Գերայների դինաստիայի տասնութերորդ խանը, ով կառավարել է 1623- 1628 թվականները։
Եղել է Ղրիմի Սաադեթ II Գերայի որդին, Մեհմեդ II Գերայի թոռը և Դևլեթ I Գերայի ծոռը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդը ծնվել է մի ընտանիքում, որը փախուստի մեջ բնակվում էր Կումիկիայում և Աստրախանում։ 1593 թվականին վերադարձել է Ղրիմ։ 1596 թվականին Սելյամեթ I Գերայի հետ միասին մեկնել է Օսմանյան կայսրություն, որտեղ վերջինիս հետ գտնվել է Քարայազըջի ապստամբների մոտ։ Յոթ տարի բանտարկված է եղել Ստամբուլում։ 1608 թվականին Սելամեթ I Գերայի կողմից նշանակվել է կալգա, սակայն կոնֆլիկտի մեջ է մտել նրա հետ և Ղրիմի խանությունից փախել Բուջակ։ 1614 թվականին նորից ընկել է թուրքական բանտ, 1618 թվականին փախել այնտեղից Ղրիմ, Կեֆեում ձերբակալվել թուրքերի կողմից և բանտարկության ուղարկվել Հռոդոս կղզի։
1623 թվականին ընկերոջ մեծ վեզիրի օգնությամբ Մեհմեդ Գերայը ստացել է խանի կոչում։ Մեհմեդ III Գերայը սուլթանի կալգա է նշանակել իր կրտսեր եղբորը Շահին Գերային (1623—1628), իսկ նուրէդին է հայտարարել Դևլեթ Չոբան Գերային (1623—1625): Գալով իշխանության՝ սկսել է իրականացնել արմատական և հանդուգն քաղաքական բարեփոխումներ։ Տեսնելով, որ երկիրը մասնատում և թալանում է բեյերի խումբը, մտցրել է միանձնյա սուլթանական կառավարման համակարգը։ Նրա կրտսեր եղբայր և սուլթանի կալգա Շահին Գերայը խանի համաձայնությամբ ավելի հեռուն է գնացել։ Քննադատելով թուրքական սուլթանի միջամտությունը Ղրիմի գործերում՝ կազմակերպել է Մեհմեդ III Գերայի անվտանգության ապահովումը, որին փորձում էին տապալել թուրքերը։ 1624 թվականին թուրք-օսմանները փորձ են կատարել գահին վերադարձնել Ջանիբեկ Գերային, սակայն պարտություն են կրել Սարը սուի ճակատամարտում։
Ղրիմի նոր խանը իր ազգի մոտ մեծ հեղինակություն է ձեռք բերել այն պատճառով, որ կատեգորիկ կերպով մերժել է սուլթանին տրամադրել զորք՝ պարսկական արշավանքի համար։ Ձգտելով հասնել Ղրիմի խանության Օսմանյան կայսրությունից կախվածության կորստին՝ սուլթանի կալգա Շահին Գերայը սկսել է ակտիվ հակաթուրքական բանակցություններ իրականացնել Ռեչ Պոսպոլիտայի լիտվական իշխանության, որի եզրափակվեց համապատասխան պայմանագրով և ուկրաինացի կազակների հետ համագործակցությամբ։ Միևնույն ժամանակ նրանք արևելքում իրականացրել են գործողություններ՝ Ղրիմի կազմ Մեծ և Փոքր Նոգաիների միավորման համար։ Մեհմեդ III Գերայի կառավարման ժամանակ կապեր են հաստատվել Օսմանյան կայսրության գլխավոր ախոյան Սեֆյան Պարսկաստանի հետ։
Մեհմեդ III Գերայը թշնական հարաբերություններ է ունեցել Մանսուրների հետ։ Այդ թշնամանքը իր շահերին էր օգտագործում օսմանյան սուլթանը։ Սուլթանի հրահրմամբ զինված ապստամբություն է բարձրացրել նոգայցիների առաջնորդ Կան Թեմիրը[1]։ 1628 թվականին Կան Թեմիրը սկսել է պաշարել Չուֆութ քալե ամրոցը։ Պաշարումը ճնշվել է Զապորոժիե կազակների կողմից, ովքեր Մեհմեդ III Գերայ խանի և սուլթանի կալգա Շահին Գերայի հետ միասին շարժվել են Թեոդոսիայի թուրքական ամրոց, որպեսզի խոչընդոտեն սուլթանի նոր փորձը՝ խան նշանակելու Ջանիբեկ Գերային։ Արշավանքը անհաջողությամբ է ավարտվել, քանի որ թաթարական զորքերի ղեկավարները անցել էին նոր խանի կողմը։ Մեհմեդ և Շահին Գերայ եղբայրները փախան Զապորոժիե, որտեղից 1629 թվականին, Ղրիմի իրենց կողմնակիցների և կազակների գլխավորությամբ, երկու անգամ փորձել են ներխուժել Ղրիմի խանություն։ Սակայն վերջիններս հաջողություն չեն ունեցել՝ կազակների մեջ առկա տարաձայնությունների պատճառով։ Երկրորդ արշավանքի ժամանակ Մեհմեդ III Գերայը սպանվել է կազակների ձեռքով՝ Ջանիբեկ Գերային հանձնվելու փորձի համար, իսկ կալգա Շահին Գերայը փախել է Պարսկաստան։ Մահացած խանին տեղափոխել են Բախչիսարայ և թաղել Էսքի Յուրտայի խանական գերեզմանատանը։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքական պատմական «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում Մեհմեդ III Գերաի դերը մարմնավորում է թուրք հայտնի դերասան Կադիր Դողուլուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Крымская «игра престолов»: конец противостояния»։ ХВИЛЯ (ru-RU)։ Վերցված է 2018-06-05
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- О. Гайворонский «Созвездие Гераев»
- О. Гайворонский «Повелители двух материков» тома 1-2
- Халим Гирай «Розовый куст ханов» (история крымских ханов)