Մեհմեդ Թոփալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մեհմեդ Թոփալ
թուրքերեն՝ Mehmet Topal
Mehmet Topal 2013 1.jpg
Թոփալը 2013 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Մականուն Պաուկ
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1986(1986-03-03)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Թուրքիա Մալաթիա
Թուրքիա
Հասակ 187 սմ
Քաշ 76 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Ֆեներբահչե
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2006 Թուրքիա Դարդանելսպոր 41 (4)
2006-2010 Թուրքիա Գալաթասարայ 82 (2)
2010-2012 Իսպանիա Վալենսիա 43 (1)
2012-մ.հ. Թուրքիա Ֆեներբահչե 120 (9)
Ազգային հավաքական
2006-2007 Թուրքիա Թուրքիա (պատանեկական)
2008-մ.հ. Թուրքիա Թուրքիա 57 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մեհմեդ Թոփալ (թուրքերեն՝ Mehmet Topal, մարտի 3, 1986(1986-03-03)[1][2][3], Մալաթիա, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայի հավաքականի և «Ֆեներբահչեյի» կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիկերան սկսվել է «Չանակկալե Դարդանելսպոր» ակումբում, որի կազմում էլ առաջին անգամ խաղացել է Թուրքիայի առաջին լիգայում։ Դրանից հետո՝ 2006 թվականին ակումբը դուրս մնաց Երկրորդ լիգա, իսկ Մեհմեդը տեղափոխվեց «Գալաթասարայ»։ Ստամբուլի այս ակումբում նորամուտը նշեց 2006 թվականի սեպտեմբերի 9-ին «Դենիզլիսպոր» ակումբի դեմ խաղում։ Նույն տարվա սեպտեմբերի 12-ին առաջին անգամ խաղաց Չեմպիոնների Լիգայում[4]։ 2006-07 մրցաշրջանի վերջում սկսեց ավելի հաճախ հայտնվել մեկնարկային կազմում։ Բայց 2007 թվականի ամռանը «Գալաթասարայը» գնեց շվեդ ֆուտբոլիստ Տոբիասա Լինդերոտին, և Մեհմեդը կրկին հայտնվեց պահեստայինների նստարանին։ 2007 թվականի հոկտեմբերին Լինդերոտը ստացավ ծանր վնասվածք և Թոփալը հաջողությամբ փոխարինեց նրան հիմնական կազմում։ Մրցաշրջանի վերջում դարձավ ակումբի առաջատարներից մեկը։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Թուրքիայի երիտասարդական հավաքականում։ Թուրքիայի հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 6-ին Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, 78-րդ րոպեին փոխարինելով Էմրե Բելյոզոգլուին։ Խաղը ավարտվել է 0:0[5]։ Մասնակցել է 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ խաղացել է 4 խաղ[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիա Գալաթասարայ

  • Թուրքիայի առաջնություն - 2007-08
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող - 2008

Թուրքիա Ֆեներբահչե

  • Թուրքիայի առաջնություն - 2013-14
  • Թուրքիայի գավաթի հաղթող - 2012-13
  • Թուրքիայի Սուպերգավաթի հաղթող - 2014

Թուրքիա Թուրքիայի հավաքական

  • Եվրո 2008-ի բրոնզե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Отчёт о матче(չաշխատող հղում)
  5. Отчёт о матче
  6. «Профиль на сайте УЕФА Евро-2008»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-26-ին։ Վերցված է 2016-07-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]