Մեծ քայլերով (ֆիլմ, 2004)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ քայլերով
անգլ.՝ Walking Tall
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], դրամա, կենսագրական ֆիլմ և աչալուրջների մասին ֆիլմ
ՀիմքWalking Tall?
Թվականապրիլի 2, 2004[4] և հուլիսի 15, 2004[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորKevin Bray?[1][6][7][…]
ՊրոդյուսերԱշոկ Ամրիթրաջ[7]
Սցենարի հեղինակԴևիդ Քլաս[8], Դևիդ Լևիեն[8], Բրայան Քոփելման[8] և Channing Gibson?[9]
ԴերակատարներԴուեյն Ջոնսոն[6][10][8][…], Նիլ ՄակԴոնաֆ[6][10][8][…], Ջոննի Նոքսվիլ[6][10][8][…], John Beasley?[10][8], Բարբարա Թարբաք[10], Քրիստեն Ուիլսոն[10][8], Խելո Տոմաս, Էշլի Սքոթ[10][8][2][…], Մայքլ Բոուեն[10][8], Քևին Դյուրանդ[10][8], Քոբի Սմալդերս[10], Մայք Դոփուդ[10], Աարոն Դուգլաս[9], Պատրիկ Գալագեր[9], Ռայան Ռոբինս[9], Թայ Օլսոն[9], Kett Turton?[9], Ben Cotton?[9], April Telek?[9] և Բեվերլի Էլիոթ[9]
ՕպերատորԳլեն Մաքֆերսոն
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժՋորջ Բաուերս
Պատմվածքի վայրՎաշինգտոն
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունMandeville Films, WWE Studios և Hyde Park Entertainment
Տևողություն82 րոպե
ՀաջորդWalking Tall: The Payback?
Պաշտոնական կայքէջ

«Մեծ քայլերով» (անգլ.՝ Walking Tall, բառացի թարգմանաբար` «Քայլ ամբողջ հասակով»), ռեժիսոր Կեվին Բրեյ։ Համանուն ֆիլմը 1973 թվականին է ստեղծվել։ Գլխավոր արտահայտություն. Մեկ անձ կկանգնի այն բանի համար, ինչ որ ճիշտ է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի հատուկ ուժերում ծառայող սերժանտը Կրիս Վոնի պաշտոնաթողությունից հետո, ութ տարվա ծառայությունից վերադառնում է հարազատ քաղաք և որոշում է ընտանեկան բիզնես ստեղծել։ Սակայն, իր ծառայության ընթացքում քաղաքում շատ բան էր փոխվել։ Այդ քաղաքը, ժամանակին հարմարավետ և հանգիստ, այժմ լեփ-լեցուն էր բռնությամբ և լի էր թմրանյութերով։ Քրեական ահաբեկչությունը և կաշառակերությունը սովորական բան էին դարձել։ Այս ամենի ետևում կանգնած էր խաղատան տնօրեն Ջեյ Գամիլտոն, ով ժամանակին Կրիսի ընկերն էր։ Այժմ նա իր օգնականների հետ տնօրինում էր քաղաքը, մանիպուլյացիայի ենթարկելով իր բոլոր հաստատությունները, որում Կրիս Դենի նախկին ընկերուհին աշխատում էր։ Այն բանից հետո, երբ Կրիսին ստում և ծեծում են խաղատան աշխատողները, նա ցանկանում էր վրեժխնդիր լինել և արդարություն էր ուզում։ Կրիսը, ով շատ լավ պատրաստվել էր մենամարտին, ընտրում են որպես Շերիֆ։ Առաջին հերթին Կրիսը Գամիլտոնի վզին պատերազմ է փաթաթում, իր հարցազրույցներով նրա փոքրիկ գործերի վերաբերյալ։ Այդ ընթացքը Ջեյին ստիպում է համոզվել, որ ապստամբների հետ անհնար է հաստատել ընկերական հարաբերություններ կամ կաշառել նրան։ Այդ ժամանակ նա իր բոլոր ուժերը ներդնում է, որպեսզի վախեցնի Կրիսին։ Նա մարդասպանների է ուղարկում Կրիսի տուն և ոստիկանական բաժանմունք, որտեղ Կրիսը Դենիի հետ միասին` հսկում էր Ջեյի փոքրիկ գործերը։ Մարդասպանների գործով զբաղվելուց հետո Կրիսը գտնում է Ջեյի լաբորատորիան սղոցարանում, իսկ հետո Ջեյին։ Անհաշտ հակառակորդների մարտը ավարտվում է Կրիսի հաղթանակով։

Ֆիլմը հիմնված է մասամբ կեղծ պատմության հիման վրա` Թենեսի նահանգի Մակ-Նեյրի շրջանի շերիֆ Բուֆորդ Պուսսերի մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դուեյն Ջոնսոն Քրիս Վոն
Ջոննի Նոկսվիլլ Ռեյ Թեմպլետոն
Նիլ ՄակԴոնաֆ Ջեյ Համիլտոն
Մայկլ Բոուեն շերիֆ Սթեն Ուոտկինս
Կրիստեն Ուիլսոն Միշել
Կեվին Դյուրանդ Բութ
Բարբարա Տարբակ Կոննի
Ջոն Բիսլի Քրիս
Էշլի Սկոտ Դենի

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների մեծ մասի հոդվածները բացասական են եղել։ Ըստ Rotten Tomatoes-ի, ընդամենը 24 % ի(128 ից 31) արձագանքն է եղել դրական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]