Մեծ կամուրջ (Բանանց)
Արտաքին տեսք
Մեծ կամուրջ | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Տեղանք | Բանանց |
Տեսակ | կամուրջ |
Մեծ կամուրջ նաև Հին կամուրջ, ենթադրաբար 17-րդ դարում կառուցված կամուրջ Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի Բանանց գյուղի հարավարևելյան եզրին՝ Արթինաջուր գետի վրա։ Գյուղը ներկայումս գտնվում է Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը ծովի մակարդակից բարձր է 916 մ։ Այն միաթռիչք կառույց է։ Կամուրջը հիմնականում շարված է անմշակ քարով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն թաղակիր կամարի անկյունաքարերը։ Կամրջի մեջ՝ երկու կողմերում առկա են մեկական թաղակապ սենյակները, որոնք ծառայել են իբրև պահակատուն, հյուրատուն կամ մաքսատուն։
Կամրջի թռիչքը 9,25 մ է, իսկ անցուղու լայնությունը՝ 4,90 մ։ Ենթադրաբար կառուցվել է 17-րդ դարում, որին բնորոշ են կամրջի շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բանանցի Մեծ (Հին) կամուրջ-ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ». ՀՃՈՒ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)