Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա
Изображение логотипа
ՀապավումNPL
Տեսակլաբորատորիա
Հիմնադրված է1900
Տիպազգային լաբորատորիա
ՏնօրենՌիչարդ Գլեյզբրուք, Brian Bowsher?, Joseph Petavel?, Frank Edward Smith?, Ուիլյամ Լորենս Բրեգ, Չարլզ գալտոն Դարվին, Էդուարդ Վիկտոր Էփլթոն, Edward Bullard?, Reginald Smith Rose? և Gordon Sutherland?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՄիացյալ Թագավորություն
Պարգևներ
Կայքnpl.co.uk
Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա (Միացյալ Թագավորություն)##
Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա (Միացյալ Թագավորություն)
Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա, Միացյալ Թագավորություն
 National Physical Laboratory (United Kingdom) Վիքիպահեստում

Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա (անգլ.՝ National Physical Laboratory (NPL)), չափագիտության և նյութագիտության լաբորատորիա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, տեղակայված է Բուշի զբոսայգում, Ռիչմոնդ - ապիոն - Թեմս, (անգլ.՝ London Borough of Richmond upon Thames, արտասանությունը , տառացի Ռիչմոնդը Թեմզայի վրա), Լոնդոն, Մեծ Բրիտանիա ։ Այն պատասխանատու է երկրի ազգային չափագրումների համակարգի և տեխնիկական ֆիզիկական ստանդարտների համար[2]։ Հանդիսանում է խոշորագույն կազմակերպություն, որը զբաղվում է կիրառական ֆիզիկայով։

Պատմություն, նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Մեծ Բրիտանիայում կազմավորվել է ֆիզիկայի ազգային լաբորատորիան, նրա գտնվելու վայրում հայտնաբերվել է Բուշի-հաուս[en]՝ նախկին թագավորական բնակավայր կառուցված 1663 թվականին։ Այժմ այնտեղ մնացել է միայն մի քանի լաբորատորիա, երկու փոքրիկ թանգարաններ, որոնք ներկայացնում են հին գիտական սարքավորումներ (Scientific instrument) և հանդիպումների ու կոնֆերանսների համար նախատեսված մի քանի սենյակ։ Ի սկզբանե Ֆիզիկայի ազգային լաբորատորիան եղել է կառավարական կազմակերպություն, իսկ նրա աշխատակիցները համարվում էին քաղաքացիական ծառայողներ (Her Majesty's Civil Service): Այդպես շարունակվել է մինչև 1995 թվականը, երբ կառավարման համակարգը փոխվեց «Կառավարությունը տնօրինում է, կապալառուն աշխատում» -ի, Ֆիզիկայի ազգային լաբորատորիան անցավ Serco Group[en]աութսորսինգ կազմակերպությանը[3], որը ամենից զատ լրջորեն զբաղվում էր ռազմական պաշտպանության պատվերներով։

Այժմ ֆիզիկայի ազգային լաբորատորիան կատարում է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական պատվերներ, մասնավորապես լաբորատորիայի ատոմային ժամացույցները ապահովում են պետությանը ճիշտ ժամի ազդանշաններով։ Ֆիզիկայի ազգային լաբորատորիայի մասնաշենքների մեծ մասը տեղակայված են Թեդինկտոնում (Teddington), բայց կան նաև մասնաճյուղեր Հադերսֆիլդում, որտեղ զբաղվում են տարածական չափագիտությամբ (Dimensional metrology)[4], իսկ Վրեյսբերիում (Wraysbury), համանուն ջրամբարի մոտ զբաղվում են ստորջրյա ակուստիկայով[5]։

2013 թվականի դրությամբ NFL -ն ուներ 650 աշխատակից։ Նույն թվականին հայտարարվեց լաբորատորիայի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման մասին, 25 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ[6][7]. 2014 թվականից NFL -ն իրականացնում է հետբուհական մասնագիտական կրթություն[8], ինչպես նաև 2014 թվականին Ֆիզիկայի ազգային լաբորատորիան պայմանավորվեց 5 տարով համագործակցել Տոմսկի պետական համալսարանի հետ[9]։

Մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.eps.org/page/distinction_sitesNPL
  2. Национальная физическая лаборатория (ռուս.) на сайте dic.academic.ru
  3. Labs under the microscope (անգլ.) на сайте ethosjournal.com, 2 февраля 2012
  4. NPL Huddersfield Արխիվացված 2014-07-26 Wayback Machine (անգլ.) на официальном сайте НФЛ
  5. Calibration and characterisation of sonar transducers and systems Արխիվացված 2013-12-24 Wayback Machine (անգլ.) на официальном сайте НФЛ
  6. Advanced Metrology Laboratory to be built at the National Physical Laboratory (անգլ.) на сайте gov.uk, 25 января 2013
  7. Site work for an Advanced Metrology Laboratory at NPL Արխիվացված 2013-12-24 Wayback Machine (անգլ.) на официальном сайте НФЛ, июль 2013
  8. Future operation of the National Physical Laboratory (NPL) (անգլ.) на сайте gov.uk, 27 ноября 2012
  9. ТГУ и Национальная физическая лаборатория Великобритании договорились о сотрудничестве Արխիվացված 2017-08-27 Wayback Machine (ռուս.) на сайте baikal24-nauka.ru, 22 июля 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա» հոդվածին։