Մեխանիկական գործարանի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխանիկական գործարանի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1993
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԳ.Կիրակոսյան

Մեխանիկական գործարանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին Արտաշատում։ 1989-1993 թվականներին ջոկատը և առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Կապանի (Կապան), Տավուշի (Պառավաքար), Գորիսի (Կոռնիձոր), Եղեգնաձորի (Խաչիկ) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ), Քաշաթաղի (Լաչին, Ղոչազ) Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարը եղել է Գ.Կիրակոսյան։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։