Մելս Սանթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելս Սանթոյան
Ծնվել էմարտի 22, 1938(1938-03-22)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 19, 2017(2017-03-19) (78 տարեկան)
Վանաձոր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՎՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1962)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ

Մելս Գևորգի Սանթոյան (մարտի 22, 1938(1938-03-22), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 19, 2017(2017-03-19), Վանաձոր, Հայաստան[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի մարտի 22-ին Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր1956 թվականին ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում՝ գերազանցությամբ ավարտելով այն 1962 թվականին։ Ինստիտուտում սովորելու տարիներին ստացել է Լենինյան կրթաթոշակ։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կիրովականի 3-րդ գիշերօթիկ դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար, ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճյուղում՝ փիլիսոփայության ավագ դասախոս։
1969 թվականից աշխատում է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում (ներկայում՝ Վանաձորի պետական համալսարան)։ 1969-1970 թվականներին աշխատել է որպես Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, 1970-1974 թվականներին՝ բանասիրական ֆակուլտետի դեկան, 1974-1978 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1988- 2013 թվականներին՝ քառորդ դար, ղեկավարել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնը։

1972 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Չարենցի գեղագիտական հայացքները» թեկնածուական ատենախոսության համար, 1976 թվականին՝ դոցենտի կոչում։ 2003 թվականին նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան («Էպիկական կերպարի ստեղծման չափումները»), 2009 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Հիսունից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ հրապարակային ելույթների, զեկուցումների, հոբելյանական երեկոների հեղինակ է։

Հայաստանի գրողների[2] և թատերական գործիչների միությունների անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լոռվա ասպետ» մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ
  • «Հայոս-Քարթլոս» մեդալ
  • Նիկոլ Աղբալյան մրցանակի դափնեկիր
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 - Ու կպարեն միշտ
  • 1994, 2006 - Էպիկական կերպարի ստեղծման չափումները
  • 1998 - Չարենցը և գրական սխեմատիզմը
  • 2000 - Տաղի մոգերից մեկը (քննախոսական՝ ի վերա Հրաչյա Սարուխանի պոեզիայի)
  • 2002 - Հ. Թումանյան. պոետիկայի հարցեր (համահեղինակ՝ Ռ. Թումանյան)
  • 2003 - Սերունդի հոգևոր հացը (հուշերի գիրք՝ նվիրված Պարույր Սևակին)
  • 2006 - Գրականագիտական բառարան, (համահեղինակ՝ Ա. Սանթոյան)
  • 2006 - Գրական առեղծվածներ
  • 2009 - Գրականագիտական բառարան, Երևան, «Վան Արյան»։

Տպագրության է պատրաստել, խմբագրել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - 70 գարուն. գուսան Զաքարյան
  • 1997 - Համզաչիման
  • 1998 - Խորեն ավագ քահանա Խանզադյան. հուշեր և տպավորություններ
  • 2000 - Գ.Թովմասյան. հավատքի կանթեղներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մելս Սանթոյանի կենսագրականը AV Production». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  2. Էջը Հայաստանի գրողների միություն կայքում