Մելորի Փյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելորի Փյու
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1998(1998-04-29)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Littleton
Հասակ 163 սանտիմետր
Քաշ 55 կիլոգրամ[2]
Դիրք հարձակվող

Մելորի Դայանա Փյու (անգլ.՝ Mallory Diane Pugh, ապրիլի 29, 1998(1998-04-29)[1], Littleton), ամերիկացի ֆուտբոլիստ, «Չիկագո Ռեդ Սթարզ»-ի և ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ 2016 թվականի հունվարին նա դարձաել է ամենաերիտասարդ կինը, ով հանդես եկավ ԱՄՆ ազգային հավաքականում օլիմպիական ընտրական մրցաշարի ժամանակ[3]։

Մինչև 17 և մինչև 20 տարեկանների հավաքականների կազմում հանդես գալուց հետո Փյուն առաջին անգամ հանդես է եկել ԱՄՆ մեծահասակների հավաքականում 2016 թվականի հունվարի 23-ին Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նախկինում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով իր նորամուտը նշեց ազգային հավաքականում, 2002 թվականին եղել է Հիզեր Օ’Ռեյլին։ Մելորին իր առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել 83-րդ րոպեին՝ դառնալով 19-րդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել նորամուտի խաղում։

Փյուն ներկայացրել է ԱՄՆ-ն Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում։ Փյուն աչքի ընկավ Կոլումբիայի դարպասը խփած գոլով՝ ԱՄՆ-ին առաջ մղելով 2:1 հաշվով, իսկ ինքը՝ Մելորին, դարձավ օլիմպիական խաղում գոլ խփած ԱՄՆ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Փյուն 21 տարեկան հասակում ներկայացրել է Միացյալ Նահանգները 2019 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում։

2017 թվականի ապրիլի 17-ին Փյուն հայտարարեց, որ կհրաժարվի Կալիֆորնիայի համալսարանի խաղից և անմիջապես կդառնա պրոֆեսիոնալ։ 2017 թվականի մայիսի 13-ին հայտարարվեց, որ Մելորի Պյուն պայմանագիր է կնքել «Վաշինգտոն Սփիրիթի» հետ այն բանից հետո, երբ ձախողվեցին բանակցությունները «Պորտլենդ Թորնսի» հետ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելորին ծնվել է Լիթլթոնում՝ Կարենի և Հորաս Փյուի ընտանիքում։ Նա ունի ավագ քույր՝ Բրիաննան, և աղջիկները միասին մանկությունն անցկացրել են Հայլենդս Ռենչում։ Նրա մայրը զբաղվում էր միջքաղաքային վազքով, հայրը նույնպես զբաղվում էր վազքով և խաղում էր ֆուտբոլ[4]։ Մեծանալով՝ Փյուն իր ավագ քրոջը՝ Բրիաննային, օրինակելի էր համարում, պատճառաբանելով, որ նա սկսել է զբաղվել ֆուտբոլով[5]։ Նա սկսեց ֆուտբոլ խաղալ չորս տարեկանից, այնուհետև գնաց քրոջ հետքերով և ակումբային ֆուտբոլ խաղաց «Ռեալ Կոլորադոյի» հետ էլիտար ակումբների ազգային լիգայում[6]։ Նա խաղացել է 11-ից 18 տարեկան տարիքային խմբերի ակումբների կազմում, իսկ ընդհանրապես սկսել է մինչև 5 տարեկան աղջիկների թիմում[7]։ Փյուն օգնեց «Ռեալ Կոլորադոյին» նվաճել պետական տիտղոսները 2010 և 2011 թվականներին։ Բացի այդ, թիմը դուրս է եկել էլիտար ակումբների ազգային լիգայի եզրափակիչ 2013 և 2014 թվականներին։ Մինչև 16 տարեկանների մրցաշարերում «Ռեալ Կոլորադոն» նվաճեց նահանգի և տարածաշրջանի տիտղոսները և ազգային մակարդակով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Նույն թվականին Փյուն ճանաչվեց տարածաշրջանային մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող։

Փյուն սովորել է Հայլենդս Ռենչի «Մաունթին Վիստա» միջնակարգ դպրոցում 2012-2016 թվականներին։ Երեք մրցաշրջանների ընթացքում Փյուն դարձել է 47 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Իր առաջին կուրսում Փյուն ընդգրկվեց Կոլորադոյի թիմում այն բանից հետո, երբ իր ակումբը տարավ դեպի պետական առաջնության հաղթանակ։ Երկրորդ կուրսում սովորելու ընթացքում, չնայած ազգային հավաքականում ընդգրկվելու պատճառով բաց թողեց իր դպրոցական խաղերի կեսից ավելին, նա օգնեց թիմին դուրս գալ նահանգի կիսաեզրափակիչ։ Որպես կրտսեր՝ Փյուն 18 խաղում դարձել է 24 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Gatorade-ի վարկածով դարձել է տարվա ֆուտբոլիստ 2014/2015 թվականներին և արժանացել է մի շարք այլ անհատական մրցանակների[7].

2016 թվականի հունվարին հաղորդվում էր, որ Փյուն հրաժարվել է համալսարանական թիմում խաղալուց և ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ՝ պայմանագիր կնքելով «Պորտլենդ Թորնսի» հետ[8]։ Այդ շաբաթ ավելի ուշ նրա հայրը ասաց, որ տեղեկատվությունը կեղծ է, և Փյուն կմիանա Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի ֆուտբոլային թիմին, ինչպես նախապես պլանավորված էր[9]։ 2016-ի հուլիսին հայտարարվեց, որ նա հետաձգել է իր ընդունելությունը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան մինչև 2017-ի հունվար՝ Ռիոյի Օլիմպիական խաղերին և 2016-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու պատճառով[10]։ 2017 թվականի սկզբին նա մասնակցել է համալսարանական մակարդակի մի քանի մրցույթների, բայց, ի վերջո, ոչ մի խաղ չի խաղացել և սկսել է պրոֆեսիոնալ կարիերա[11]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վաշինգտոն Սփիրիթ», 2017—2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար վեճերից հետո, թե որ թիմում կսկսի խաղալ Փյուն, նա պայմանագիր կնքեց «Վաշինգտոն Սփիրիթի» հետ 2017 թվականի մայիսի 13-ին[12]։ Նա թիմի կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի մայիսի 20-ին «Կանզաս Սիթիի» դեմ խաղում[13]։ Փյուն իր դեբյուտային մրցաշրջանում 6 գոլ է խփել և առաջադրվել է տարվա լավագույն նորեկ մրցանակին[14]։

Փյուն շարունակել է խաղալ «Սփիրիթի» կազմում 2018 թվականի մրցաշրջանում։ Մայիսի 27-ին նա աջ ծնկի կապանների վնասվածք էր ստացել, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել 8 խաղ։ Նա խաղադաշտ վերադարձավ օգոստոսի 5-ին «Սիեթլ Ռեյն» թիմի դեմ[15]։

«Սքայ Բլյու», 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 16-ին Փյուն դրաֆթի ժամանակ տեղափոխվեց «Սքայ Բլյու»[16]։ Նա նոր թիմում իր նորամուտը նշեց 2020 թվականի սեպտեմբերի 5-ին «Վաշինգտոն Սփիրիթի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 61-րդ րոպեին։ «Սքայ Բլյուն» հաղթեց 2:1 հաշվով, Փյուն փոխանցում կատարեց Մարգարեթ Պյորսին, ով հաղթական գոլ խփեց լրացուցիչ ժամանակում[17]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Փյուն հայտարարել է Պորտլենդի ճամբարում[18] խաղալու իր ցանկության մասին և նրան կանչել են «Հոում Դեպոտ Ցենտր» մարզումների՝ սեպտեմբերի 18-25-ը մինչև 14 տարեկան աղջիկների խմբի կազմում[19]։ 2012 թվականին Փյուն մասնակցել է մինչև 15 տարեկանների ազգային հավաքականի փետրվարի 11-18-ը կայացած ուսումնամարզական հավաքին[20]։

2013 թվականին Փյուն այցելել է մինչև 15 տարեկանների ազգային հավաքականի ուսումնամարզական հավաք Չուլա Վիստայի օլիմպիական մարզումների կենտրոնում[21], այնուհետև տեղափոխվել է մինչև 17 տարեկանների հավաքական և ապրիլի վերջին մեկնել Սան Խոսե՝ միջազգային մրցաշարի[22]։ Մրցաշարից հետո Փյուն միացավ մինչև 17 տարեկանների հավաքականին՝ հունիսի 9-16-ը կայանալիք ուսումնամարզական հավաքի համար[23], այնուհետև ԿՈՆԿԱԿԱՖ-ի մինչև 17 տարեկանների կանանց առաջնությանը նախապատրաստվելու համար Փյուն հուլիսի 21-31-ը Կոլումբուսում մասնակցեց ևս մեկ ուսումնամարզական հավաքի[24][25]։

2013 թվականի սեպտեմբերի վերջին Փյուն ընդգրկվել է մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում 2013 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց առաջնության համար, որը տեղի է ունեցել Ջամայկայում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը[26]։ Մրցաշարի ընթացքում Փյուն առանցքային խաղացող էր և լավագույն ռմբարկու՝ հինգ գոլով և երեք գոլային փոխանցմամբ[7]։ Նոյեմբերի 7-ին Մեքսիկայի դեմ կիսաեզրափակիչ խաղում ԱՄՆ-ը պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում՝ հիմնական ժամանակում 1:1 հաշվով ոչ-ոքիից հետո։ Մրցաշարում գրավելով երրորդ տեղը՝ ԱՄՆ-ը չի որակավորվել մինչև 17 տարեկանների 2014 թվականի աշխարհի առաջնությանը[27]։

Փյուն 2014 թվականին մասնակցել է միջազգային մրցաշարի, որը կայացել է փետրվարին[28][29] մրցաշարի եզրափակիչ խաղում փետրվարի 9-ին, որտեղ ԱՄՆ-ն հանդիպեց Ճապոնիայի հետ։ Խաղի ընթացքում Փյուն խփեց իր չորրորդ գոլը մրցաշարում, իսկ ԱՄՆ-ը հաղթեց 2:1 հաշվով և դարձավ գավաթակիր[30]։

Փյուին հրավիրել են մինչև 20 տարեկանների ազգային հավաքական՝ փետրվարի 22-ից մարտի 2-ը կայանալիք ուսումնամարզական հավաքի, որն անցկացվել է Չինաստանի հետ խաղից առաջ[31]։ 2014 թվականի օգոստոսին կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու շրջանակներում մինչև 20 տարեկանների թիմը նույնպես մարզվել է մայիս և հուլիս ամիսներին, իսկ հունիսին մեկնել է Եվրոպա[32]։ Հուլիսի 9-ից 23-ը թիմի եզրափակիչ հավաքից հետո Փյուն ընդգրկվեց հավաքականի կազմում մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համար։ 16 տարեկանում նա դարձավ խմբի ամենաերիտասարդ մասնակիցը[33][34]։ Փյուն օգոստոսի 5-ին մասնակցեց Գերմանիայի դեմ մրցաշարի իր առաջին խաղի բոլոր 90 րոպեներին[35], օգոստոսի 8-ին Բրազիլիայի դեմ թիմի երկրորդ խաղում նա 27-րդ րոպեին աջ կոճի վնասվածք ստացավ և նրան փոխարինեց Թեյլոր Ռաչիոպպին[36]։ Չնայած վնասվածքին, Փյուն խաղում էր մնացած խաղերում[7]։ Օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի հավաքականը պարտվեց ԿԺԴՀ-ին և դուրս մնաց տիտղոսի համար պայքարից[37]։

Փյուն 2015 թվականը սկսել է հունվարի 24-31-ը Սենֆորդում կայացած հավաքի ժամանակ։ Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպումը[38], որին ԱՄՆ-ի մինչև 20 տարեկանների հավաքականը պարտվեց 0:4 հաշվով[39]։ Փյուն մասնակցել է Լա Մանգայի մրցաշարին[40]։ Առաջին խաղում Փյուն երկու գնդակ է խփել Նորվեգիայի դարպասը[41]։ Փյուն հավաքականի ավագն էր մարտի 7-ին Նիդերլանդների դեմ թիմի երկրորդ խաղի ժամանակ[42], նա ամբողջ 90 րոպեն անցկացրեց մարտի 9-ին Շվեդիայի դեմ թիմի վերջին խաղում[43]։

2015 թվականի նոյեմբերին Փյուն ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2015 թվականի դեկտեմբերին կայանալիք առաջնության կազմում[44]։ Փյուն թիմի ամենափորձառու խաղացողն էր և դարձավ ավագ[7][45]։ Դեկտեմբերի 4-ին Մեքսիկայի դեմ առաջին խաղում Փյուն իրացրեց 11 մետրանոց հարվածը 20-րդ րոպեին[46], Միացյալ Նահանգները որակավորվեց մինչև 20 տարեկանների աշխարհի գավաթի խաղարկության համար՝ դեկտեմբերի 11-ին կիսաեզրափակչում Հոնդուրասին հաղթելուց հետո[47]։ Եզրափակիչում ԱՄՆ-ը 1:0 հաշվով առավելության հասավ Կանադայի նկատմամբ։ Մրցաշարի արդյունքներով Փյուն պարգևատրվել է «Ոսկե խաղակոշիկով» և «Ոսկե գնդակով»[48]։ 18 դեկտեմբերին նա դարձավ ԱՄՆ-ի տարվա ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[49]։

Չնայած այն հանգամանքին, որ 2016 թվականին Փյուն արդեն մեծահասակների ազգային հավաքականի կազմում էր, նա 18 տարեկանում դեռ իրավունք ուներ մասնակցելու մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը։ Վերադառնալով Օլիմպիական խաղերից՝ Փյուն մասնակցել է երիտասարդական հավաքականի հավաքին[50] և դարձել ԱՄՆ-ի հավաքականի ավագը աշխարհի առաջնությունում[51]։ Նոր Զելանդիայի դեմ խմբային փուլի երկրորդ խաղում ԱՄՆ-ն հաղթեց 3:1 հաշվով, Փյուն դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[52]։

Մասնակցելով մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը և 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին՝ Փյուն պատմություն կերտեց՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին կինը, ով նույն տարում խաղացել է երկու մրցաշարերում[53]։

Մեծահասակների հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյուն ԱՄՆ-ի ազգային հավաքականի խաղում Նոր Զելանդիայի դեմ խաղում, 2017 թվականի սեպտեմբերի 19-ին

Կանանց մինչև 20 տարեկանների հավաքականի հետ հաջող ելույթից հետո Փյուն հրավիրվել է մեծահասակների հավաքական 2016 թվականին[54]։ 2016 թվականի հունվարի 23-ին Փյուն առաջին անգամ խաղաց մեծահասակների հավաքականում Իռլանդիայի հետ խաղում՝ 58-րդ րոպեին փոխարինելով Ալեքս Մորգանին։ Նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով իր նորամուտը նշեց ազգային հավաքականում Հիզեր Օ’Ռեյլիից հետո 2002 թվականին, ինչպես նաև դարձավ 19-րդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ դեբյուտային խաղում։ Դա տեղի ունեցավ 83-րդ րոպեին, իսկ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց 5:0 հաշվով[55]։

Նա ընդգրկվել է 2016 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց օլիմպիական որակավորման մրցաշարի հավաքականի կազմում՝ դառնալով այդ մրցաշարերի ամենաերիտասարդ խաղացողը[56]։ Փետրվարի 10-ին Կոստա Ռիկայի դեմ թիմի մեկնարկային խաղում Փյուն 68-րդ րոպեին փոխարինեց Կրիստալ Դանին[57]։ Երկրորդ խաղում նա 75-րդ րոպեին փոխարինեց Ալի Կրիգերին, իսկ ԱՄՆ-ն 1:0 հաշվով հաղթեց Մեքսիկային[58]։ Փետրվարի 15-ին Պուերտո Ռիկոյի դեմ խաղում Փյուն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, նա 6-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել, իսկ 18-րդ րոպեին Պուերտո Ռիկոյի ֆուտբոլիստ Սելիմար Պագանը տուգանային հրապարակում հարվածել է Փյուին։ Մելորի Փյուի վաստակած 11 մետրանոցը իրացրեց Քարլի Լլոյդը[59]։ Մելորին մեկնարկային կազմում էր Տրինիդադ և Տոբագոյի դեմ փետրվարի 19-ին կայացած խաղում, իսկ ԱՄՆ-ն հաղթեց այդ խաղում և նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր[60]։ Փյուն առաջին րոպեներից խաղում էր նաև Կանադայի դեմ եզրափակչում, որում ԱՄՆ-ն հաղթեց 2:0 հաշվով[61]։

Փյուն ընդգրկվել է հավաքականում SheBelieves Cup 2016-ում, որը տեղի է ունեցել մարտի 3-ից 9-ը[62]։ Նա խաղացել է Անգլիայի դեմ[63], իսկ Ֆրանսիայի դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել[64]։ Նա նաև հայտնվել է Գերմանիայի դեմ մրցաշարի եզրափակիչ խաղում, որում ԱՄՆ-ն հաղթել է 2:1 հաշվով[65]։

Փյուն հայտարարվել էր Կոլումբիայի դեմ ապրիլի սկզբին կայանալիք խաղերին[66]։ Ապրիլի 6-ին նա ազգային հավաքականում խփեց իր երկրորդ գնդակը Կարլի Լլոյդի փոխանցումից հետո։ Վեց րոպե անց նա ինքն է փոխանցում կատարել Լլոյդին, որը կրկնապատկել է ԱՄՆ-ի առավելությունը[67]։ Ապրիլի 10-ին Կոլումբիայի դեմ երկրորդ խաղում Մելորին խաղաց ամբողջ 90 րոպեն[68]։ Փյուն ցուցակում էր կարճ ուսումնամարզական հավաքի համար՝ հունիսի սկզբին Ճապոնիայի դեմ երկու խաղերի ևս մեկ շարքից առաջ[69]։ Նա մասնակցել է հունիսի 2-ին Կոմերս Սիթիում կայացած առաջին խաղի բոլոր 90 րոպեներին և գոլային փոխանցում է կատարել 27-րդ րոպեին[70]։ Հիվանդության պատճառով Մելորին բաց թողեց երկրորդ հանդիպումը հունիսի 5-ին[71]։

Ամառային Օլիմպիական խաղեր 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 12-ին Փյուն ընդգրկվել է Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ԱՄՆ-ի հավաքականի կազմում[72]։ Նա իր դեբյուտը կատարեց Օլիմպիական խաղերում օգոստոսի 3-ին՝ Նոր Զելանդիայի դեմ բացման խաղում[73]։ Օգոստոսի 9-ին Փյուն փոխարինեց Մեգան Ռապինոյին Կոլումբիայի դեմ խմբային վերջին խաղի 33-րդ րոպեին։ Փյուն գոլի հեղինակ է դարձել 59-րդ րոպեին՝ դառնալով օլիմպիական խաղերում գոլ խփած ԱՄՆ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա առաջ մղեց ԱՄՆ-ին, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով[74]։ Քառորդ եզրափակչում Փյուն դուրս եկավ օգոստոսի 12-ին Շվեդիայի դեմ խաղի առաջին րոպեներից։ Հանդիպման հիմնական ժամանակից հետո հաշիվը 1:1 էր, իսկ Փյուն 114-րդ րոպեին փոխարինեց Լինդսի Հորանին։ ԱՄՆ-ն 11 մետրանոցներով պարտվեց Շվեդիային[75]։

2018[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 8-ին Փյուն վնասել է աջ ծունկը[76]։ Նա վերադարձավ 2018 թվականի օգոստոսի 31-ին Չիլիի դեմ խաղում։ ԱՄՆ-ն հաղթեց 3:0 հաշվով, Փյուն գոլային փոխանցում կատարեց Քրիստեն Պրեսսին, ով խփեց երրորդ գոլը[77]։

2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյուն խփել է տարվա առաջին գոլը Ֆրանսիայի դեմ խաղում, որը ամերիկուհիները պարտվել են 1:3 հաշվով[78]։ Նա խաղացել է SheBelieves Cup 2019-ում, որտեղ ԱՄՆ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը[79]։ Ապրիլի 4-ին Փյուն իր կարիերայի երկրորդ դուբլը ձևակերպեց Ավստրալիայի դեմ խաղում, իսկ ԱՄՆ-ը հաղթեց 5:3 հաշվով։ Ընդ որում, Մելորին խաղադաշտ է դուրս եկել 67-րդ րոպեին, իսկ գոլ է խփել դրանից 37 վայրկյան անց[80]։ Փյուն նաև գոլով աչքի ընկավ Մեքսիկայի դեմ խաղում՝ աշխարհի 2019 թվականի առաջնությունից առաջ[81]։

Աշխարհի առաջնություն 2019[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյուն հրավիրվել է ազգային հավաքական 2019 թվականի աշխարհի գավաթի համար և խփել է իր առաջին գոլը Թաիլանդի դեմ խաղում 2019 թվականի հունիսի 11-ին[82]։ Նա մասնակցել է խմբային փուլի բոլոր երեք խաղերին Թաիլանդի, Չիլիի և Շվեդիայի դեմ։

2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյուն ընդգրկվել է ազգային հավաքականում SheBelieves Cup 2020-ում[83]։ Մրցաշարի երրորդ և վերջին խաղում Ճապոնիայի դեմ ԱՄՆ-ն հաղթեց 3:1 հաշվով։ Փյուն փոխանցում է կատարել Լինդսի Հորանին[84]։ Նա վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել ազգային հավաքականի հավաքին, որը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 18-28-ը[85]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին Nike-ը հայտարարեց Փյուի հետ երկարաժամկետ գործընկերության ստորագրման մասին՝ այն անվանելով «ֆուտբոլային երևույթ»[86]։ Այդ ժամանակից ի վեր նա մասնակցել է Nike-ի մի քանի ակցիաների, այդ թվում՝ Dream With Us-ի գովազդներին՝ որպես Just Do It արշավի մի մաս[87].

2019 թվականին Փյուն մասնակցել է Gatorade-ի երկու առաջխաղացման՝ Bring The HeatԼիոնել Մեսսիի մասնակցությամբ և Every Day is Your Day-ը Միա Հեմմի մասնակցությամբ[88]։

Փյուն ներկայացվել է ՖԻՖԱ 21 տեսախաղում[89]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Olympedia — 2006.
  3. Baxter, Kevin (2016 թ․ հունվարի 26). «Mallory Pugh, 17, becomes youngest woman chosen for U.S. Olympic soccer qualifying roster». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  4. Lyon, Loretha (2016 թ․ հուլիսի 23). «Mallory Pugh's Parents». Empire Boo Boo Kitty. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Belger, Hollis (2016 թ․ փետրվարի 22). «Teenager Mallory Pugh is the Future of Women's Soccer». Sports Illustrated Kids. Sports Illustrated. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Woitalla, Mike (2016 թ․ ապրիլի 8). «Mallory Pugh: The teen star's amazing rise and how it all started». Youth Soccer Insider. Soccer America. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Mallory Pugh». U.S. Soccer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Boehm, Charles (2016 թ․ հունվարի 15). «Sources: U.S. Soccer set to sign 17-year-old talent Mallory Pugh, allocate to NWSL's Portland Thorns». SoccerWire.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  9. Kassouf, Jeff (2016 թ․ հունվարի 20). «Pugh's dad says Mallory won't go pro, will go to UCLA». The Equalizer. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  10. Jhabvala, Nicki. «National team commitments prompt Mallory Pugh to delay start at UCLA». Denver Post. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Mal Pugh Departs UCLA to Turn Pro». UCLA Bruins. 2017 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  12. «Mallory Pugh to join the Washington Spirit». 2017 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  13. Mike Chambers (2017 թ․ մայիսի 22). «Mallory Pugh makes historic pro soccer debut». The Denver Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  14. «Mallory Pugh named as finalist for NWSL Rookie of the Year». 2017 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Forward Mallory Pugh out 8–10 weeks with PCL sprain». 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  16. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  17. Emily Dulhanty (2020 թ․ սեպտեմբերի 5). «Pugh makes debut in Sky Blue's 2-1 win over Spirit». The Equalizer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  18. «U.S. U-14 Girls' National Team I.D. Camp Opens in Portland, Ore». U.S. Soccer. 2011 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  19. «U-14 Girls' National Team Holds Camp at The Home Depot Center». U.S. Soccer. 2011 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  20. «U-15 Girls' National Team to Hold Mega-Camp in Florida». U.S. Soccer. 2012 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  21. «U-15 Girls' National Team Opens Year with Training Camp in Chula Vista, California». U.S. Soccer. 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  22. «U.S. U-17 WNT Travels to Women's World Cup Host Costa Rica for Three Matches». U.S. Soccer. 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  23. «U.S. U-17 WNT Heads to OTC in Chula Vista with 28 Players». U.S. Soccer. 2013 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  24. «U.S. U-17 WNT Prepares for CONCACAF Qualifying with Florida Training Camp». U.S. Soccer. 2013 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  25. «U.S. U-17 WNT to Hold Camp at Ohio State in Preparation for CONCACAF Women's World Cup Qualifying». U.S. Soccer. 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  26. «Snow Names U.S. Roster for 2013 CONCACAF Women's Under-17 Championship in Jamaica». U.S. Soccer. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  27. «U-17 WNT Falls in Penalties to Mexico in Semifinals of 2013 CONCACAF Women's U-17 Championship». U.S. Soccer. 2013 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  28. «U.S. U-17 WNT Opens 2014 at the National Training Center». U.S. Soccer. 2014 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  29. «U.S. Soccer to Host Four-Team U-17 Women's Tournament at National Training Center in Carson, Calif., from Feb. 5–9». U.S. Soccer. 2014 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  30. «U.S. U-17 WNT Defeats Japan 2–1 to Win U-17 Women's NTC Invitational». U.S. Soccer. 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  31. «U.S. U-20 WNT Heads to Florida as Women's World Cup Prep Begins». U.S. Soccer. 2014 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  32. «U.S. U-20 WNT Heads to Olympic Training Center as 2014 FIFA U-20 Women's World Cup Prep Continues». U.S. Soccer. 2014 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  33. «U-20 WNT Holds Final Preparation Camp Ahead of FIFA U-20 Women's World Cup». U.S. Soccer. 2014 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  34. «Head Coach Michelle French Names USA's FIFA U-20 Women's World Cup Roster». U.S. Soccer. 2014 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  35. «U.S. U-20 WNT Opens 2014 FIFA U-20 Women's World Cup with 2–0 loss to Germany». U.S. Soccer. 2014 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  36. «U.S. U-20 WNT Blanks Brazil, Moves into Second in Group at FIFA U-20 Women's World Cup». U.S. Soccer. 2014 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  37. «U.S. U-20 WNT Falls 3–1 in PKs to Korea DPR at 2014 FIFA U-20 Women's World Cup». U.S. Soccer. 2014 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  38. «U-20 WNT Opens 2015 with Florida Camp and Match vs. Bayern Munich». U.S. Soccer. 2015 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  39. «U-20 WNT Falls 4–0 to German Women's Bundesliga Side Bayern Munich». U.S. Soccer. 2015 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  40. «U-20 WNT to Bring 22 Players to La Manga Tournament Starting Feb. 28». U.S. Soccer. 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  41. «Mallory Pugh's Brace Guides U-20 WNT Past Norway at La Manga Tournament». U.S. Soccer. 2015 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  42. «U-20 WNT Defeats the Netherlands 2–0 for Second Win at La Manga Tournament». U.S. Soccer. 2015 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  43. «2–0 Win against Sweden for U-20 WNT Secures Three-Game Sweep at La Manga Tournament». U.S. Soccer. 2015 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  44. «U-20 WNT Head Coach Michelle French Names Roster for Womens World Cup Qualifying». U.S. Soccer. 2015 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  45. «Q&A: U-20 WNT's Mallory Pugh Hyped Up to Lead USA Through U-20 Women's World Cup Qualifying». U.S. Soccer. 2015 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  46. «U-20 WNT Opens World Cup Qualifying with 2–2 Draw vs. Mexico». U.S. Soccer. 2015 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  47. «U-20 WNT Qualifies for 2016 FIFA U-20 Women's World Cup After Defeating Honduras 7–0». U.S. Soccer. 2015 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  48. «Champions of CONCACAF! U-20 WNT Wins Fifth Regional Title with 1–0 Victory vs. Canada». U.S. Soccer. 2015 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  49. «Mallory Pugh, Matt Miazga and Kevin Hensley Voted 2015 U.S. Soccer Player of the Year». U.S. Soccer. 2015 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  50. «Five Things To Know: U.S. U-20 Women's NTC Invitational». U.S. Soccer. 2016 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  51. «Five Things To Know: U-20 WNT And The 2016 FIFA U-20 Women's World Cup». U.S. Soccer. 2016 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  52. «Pugh's Inspiration to USA's Young Brigade». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  53. «Teen No More, Mal Pugh Turns 20». U.S. Soccer. 2018 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  54. «Ellis Names 26 for Training Camp Roster as U.S WNT Opens 2016». U.S. Soccer. 2015 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  55. «U.S. WNT Opens 2016 with 5–0 Win Against Republic of Ireland in Front of Record Crowd in San Diego». U.S. Soccer. 2016 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  56. «Ellis Names 20-Player Roster for 2016 CONCACAF Women's Olympic Qualifying». U.S. Soccer. 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  57. «WNT Opens 2016 Olympic Qualifying with Big 5–0 Win vs. Costa Rica in Frisco». U.S. Soccer. 2016 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  58. «U.S. WNT Through to Semifinals of 2016 Olympic Qualifying after 1–0 Win Against Mexico». U.S. Soccer. 2016 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  59. «WNT Tops Olympic Qualifying Group After 10–0 Shutout Against Puerto Rico». U.S. Soccer. 2016 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  60. «WNT Punches Ticket to Rio With 5–0 Win Against Trinidad & Tobago». U.S. Soccer. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  61. «WNT Defeats Canada 2–0 to Win 2016 CONCACAF Olympic Qualifying Championship». U.S. Soccer. 2016 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  62. «USA Unveils SheBelieves Cup Roster as World's Top Teams Come to USA». U.S. Soccer. 2016 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  63. «Dunn Strike Earns USA 1–0 Win Against England in First SheBelieves Cup Match». U.S. Soccer. 2016 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  64. «WNT Defeats France 1–0 at SheBelieves Cup on Stoppage Time Goal From Alex Morgan in Front of Record Crowd in Nashville». U.S. Soccer. 2016 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  65. «USA Defeats Germany 2–1 to Win 2016 SheBelieves Cup». U.S. Soccer. 2016 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  66. «Ellis Names 23 Players for April Friendly Matches Against Colombia». U.S. Soccer. 2016 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  67. «U.S. WNT Defeats Colombia 7–0 in Front of Record Crowd in Connecticut». U.S. Soccer. 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  68. «U.S. WNT Tops Colombia 3–0 in Front of Sold-Out Crowd in Pennsylvania». U.S. Soccer. 2016 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  69. «Ellis Names 25 Players for Japan Friendlies». U.S. Soccer. 2016 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  70. «USA and Japan Play to Thrilling 3–3 Draw Before Sold Out Crowd in Colorado». U.S. Soccer. 2016 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  71. «U.S. Soccer WNT on Twitter». Twitter. U.S. Soccer. 2016 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  72. «USA Head Coach Jill Ellis Names 2016 U.S. Olympic Women's Soccer Team». U.S. Soccer. 2016 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  73. «USA Opens 2016 Olympic Games With 2–0 Group G Win Against New Zealand». U.S. Soccer. 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  74. «USA Wins Group G with 2–2 Draw vs. Colombia at 2016 Olympics». U.S. Soccer. 2016 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  75. «Dominant USA Falls to Sweden 4–3 in Penalty Shootout after 1–1 Draw in 2016 Olympic Quarterfinals». 2016 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  76. «USWNT Forward Mallory Pugh Out 8-10 Weeks With PCL Sprain». U.S. Soccer. 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  77. «USA Dominates First-Ever Match vs. Chile, Wins 3-0 On Wild Night in Carson». U.S. Soccer. 2018 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  78. «USWNT v France - 1/19/2019». U.S. Soccer. 2019 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  79. «WNT Closes Out 2019 SheBelieves Cup With 1-0 Victory Against Brazil». U.S. Soccer. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  80. «Morgan Scores 100th Goal as WNT Fights Back to Beat Australia 5-3». U.S. Soccer. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  81. «USA Enjoys 3-0 Win Against Mexico in Final Match of Send-Off Series, Presented by Volpi Foods». U.S. Soccer. 2019 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  82. Press, Anne M. Peterson | The Associated (2019 թ․ հունիսի 11). «Colorado's Mallory Pugh, Lindsay Horan score in U.S. women's national team's rout of Thailand in FIFA Women's World Cup». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  83. «Andonovski Names Final 23 Player Roster for 2020 SheBelieves Cup Presented By Visa». U.S. Soccer. 2020 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  84. «USA Wins 2020 SheBelieves Cup with 3-1 Victory vs Japan». U.S. Soccer. 2020 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  85. «Vlatko Andonovski Names 27 Player Roster for First U.S. Women's National Team Training Camp in Seven Months». U.S. Soccer. 2020 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  86. «US Soccer Star Mallory Pugh Signs With Nike». Nike. 2019 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  87. «Dream With Us». Nike. 2019 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  88. «Mia Hamm, Mallory Pugh recite Dr Seuss in Gatorade film to inspire the next generation of players». The Drum. 2019 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  89. «FIFA 21 Ambassadors». The Drum. 2020 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելորի Փյու» հոդվածին։