Մելոդի Էնն Թոմասը ծնվել է Կալիֆորնիա նահանգիԼոս Անջելես քաղաքում և ութ տարեկանում դեբյուտ է ունեցել «Մարնի» ֆիլմով[1]։ 70-ականներին՝ հեռուստասերիալի դերասանուհի դառնալուց առաջ, նկարահանվել է «Կրակողըը», «Կատաղություն» և «Պիրանյա» ֆիլմերում։
1979 թվականին՝ 23 տարեկան հասակում, Մելոդի Թոմաս Սքոթը «Երիտասարդներ և համարձակներ» ցերեկային հեռուստասերիալում[2] սկսել է խաղալ մերկապարուհի Նիկի Ռիդի դերը։ Այս դերը խաղացել է 35 տարիների ընթացքում։ Չնայած բազմիցս առաջադրվել «Էմմի» ցերեկային մրցանակի, բայց երբեք չի շահել այն[3]։ Հեռուստատեսությունում հայտնվել է «Ուոլթոններ», «Չարլիի հրեշտակները», «Հյուրանոց» և «Կասլ» հեռուստասերիալներում։ Խաղացել է նաև մի քանի հեռուստասերիալներում, մասնավորապես Lifetime հեռուստաալիքի համար։
Մելոդի Թոմաս Սքոթը երկու անգամ ամուսնացած է եղել, երկրորդ ամուսնությունից ունի երեք դուստր[1]։