Մելիստ Մովսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մելիստ Եղիշի Մովսեսյան (ծնվել է Երևանում), հայ սովետական ֆիզիկոս։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ( ՀՍՍՀ ԳԱԱ թղթակից անդամ (1977 թվականից)։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1983): ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Եղիշե Մովսիսյանի որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիստ Մովսեսյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 20-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1952 թվական), ուր և աշխատել է մինչև 1972 թվականը: 1963-1970 թվականներին եղել է ճառագայթային պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, 1968-1972 թվականներին՝ օպտիկայի ամբիոնի վարիչ։ 1972 թվականներից ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի օպտիկայի բաժնի վարիչն է։

Աշխատանքները վերաբերում են տաուտոմեր միացությունների ինֆրակարմիր կլանման սպեկտորների հետազոտությանը, քվանտային օպտիկական գեներատորներին, լույսի և միջավայրի ոչ գծային փոխազդեցություններին։ Ուսումնասիրել է բյուրեղների և հեղուկների լյումինեսցենցման երևույթը, գրգռման էներգիայի միջմոլեկուլային և ներմոլեկուլային փոխանցման հարցերը։ 1965 թվականից զբաղվել է օրգանական հեղուկներում ստիպողական կոմբինացիոն ցրման ուսումնասիրությամբ։ Աշխատանքների մի մասը նվիրված է ալկալիական մետաղների գոլորշիների հետ հզոր լուսային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությանը, դրանց մագնիսացման և ռելաքսացիայի երևույթներին։ Ամերիկյան գիտնականների հետ միաժամանակ հայտնաբերել և ուսումնասիրել է ստիպողական կոմբինացիոն ցրումը ալկալիական մետաղների ատոմների էլեկտրոնային մակարդակների միջև, ապա նաև եռաֆոտոնյան ցրման երևույթը և այդ պրոցեսների ժամանակային ու բևեռային բնութագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 42 CC-BY-SA-icon-80x15.png