Jump to content

Եղիշե Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիշե Մովսիսյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1899(1899-12-31)[1]
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունվարի 7, 1973(1973-01-07)[1] (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունագրոքիմիկոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1927)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1951)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Եղիշե Մովսեսի Մովսիսյան (դեկտեմբերի 31, 1899(1899-12-31)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 7, 1973(1973-01-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1961), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966

Մելիստ Մովսեսյանի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1930 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոքիմիայի ամբիոնում, 1937—1973 թվականներին՝ վարիչ։ 1970 թվականից միաժամանակ ղեկավարել է բույսերի սննդառության դիագնոստիկայի պրոբլեմային լաբորատորիան։

Գիտական աշխատանքները նվիրված են ՀԽՍՀ հողերի պարարտացման և ագրոքիմիական հետազոտությունների հարցերին։ Նրա ղեկավարությամբ մշակվել են հողի, բույսի և պարարտանյութերի ագրոքիմիական բնութագրման և հումուսի որոշման նոր մեթոդներ։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

  • Տեղական պարարտանյութերը և նրանց օգտագործումը, Երևան, 1942։
  • Ագրոքիմիայի հիմունքները, Երևան, 1971։
  • Պարարտացման փորձերի և կենսաբանական հետազոտությունների մեթոդներն ագրոքիմիայում, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 43.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիշե Մովսիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 43