Մեժգորիե (Բաշկորտոստան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեժգորիե
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մեժգորիե | |||||
Межгорье | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Բաշկորտոստանի | ||||
Քաղաքային շրջան | ЗАТО город Межгорье | ||||
Քաղաքապետ | Վիկտոր Պանչենկո | ||||
Հիմնադրված է | 1979 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1979 | ||||
ԲԾՄ | 500 մ | ||||
Բնակչություն | 16 275[1] մարդ (2015) | ||||
Ազգային կազմ | Ռուսներ, բաշկիրներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլն | ||||
Կրոնական կազմ | Ուղղափառ, սուննի մուսուլմաններ և այլն | ||||
Տեղաբնականուն | Մեժգորեցիներ | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 34781 | ||||
Փոստային ինդեքս | 453571, 453570 | ||||
Փոստային ինդեքսներ | 453570–453571 | ||||
Պաշտոնական կայք | mezhgorie.ru | ||||
| |||||
Մեժգորիե (ռուս.՝ Межгорье), փակ քաղաք Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետությունում։ Տեղակայված է Ուրալյան լեռների հարավում՝ Յամանտաու լեռան մոտակայքում՝ Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայից 200 կմ դեպի հարավ-արևելք։ Բնակավայրի հարավային մասերով հոսում է Կամա գետի առուն հանդիսացող Ինսեր գետը։
Հիմնադրվել է 1979 թվականին՝ սկզբնապես կրելով Ուֆա-105 (Уфа-105) և Բելորեցկ-16 (Белорецк-16) անվանումները։ 1995 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ և անցել ներկայիս անվանը։
Մուտքը դեպի քաղաք առանց համապատասխան թույլտվության արգելված է։ Քաղաքում ազատ ելումուտ կատարալու իրավունքը պատկանում է միայն կառավարության ներկայացուցիչներին։ Ենթադրվում է, որ քաղաքի տակ գտնվում է լայնամասշտաբ գաղտնի կառույց, որտեղ իրականացվում են միջուկային ծրագրեր ու նախագծեր[2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Утвержденная оценка численности населения Республики Башкортостан по муниципальным образованиям на 1 января 2015г.»(ռուս.)
- ↑ http://blognews.am/arm/news/96722/25-vayr-ur-kcankanayiq-linel-sakayn-cheq-karox.html
- ↑ http://thoughtcatalog.com/michael-koh/2013/08/10-places-that-you-cant-stroll-into-because-the-government-wont-just-allow-you/
- ↑ http://coolinterestingstuff.com/russian-secret-bases-top-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(ռուս.)
|