Մեթ ՄակԿոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Մեթ ՄակԿոյ
անգլ.՝ Matt McCoy
Ծնվել է մայիսի 20, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}}) (59 տարեկան)
Ծննդավայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, District of Columbia, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան


Մեթ ՄակԿոյ (անգլ.՝ Matt McCoy, մայիսի 20, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}}), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, District of Columbia, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան: Հայտնի է «Ոստիկանական ակադեմիա» (1988-1989) ֆիլմում իր դերով, ինչպես նաև «Լոս Անջելեսի գաղտնիքները» (1997) օսկարակիր ֆիլմում խաղացված դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթը ծնվել է 1958 թվականի մայիսի 20-ին Վաշինգտոնում (ըստ որոշ աղբյուրների որպես ծննդավայր նշվում է նաև Օստինը[1])։ Նրա դերասանական կարիերան սկսվել է 1979 թվականից, որտեղ նա խաղաց ոչ մեծ մի դեր «Hot Hero Sandwich» ամերիկյան հեռուստասերիալում։ Դերասանին հայտնություն բերեց Նիկ Լասարդի դերը «Ոստիկանական ակադեմիա 5: Հանդիպման վայրը Մայամի Բիչ» (1988 թիվ) և «Ոստիկանական ակադեմիա 6: Քաղաքը պաշարման մեջ» (1989 թիվ) ֆիլմերը։

1992 թվականին դերասանը խաղացել է գլխավոր դեր՝ Կյորտիս Հենսոն՝ «Օրորոց օրորող ձեռքը» ֆիլմում։ Ավելի ուշ, 1997 թվին, Հենսոնի և ՄակԿոյի համագործակցության արդյունքում նկարահանվեց «Լոս Անջելոսի գաղտնիքները» ֆիլմը, որտեղ դերասանը խաղաց Բրեթ Չեյզի դերը, որպես երկրորդական դեր։ Ֆիլմը Օսկարի դափնեկր դարձավ երկու կարգերում՝ երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր և լավագույն սցենար։

Մեթն իր երեսնամյա կարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան 80 ֆիլմերում և սերիալներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1989 «Ոստիկանական ակադեմիա 5: Հանդիպման վայրը Մայամի Բիչ» Police Academy 5: Assignment: Miami Beach Սերժանտ Նիկ Լասարդ
1989 «Ոստիկանական ակադեմիա 6: Քաղաքը պաշարման մեջ» Police Academy 6: City Under Siege Սերժանտ Նիկ Լասարդ
1992 «Օրորոց օրորող ձեռքը» Eyes of the Beholder Մայքլ Բարտել
1992 «Հետևողի աչքերով» Eye of the Hurricane Ֆրենկ Քարլայլ
1992 «Սպիտակ գայլերը: Վայրի բնության ճիչը» White Wolves: A Cry in the Wild II Ջեկ
1993 «Սպանությունների փոխանակում» Dead On Թեդ Բոմոնտ
1994 «Քովբոյ սամուրայը» Samurai Cowboy Կոլտ Ուինհեյտ
1994 «Մեծաոտքը: Անմոռանալի հանդիպում» Big Foot: The Unforgettable Encounter Որսորդ
1995 «Պատվերով երեխան» Hard Bounty Ռաս Սիրակուզ
1995 «Դժվարին ավար» Transformers։ Age of Extinction Մարտին Քենինգ
1997 «Լոս Անջելեսի գաղտնիքները» L.A. Confidential Բրետ Չեյզ
2003 «Ազգային անվտանգություն» National Security Ռոբերտ Բերտոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]