Մեթյու Սթրաչան
Մեթյու Սթրաչան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Matthew Strachan |
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1970[1] Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 22, 2021[2] (50 տարեկան) Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Գոլդսմիթի համալսարան |
Կայք | matthewstrachan.co.uk |
Matthew Strachan Վիքիպահեստում |
Մեթյու Սթրաչան (անգլ.՝ Matthew Strachan, դեկտեմբերի 11, 1970[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 22, 2021[2], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոմպոզիտոր և երգիչ-երգահան։
Նրա առավել հայտնի գործն է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի երաժշտությունը, որը գրել է հոր՝ Քեյթի հետ միասին[3], ինչպես նաև BBC Radio 4-ի Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված Home Front ռադիոսերիաների երգերի հեղինակն է[4][5]։ Նա նաև իր ներդրումն է ունեցել այնպիսի ֆիլմերի և հեռուստատեսության երաժշտություններում, ինչպիսիք են Էքստրակտը[6], Խուզարկությունը[7], Հարցերի ժամանակ, Հաղթող գծեր[8], ինչպես նաև մի քանի հեռուստատեսային գովազդային հոլովակների "զնգոցներ"-ում[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրաչանն սկսել է երգեր գրել դեռևս պատանեկան տարիքից, իսկ նրա առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը եղել է BBCTV-ի Boogie Outlaws դրամայի հինգ երգերը[10][11]։
Դարթինգտոնի Արվեստի և Գոլդսմիթսի քոլեջը, ապա Լոնդոնի համալսարանն ավարտելուց հետո նա 1990-ական թվականներին աշխատել է որպես սաունդթրեքների երաժշտության կոմպոզիտոր, ստեղծելով երաժշտություն հեռուստատեսության, ռադիոյի և թատերական արտադրությունների համար[10]։ Այնուհետև համագործակցել է այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Դոն Հենրին, Թոմ Քիմմելը, Ֆրեդ Կնոբլոխը և Թոմ Շայլերը[12]։
Մրցանակկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱԿԴՀՀ մրցանակ, Hall of Fame Award, 2012, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2011, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2010, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2009, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2008, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2007, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2006, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2005, Լոնդոն
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2004, Լոնդոն
- ԱԿԴՀՀ 17-րդ տարեկան ֆիլմի և հեռուստատեսության մրցանակ, Top TV Theme, 2002, Լոս Անջելես
- ԱԿԴՀՀ 16-րդ տարեկան ֆիլմի և հեռուստատեսության մրցանակ, Top TV Theme, 2001, Լոս Անջելես
- ԱԿԴՀՀ մրցանակ, US TV Theme, 2000, Լոնդոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.bbc.com/news/entertainment-arts-58656551
- ↑ Nick Smurthwaite (2005 թ․ մարտի 21). «Million pound notes – Keith Strachan». The Stage. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ Home Front page at BBC website
- ↑ Interview with Matthew Strachan about Home Front at the BBC website
- ↑ Extract soundtrack listing at IMDb
- ↑ The Detectives IMDb Credits
- ↑ Winning Lines IMDb Credits
- ↑ «Whatsonstage interview with Matthew Strachan». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- ↑ 10,0 10,1 «Screened Music Interview». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- ↑ Boogie Outlaws IMDb Credits
- ↑ «Mary James Music Publishing website catalogue page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Սթրաչան» հոդվածին։ |
|