Մեթյու Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Մեթյու Էվանս
անգլ.՝ Matthew Rhys
Matthew Rhys.jpg
Ծնվել էնոյեմբերի 8, 1974(1974-11-08)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՔարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1996)[2] և Ysgol Gyfun Gymraeg Glantaf?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Համատեղ ապրող(ներ)Քերի Ռասել
Պարգևներ և մրցանակներ

Մեթյու Ռիզ Էվանս (անգլ.՝ Matthew Rhys Evans, նոյեմբերի 8, 1974(1974-11-08)[1], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսացի դերասան, որն առավել հայտնի է որպես Քևին Ուոլկեր`«Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում ունեցած դերակատարմամբ, ինչպես նաև Ֆիլիպ Ջենինգսի դերակատարմամբ` «Ամերիկացիները» հեռուստասերիալներում (2013-2018)։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյու Ռիզ Էվանսը ծնվել է Քարդիֆ քաղաքում, որտեղ մեծացել է ավագ քրոջ ՝ Ռեյչել Էվանսի հետ, ով ներկայումս BBC-ի լրագրող է։ Տասնյոթ տարեկանում մասնակցել է դպրոցալան երաժշտական ներկայացման, մարմնավորելով Էլվիս Փրեսլիին, Ռիզը ընդունվել է Լոնդոնի հեղինակավոր դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[3][4]։ Շատ չանցած ՝ 1993 թվականին, նրան շնորհել են Պատրիսիա Ռոտերմիրի կրթաթոշակ[5]։

Կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հունվարին նա կարիերայի առաջին գլխավոր դերը խաղացել է «Գրինշտոն» ֆիլմում, որը նկարահանվել է Նոր Զելանդիայում։ Այնուհետև նա հայտնվել է «Տիտուս», «Ի՞նչ է պատահել Հարոլդ Սմիթի հետ», «Իրական Աննա Մարին» ֆիլմերում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Ռեյչել Գրիֆիտսը, ում հետ նրանք հետագայում խաղացել են նաև «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։

2000 թվականին Ռիզը նկարահանվել է բրիտանական «Մետրոպոլիս» սերիալում։ Նա քննադատների գովասանքին է արժանացել «Շրջանավարտը» պիեսում խաղալու համար Քեթլին Թըրների հետ։ Նա նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Մահվան պահապանները» և «Խաբեբաները»։ 2006 թվականին նա նկարահանվել է Բրիթանի Մերֆիի հետ`«Սեր և այլ աղետներ» անկախ ֆիլմում, իսկ 2008 թվականին` Քիրա Նայթլիի հետ` «Արգելված սեր» ֆիլմում։

2006-2011-ական թվականներին Ռիզը խաղացել է Քևին Ուոլքերի դերը ամերիկյան «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։ Սերիալը նրան բերեց իր կարիերայի ամենամեծ համբավը։

2013 թվականից Ռիզը նկարահանվել է «Ամերիկացիները» հեռուստասերիալում` դերասանուհի Քերի Ռասելի հետ[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից Ռիզը հարաբերությունների մեջ է դերասանուհի Քերի Ռասելի հետ։ Նրանց որդին` Սեմը ծնվել է 2016 թվականի մայիսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  3. «Intro Page»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-16-ին։ Վերցված է 2020-07-02 
  4. «Matthew Rhys: Biography»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-30-ին։ Վերցված է 2013-08-12 
  5. ‪Matthew Rhys — ABC News Interview December 5, 2006‬‏ — YouTube
  6. Nellie Andreeva (2012-03-16)։ «Matthew Rhys To Star Opposite Keri Russell In FX Pilot ‘The Americans’»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-30-ին։ Վերցված է 2013-08-12