Մեթիլմետակրիլատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթիլմետակրիլատ
Methyl-methacrylate-skeletal.svg
Քիմիական բանաձև C₅H₈O₂
Մոլային զանգված 100,052 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 0,94±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն 0,0006 պուազեյլ Պա/վ
Իոնիզացման էներգիա 9,7±0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան -54±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան 214±1 °F[2] °C
Այրման ջերմաստիճան 50±1 °F[2]
Գոլորշու ճնշում 29±1 тк. бг. мм[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 80-62-6
PubChem 6658
EINECS համար 201-297-1
SMILES CC(=C)C(=O)OC
ЕС 201-297-1
RTECS OZ5075000
ChEBI 6406
IDLH 4090±10 mg/m3[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մեթիլմետակրիլատ СН2= С (СН3)-СООСН3, a-մետակրիլաթթվի մեթիլ էսթերը։ Անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -48°С, եռմանը՝ 101°С։ Խտությունը՝ 936 կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և եթերում։ Գոլորշիները (4, 9-12, 5 ծավ․%) օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ։ Ջրում հիդրոլիզվում է դանդաղ, թթուներում և հիմքերում՝ արագ։ Կրկնակի կապի հաշվին տալիս է միացման ռեակցիաներ (Н2, НВr, Cl2, NH3, մերկապտաններ և այլն)։ Պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմե-թիլմետակրիլատ։ Պոլիմերումը կանխում են ծծումբը, պղնձի աղերը, հիդրոքինոնը և այլն։ Օգտագործվումէ պլաստմասսաներ, հատկապես օրգանական ապակի ստանալու համար։ Արդյունաբերության մեջ ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Թունավոր է, ունի նարկոտիկ հատկություն, գոլորշիները գրգռում են լորձաթաղանթը։ Օդում թույլատրելի պարունակությունը 0, 05 մգ/լ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379 CC-BY-SA-icon-80x15.png