Մեզյո (ֆրանսերեն՝ Meyzieu. ֆրանսերեն արտասանութամբ՝ . mɛzjø) քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելքում՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի Լիոնի մետրոպոլիսային շրջանում։ Այդ քաղաքի մեծ արվարձաններից մեկն է և ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 13 կիլոմետր դեպի արևելք, Ռոն գետի ձախ ափին։ Մինչև 1967 թվականը եղել է Իզեր դեպարտամենտի կազմի մեջ[5]։ Զբաղեցնում է շուրջ 23 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 090[6]։
Մեզյոյի դղյակ. Ֆրանսիական հեղափոխությունից հետո ամրոցը մի քանի սեփականատեր է ունեցել։ Այն, ի թիվս այլ բաների, ծառայել է որպես ծերանոց։ 1950 թվականին փոթորկի ժամանակ փլուզվել է ամրոցի վերջին աշտարակը։