Մեգի Ռոզուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեգի Ռոզուել
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1952(1952-11-14)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինHal Rayle?
Կայքaudiornr.com
Maggie Roswell Վիքիպահեստում

Մեգի Ռոզուել (անգլ.՝ Maggie Roswell, նոյեմբերի 14, 1952(1952-11-14)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի, հեռուստատեսության և հնչյունավորման դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգի Ռոզուելը ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում։ Սովորել է Լոս Անջելեսի քոլեջում։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1973 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում երեք սերիալներում փոքր դերեր է խաղացել, բայց դրանից հետո մինչև 1980 թվականը կինո չի վերադարձել։ 1980-ական թվականներին դերասանուհին ակտիվորեն նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում, իսկ 1990 թվականին առաջին անգամ հնչյունավորել է «Սիմփսոնները» մուլտսերիալի «Հոմերի երեկույթը» էպիզոդի երկրորդական կերպարներից մեկին՝ «արքայադուստր Քաշմիրին» և ընդմիշտ մնացել է մուլտֆիլմում. 2014 թվականի մարտից Ռոզուելը մասնակցել է մուլտսերիալի 196 էպիզոդների հնչյունավորմանը:

1987 թվականին ամուսնացել է հնչյունավորող դերասան Հել Ռեյդի հետ: 1994 թվականի մայիսի 5-ին զույգը որդեգրել է երեխա՝ աղջկա՝ Սպենսեր Ֆրիլենդի Ռեյլին[2], և նույն թվականին ընտանիքը Լոս Անջելեսից տեղափոխվել է Դենվեր[3], սակայն ամեն տարի մարտից մինչև նոյեմբեր Ռոսուելը շաբաթը երկու անգամ այնտեղից եկել է Կալիֆոռնիա՝ «Սիմփսոնները» մուլտֆիլմի վրա աշխատելու համար[2]: Դերասանուհին ամուսնու հետ հիմնել է սեփական փոքրիկ ընկերությունը, որը սցենարներ է գրում, զբաղվում է գովազդային հոլովակների արտադրությամբ և հնչյունավորմամբ, ձայնագրում է բջջային հեռախոսների համար հումորային ռինգտոններ: Նրանց տան նկուղում հիմնվել է ձայնագրման ստուդիա։ Roswell 'n' Rayle Company ընկերության հաջողությունների շարքում կարելի է նշել մեծ պահանջարկ ունեցեղ գովազդը Բուրգեր Քինգի, Campbell Soup-ի, Pontiac-ի համար:

1999 թվականին Մեգի Ռոուզուելը Fox Broadcasting Company-ից, որը թողարկել է «Սիմփսոնները», պահանջել է աշխատավարձի բարձրացում՝ վկայակոչելով Դենվեր-Լոս Անջելես ավիատոմսերի թանկացումը[2]: Այդ ժամանակ մեկ էպիզոդի համար ստացել է 1500-2000 դոլար և ցանկանում էր ավելացնել այն մինչև 6000 դոլար։ Միևնույն ժամանակ հայտնի էր, որ անիմացիոն շարքի վեց հիմնական դերասանները (Սիմփսոնների ընտանիքը) էպիզոդի համար ստանում էին 125 000 դոլար: Fox ընկերությունը առաջարկել է դերասանուհուն 150 դոլար հավելավճար[4], սակայն նա մերժել է այն և հեռացել մուլտֆիլմից: Այդ կապակցությամբ «Սիմփսոնները» մուլտֆիլմի պրոդյուսերները ստիպված է եղել անհապաղ «սպանել» Մոդ Ֆլանդերսին («Կրկին մեկը» էպիզոդ), որը հնչյունավորել է Ռոզուելլը, իսկ մյուս երկրորդական կանացի դերերը հնչյունավորելու համար վարձել են դերասանուհի Մարսիա Միցման Գեյվենին: 2002 թվականին դրամական հարցը լուծվել է և Ռոսուելը վերադարձել է մուլտսերիալ[5]:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997` «Էննի» մրցանակ «Լավագույն անհատական ձեռքբերում. հեռուստատեսային արտադրանքում կին կերպարի հնչյունավորում» կատեգորիայում՝ «Սիմփսոններ» մուլտսերիալի «Շերի Բոբինս» էպիզոդում խաղացած դերի համար - անվանակարգ:

Ընտրված ֆիլմագևություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - Կրակ և սառույց / Fire and Ice  - արքայադուստեր Տիգրա
  • 1987 -1988 - Հզոր մուկը։ Նոր արկածներ / Mighty Mouse: The New Adventures  - Պյորլ Պյուրհերթ (14 էպիզոդում)
  • 1988 - Յոգին և տիեզերական արջերի ներխուժումը / Yogi and the Invasion of the Space Bears  - փոքրիկ աղջիկ
  • 1990 - Tiny Toon Adventures / Tiny Toon Adventures - Մերի Վեյն (1 դրվագում)
  • 1990-1999, 2002 - Սիմփսոնները / The Simpsons  - Մոդ Ֆլանդերս, Հելեն Լավջոյ, միսս Հուվեր, մերկապարուհի «Արքայադուստր Քաշմիր», Մոնա Սիմփսոն, այլ երկրորդական կերպարներ (196 դրվագներում)
  • 1991 - Սև անձրևանոց / Darkwing Duck - սուպերհերոս կին (1 դրվագում)
  • 1993 - Խճճված / Bonkers - վարսահարդար Անիտա (2 դրվագում)
  • 1994 - Անիմացիաներ / Animaniacs  - արքայադուստր / սարդ-չարագործ (1 դրվագում)
  • 1997 - Սիմփսոններ։ Վիրտուալ Սփրինգֆիլդ / The Simpsons: Virtual Springfield  - երկրորդական կերպարներ (տեսախաղ)
  • 2007 - Սիմփսոնների կինո / The Simpsons Movie - Հելեն Լավջոյ

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 - Փարտրիջների ընտանիքը / The Partridge Family - Լոիս (1 դրվագում)
  • 1981 - Մորք և Մինդի / Mork & Mindy - Դոննա Համոնդ (1 դրվագում)
  • 1982 - Լավերնա և Շիրլին / Laverne & Shirley - Կարեն Քոլդուել (1 դրվագում)
  • 1983 - Ռեմինգթոն Սթիլ / Remington Steele  - Մարգարեթ Թրեյսի (1 դրվագում)
  • 1984 - Ուրախ օրեր / Happy Days  - Ջոյս Ջեյմս (1 դրվագում)
  • 1987 - Վալերի / Valerie (The Hogan Family)  - ռեյնջեր Մորիսոն (1 դրվագում)
  • 1987 - Դինաստիա / Dynasty  - միսս Պենելոպա Շեյն (1 դրվագում)
  • 1989 - Որսորդ / Hunter  - Ադելլ Ռոբերտս (1 դրվագում)
  • 1993 - Քվանտային ցատկ / Quantum Leap - Մաստերսոն (1 դրվագում)
  • 1993 - Մերֆի Բրաուն / Murphy Brown - մայր (1 դրվագում)

Լայն էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - Կեսգիշերային խենթություն / Midnight Madness - Донна, лидер Красной команды
  • 1985 - Ամերիկայում կորածը / Lost in America  - Փեթթի
  • 1986 - Վարդագույն աղջիկ / Pretty in Pink  - Տիկին Դիտց
  • 2004 - Արծաթե քաղաք / Silver City  - Էլլի Հաստինգս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Билл Хастед. Maggie Roswell is wanted dead or alive by folks on 'Simpsons' (անգլ.) на сайте denverpost.com, 21 апреля 2011
  3. Интервью с Хэлом Рэйлом (անգլ.) на сайте toonarific.com, 11 июня 2004
  4. Джоуни Пааккинен. The Simsons Archive - Maggie Roswell Goes Ghostal Archived 2009-01-24 at the Wayback Machine. (անգլ.) на сайте snpp.com, 15 февраля 2002
  5. Нэнси Бэзил. There’s a New Maude in Town (անգլ.) на сайте animatedtv.about.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]