Մեգարյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեգարյան դպրոց, հին հունական փիլիսոփայական ուղղություն (մ.թ.ա. 4-րդ դար), սոկրատեսյան դպրոցներից։ Հիմնադիրն է Էվկլիդես Մեգարացին (մ.թ.ա. մոտ 450-380)։ Մեգարյան դպրոցում միահյուսվել են հավերժական ու անփոփոխ միակի (գոյի) վերաբերյալ Պարմենիդեսի ուսմունքը և բարիքի սոկրատեսյան հասկացությունը։ Ըստ Էվկլիդեսի, գոյություն ունի միայն մեկ միասնական բարիք, որն անփոփոխ է և հայտնի է նաև ճշմարտություն, խելք, աստված են անուններով։ Իրերի բազմությունն ու բազմազանությունը հակադրվում են միասնական բարիքին, ուստի ոչ գոյավոր են, ոչ ռեալ։ Մեգարյան դպրոցը շարունակել է նաև Զենոն Էլեացու և սոփեստների ավանդույթները. դիալեկտիկական դատողությունների նկատմամբ ունեցած հակվածությամբ այն ստացել է «էրիստիկական (հուն. έρισχικά-վիճաբանելու արվեստ) դպրոց» անվանումը։ Մեգարացի Ստիլպոնի բարոյագիտական հայացքները մոտ էին կինիկներին, իսկ Զենոն Կիտիոնցին Մեգարյան դպրոցը կինիկյան դպրոցի հետ միասին վերածեց ստոիկյան դպրոցի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 372 CC-BY-SA-icon-80x15.png