Ստիլպոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիլպոն
Στίλπων
Ծնվել էմ. թ. ա. 359 Մեգարա
Մահացել էմ. թ. ա. 279
ՈւղղությունՄեգարյան դպրոց
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչԹրասիմաքոս Կորնթացի[1] և Պասիկլես Թեբեացի
ԱշակերտներԶենոն Կիտիոնացի, Կրատես Թեբեացի, Մենեդեմոս, Նիկարեթի Մեգարացի, Ասկլիպիադես Փլիոսացի, Բրայսոն Աքայացի և Տիմագորաս Ջելացի
 Stilpo of Megara Վիքիպահեստում

Ստիլպոն (հունարեն՝ հուն․՝ Στίλπων) Մեգարայից կամ Ստիլպոն Մեգարացի (մոտավորապես մ.թ.ա. 360մ.թ.ա. 280 թթ.) հունական Մեգարյան դպրոցի փիլիսոփա, «բանավեճի մեծ վարպետ» (δεινὸς ἄγαν ὢν ἐν τοῖς ἐριστικοῖς), Էվկլիդեսի աշակերտ, նաև սոփեստ Տրասիմախի աշակերտ։

Էվկլիդեսից հետո էթիկայի հիմնախնդիրներով առավելապես զբաղվել է Ստիլպոնը, որը ապացուցում էր առաքինության ինքնաբավությունը լիակատար երջանկության հասնելու համար։ Ստիլպոնը Կինիկներից Մեգարյան դպրոց, հետագայում Ստոիկյան դպրոց անցման ուղու վրա է գտնվել։ Այսպես, գնեոսոլոգիական բովանդակային տեսանկյունից Ստիլպոնը հակված էր Կինիկների դպրոցի կողմը, ընդունելով անհատականի գոյությունը և մերժելով ընդհանրականը։ Ճանաչված է եղել տարբեր սոփեստական դատողությունների ձևակերպումներով, հերքելով հնարավորության և իրականության միջև տարբերությունը։ Իսկ ձևական-տրամաբանական հիմնավորումների ընթացակարգերի առումով ձգտում էր մեգարյան մեթոդներին։ Հերքում էր ընդհանուր հասկացությունները և պնդում էր՝ ասել «մարդ» նշանակում է ասել «ոչինչ», որովհետև որևէ կոնկրետ մարդու մասին չէ[2]։ Նմանապես չի կարելի ասել «բանջար», քանի որ այս կամ այն բանջարեղենը գոյություն չունի այնքան, ինչքան գոյություն ունի բանջարը որպես տեսակ։ Ինչպես կինիկներից Անտիսթենեսը, Ստիլպոնը պնդում էր, որ չի կարելի սուբյեկտին վերագրել իրենից տարբեր պրեդիկատ (տրամաբանության մեջ՝ դիտարկվող առարկայի բնորոշիչ), ինչպես օրինակ, «մարդը բարի է», բայց կարելի է պարզապես ասել «մարդը մարդ է»[3]։

Էթիկայի տեսակետից Ստիլպոնը կողմնորոշվում էր ավտոկրատիայի (ինքնաբավության) կարգավորիչ սկզբունքների վրա, որը առավելապես վերցնում էր կինիկների (լատին․՝ ցինիզմի) էթիկայից, իսկ ապատիայի հարցում՝ ստոիկներից։ Էթիկայում Ստիլպոնը, ինչպես կինիկները, իսկ հետագայում նաև ստոիկները, պաշտպանում էր «անկիրքության» իդեալը՝ ապատիան (ἀπάθεια կամ ἀοχλησία)[4]: Էվրիստիկական մի վարժության համար, որը ապացուցում էր, որ Ֆիդիասի քանդակած Աթենացու արձանը չի կարող Աստված համարվել, Ստիլպոնը վտարվեց Աթենքից սրբապղծության համար։

Դիոգենես Լայերտացին վկայում է, թե ինչպես մի անգամ Ստիլպոնը բառախաղի միջոցով ապացուցում էր կիրենայիկ Ֆեոդորին (որին Անաստված անունն էին տվել), որ ինքը հենց աստված է, քանի որ «ինչ անունով կոչվում ես, այն էլ համարվում ես»[5]։

Աշակերտներից են եղել Փիլոն Դիալեկտիկը, Մենեդեմը Էրետրայից։ Մենեդեմը հետագայում գլխավորեց Էրիտրեյան դպրոցը։ Նրա ունկնդիրներից էր նաև Ստոիցիզմի հիմնադիր Զենոնը Կիտեայից[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Giannantoni G. (ed.), Socratic et Socraticorum Reliquiae, vol. 1. Napoli, 1990, p. 449–468.
  2. M.A.Солопова СТИЛЬПОН [1]
  3. Энциклопедия Кругосвет АНТИЧНАЯ ФИЛОСОФИЯ мегарская школа [2](չաշխատող հղում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիլպոն» հոդվածին։