Սոփեստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոկրատեսի մահը

Սոփեստներ (հին հուն․՝ σοφιστής, հմուտ, իմաստուն, հետագայում նաև՝ իմաստակ), մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։

Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Ս-ի երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով, ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան սոփեստները, ովքեր որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։

Սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гиляров А. Н. Греческие софисты, их мировоззрение и деятельность в связи с общей политической и культурной историей Греции. — М., 1888.
  • Гиляров А. Н. Источники о софистах. Платон как исторический свидетель. — К., 1891.
  • Ягодинский И. И. Софист Протагор //Ученые записки императорского Казанского университета — 1906. — Т. 73. — Кн. 12. — С.1−35.
  • Лурье С. Я. К хронологии софиста Антифонта и Демокрита // Известия Российской Академии наук — 1918. — С. 2285−2306.
  • Лурье С. Я. Антифонт, творец древнейшей анархической системы — М., 1925.
  • Чернышев Б. С. Софисты — М., 1929.
  • Осипова В. Г. О природе софистики — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1964. — 136 с.
  • Лосев А. Ф. История античной эстетики. Софисты. Сократ. Платон — М., 1969.
  • Морозкина З. Н. Софист Горгий и его учение о бытии // Античность и современность : к 80-летию Федора Александровича Петровского / Институт мировой литературы им. А. М. Горького АН СССР ; ред. М. Е. Грабарь-Пассек, М. Л. Гаспаров, Т. И. Кузнецова. М. : Наука, 1972. — 503 с. — С. 126—133.
  • Дубко Е. Л., Зубец О. П., Шклярик Е. А. Человек в системе природных координат у Демокрита и софистов. // Мораль, общество, личность. — М.: Изд-во Московского университета, 1980. — С. 99−102.
  • Светлов В. А. О разрешимости одного неразрешимого спора, или Следовало ли Протагору подавать в суд на Еватла //Философские науки — 1992. — № 2.
  • Максимов А. А. Концептуальное различие теории и техники аргументации софистов и Платона // Жизненные миры философии. — Екатеринбург, 1999. — С. 171−208.
  • Кассен, Барбара. Эффект софистики / Перевод с французского А. Россиуса. — М., СПб., 2000. — 238 с. — ISBN 5-85133-061-9, ISBN 5-7914-0056-4.
  • Медведев А. Ф. Добро и зло в воззрениях софиста // Вестник Русского Христианского гуманитарного института. — СПб., 2001. — 4. — С. 372−397.
  • Горан В. П. Кризис древнегреческой демократии и философия софистов: Протагор и Ксениад // Гуманитарные науки в Сибири. — Новосибирск, 2001. — № 1. — С. 43−48.
  • Горан В. П. Кризис древнегреческой демократии: Продик и Критий.// Гуманитарные науки в Сибири. — Новосибирск, 2003. — № 1. — С. 20−23.* Краснопольская А. П. Софистика и софисты // Человек — М., 2004. — № 5. — С. 67−78.
  • Краснопольская А. П. Софистика и софисты // Человек — М., 2004. — № 5. — С. 67−78.
  • Краснопольская А. П. Софистика и педагогика //Противоречие и дискурс — М.: ИФАН, 2005. — С. 157−169.
  • Dupréel, Eugéne. Les sophistes. — Neuchâtel, Éditions du Griffon ; Bruxelles, Les Éditions du Temple, 1948. — 408 pp.
  • Jaeger W. W. Paideia — B., 1959. — Bd 1.
  • Gomperz H. Sophistik und Rhetorik… — Lpz.: Nachdruck, 1965.
  • Guthrie W. K. A history of Greek philosophy — Camb., 1969. — р. 1−322.
  • Reding J. P. Fondements philosophiques de la rhetorique chez les sophists grecs et chez les sophists chinois — Berne, 1985.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 45 CC-BY-SA-icon-80x15.png