Մբանզա-Կոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մբանզա–Կոնգոից)
Բնակավայր
Մբանզա-Կոնգո
պորտ.՝ M'banza-Kongo
Զինանշան

ԵրկիրԱնգոլա Անգոլա
Մակերես0,622 կմ²
ԲԾՄ408 մետր
Բնակչություն148 000 մարդ (2014)
Մբանզա-Կոնգո (Անգոլա)##
Մբանզա-Կոնգո (Անգոլա)

Մբանզա–Կոնգո (պորտ.՝ M'Banza-Kongo, կոնգոMbânza Kôngo), քաղաք Անգոլայի հյուսիս-արևմուտքում, Զաիրե նահանգի վարչական կենտրոնը։ Պորտուգալական իշխանության շրջանում կոչվել է Սան Սալվադոր դու Կոնգո (պորտ.՝ São Salvador do Congo):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում՝ բլրի վրա, ծովի մակարդակից 408 մ բարձրության վրա։ Քաղաքից մինչև Կոնգո գետի մոտակա հատվածը 160 կմ է։ Քաղաքն ունի օդանավակայան[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 24 220 մարդ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1390 թվականից Մբանզա–Կոնգոն եղել է Կոնգոյի Թագավորության մայրաքաղաքը։ Այստեղ է գտնվել երկրի տիրակալի նստավայրը՝ մանի-կոնգոն։

Դեռևս 15-րդ դարում՝ պորտուգալացիների ժամանումից հետո, երկրում սկսել է արմատավորվել քրիստոնեությունը։ 16-րդ դարի կեսերին Մբանզա–Կոնգոյում կառուցվել է եկեղեցի։ Հաջորդ հարյուրամյակում քաղաքը շարունակել է աճել և զարգանալ։ 17-րդ դարի կեսերին նրա բնակչությունը հասել է 30 000-ի։ Այնուամենայնիվ, 1660-ական թվականներին թագավորությունում սկսվել է քաղաքացիական պատերազմ (Մբվիլայի ճակատամարտում պորտուգալական բանակի կողմից արքայական ուժերի պարտությունից հետո (1665))։ 1678 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։

Մբանզա–Կոնգոն վերակառուցվել է 1709 թվականին անտոնյանիստների՝ Կամպա Վիտայի հետևորդների կողմից։ 1914 թվականին թագավորության տարածքը քաղաքի հետ միասին դարձել է Անգոլայի պորտուգալական գաղութի մաս։ 1975 թվականից եղել է Անգոլայի անկախ պետության մաս։

Քաղաքացիական պատերազմի առաջին ամիսներին Սան Սալվադոր դու Կոնգո քաղաքը FNLA (en) հակակառավարական շարժման և նրա զինված ուժերի ռազմական և քաղաքական հենակետերից մեկն էր։ Մասնավորապես, կար եվրոպացի և ամերիկացի վարձկանների հենակետ Կոստաս Գեորգիուի, այնուհետև Գուստավո Գրիլոյի հրամանատարությամբ, որոնց հավաքագրում էին FNLA-ի կողմից պատերազմում կռվելու համար։ 1976 թվականի փետրվարի սկզբին քաղաքը գրավվել է MPLA-ի (en) կառավարական ուժերի կողմից։

Նշանավոր տեղաբնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտո Հոլդեն, անգոլացի քաղաքական գործիչ, Անգոլայի ազատագրման ազգային ճակատի (FNLA) հիմնադիր և երկարամյա ղեկավար։
  • Ջոնի Էդուարդո Փինոք, անգոլացի քաղաքական գործիչ և դիվանագետ, Ռոբերտո Հոլդենի զինակիցը FNLA-ում, հետագայում միացել է MPLA-ին։
  • Տոնտա Աֆոնսու Կաշտրու, անգոլացի զինվորական, FNLA զորքերի հրամանատար, հետագայում կառավարական բանակի գեներալ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մբանզա–Կոնգոյի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.5
(92.3)
37.0
(98.6)
37.7
(99.9)
35.5
(95.9)
35.0
(95)
32.5
(90.5)
35.0
(95)
32.5
(90.5)
32.0
(89.6)
35.0
(95)
36.0
(96.8)
32.5
(90.5)
37.7
(99.9)
Միջին բարձր °C (°F) 28.1
(82.6)
28.7
(83.7)
29.5
(85.1)
28.9
(84)
28.2
(82.8)
26.5
(79.7)
24.6
(76.3)
24.6
(76.3)
26.0
(78.8)
27.4
(81.3)
28.0
(82.4)
27.7
(81.9)
27.4
(81.3)
Միջին օրական °C (°F) 24.2
(75.6)
24.6
(76.3)
25.0
(77)
24.7
(76.5)
24.0
(75.2)
22.0
(71.6)
20.2
(68.4)
20.2
(68.4)
21.6
(70.9)
23.4
(74.1)
24.0
(75.2)
23.9
(75)
23.2
(73.8)
Միջին ցածր °C (°F) 20.2
(68.4)
20.5
(68.9)
20.4
(68.7)
20.5
(68.9)
19.8
(67.6)
17.5
(63.5)
15.8
(60.4)
15.8
(60.4)
17.3
(63.1)
19.3
(66.7)
20.0
(68)
20.1
(68.2)
18.9
(66)
Ռեկորդային ցածր °C (°F) 16.5
(61.7)
17.1
(62.8)
16.7
(62.1)
17.2
(63)
14.9
(58.8)
13.0
(55.4)
12.0
(53.6)
12.3
(54.1)
13.3
(55.9)
16.4
(61.5)
17.0
(62.6)
16.5
(61.7)
12.0
(53.6)
Տեղումներ մմ (դյույմ) 139
(5.47)
133
(5.24)
175
(6.89)
255
(10.04)
156
(6.14)
2
(0.08)
0
(0)
4
(0.16)
8
(0.31)
80
(3.15)
167
(6.57)
183
(7.2)
1299
(51,14)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 9 7 10 15 10 1 0 1 1 7 13 12 86
աղբյուր: Գերմանիայի եղանակային ծառայություն (1920–1952)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «M'Banza Congo Airport profile» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  2. «Population of Mbanza Congo, Angola» (անգլերեն). Mongabay.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Population Of M'banza Congo» (անգլերեն). Population-of.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  4. «Klimatafel von Mbanza Congo (Sao Salvador do Congo), Prov. Zaire / Angola» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մբանզա-Կոնգո» հոդվածին։