Jump to content

Մա Յուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մա Յուան
馬遠
Ծնվել է1160[1][2] կամ անհայտ[3]
ԾննդավայրՀանչժոու, Չինաստան
Վախճանվել է1225[1][2]
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՍուն դինաստիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն, shan shui?, Ծաղիկներ և թռչուններ և մարդու ձևի գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԳարնանը լեռնային արահետով քայլելը
Ներշնչվել էԼի Թանգ
ՀայրՄա Շիրոնգ
ԶավակներՄա Լին[4]
 Ma Yuan (painter) Վիքիպահեստում

Մա Յուան, Ցին-շան (չինարեն՝ 馬遠 , 1160[1][2] կամ անհայտ[3], Հանչժոու, Չինաստան - 1225[1][2], անհայտ, Շանսի գավառ), չինացի գեղանկարիչ։ Հանչժոուի գեղանկարչության ակադեմիայի գործիչ։ Ստեղծել է բնանկարներ («Միայնակ ձկնորսը գետի վրա, ցրտին», Ազգային թանգարան, Տոկիո), ինչպես և «ծաղիկներ-թռչուններ» ժանրի ստեղծագործություններ («Սալորի ծաղիկները, քարերը և վայրի բադերը լեռնային գետակում», Գուգուն թանգարան, Պեկին)։ Մա Յուանի միագույն և երանգավորված բնանկարներին, որոնք խորապես մարմնավորում են բնությունը, որպես աշխարհի միասնության ու անվերջության փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ է զուսպ հուզմունքով համակված հայեցողական տրամադրությունը։ Մա Յուան, լայնորեն օգտագործել է չինական գեղանկարչության համար նոր այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են կոմպոզիցիայի ասիմետրիկությունը, շեշտված, լայն գունաբծերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մա Յուան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 108