Մաքս Հոլոուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Հոլոուեյ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1991(1991-12-04) (32 տարեկան)
ԾննդավայրWaianae, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունՀավայացիներ և Samoan Americans?
ԿրթությունWaianae High School?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ
ԱմուսինAlessa Quizon?[1]
 Max Holloway Վիքիպահեստում

Մաքս Հոլոուեյ (անգլ.՝ Max Holloway, դեկտեմբերի 4, 1991(1991-12-04), Waianae, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ), խառը ոճի ամերիկացի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ կիսաթեթև քաշային կարգում։ UFC-ի կիսաաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն[2]։ Զբաղեցնում է 6-րդ հորիզոնական UFC-ի լավագույն մարտիկների ցանկում՝ անկախ քաշային կարգից ըստ Sherdog-ի[3] և 5-րդը ըստ UFC-ի[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Հոլոուեյը սամոանյան և անգլիական արմատներով հավայացի է, ծնվել և մեծացել է Հավայան կղզիներում՝ Վաիանայ քաղաքում։ Դպրոցում հետաքրքրվել է մարտարվեստով, զբաղվել քիքբոքսինգով, հետո անցել MMA-ին և 19 տարեկանում ռեկորդ է սահմանել՝ 4:0: Ապրում և մարզվում է ԱՄՆ-ի կղզային նահանգում։

UFC-ում իր նորամուտը նշել Է 2012-ին՝ պարտվելով Դաստին Պորյեին ցավեցնող հնարքով, այնուհետև եղել են հաղթանակներ և պարտություններ, որոնցից մեկից հետո (Քոնոր ՄաքԳրեգորին) Մաքսը 4 տարվա ընթացքում 11 անընդմեջ հաղթանակ է տարել և խլել է երբեմնի անպարտելի Ժոզե Ալդուի գոտին։

Մաքսը 2012-ին ամուսնացել է Հավայան մոդել Կաիմանե Պաալուխի հետ։ Զույգը 2012-ին որդի է ունեցել։ Մարտերին մշտապես դուրս է գալիս այդ նահանգի դրոշով, նույնիսկ նրա շորտերի գունավորումը Հավայան կղզիների դրոշի նման է, այլ ոչ թե` ԱՄՆ-ի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-ի դեկտեմբերի 10-ին Հոլոուեյը նոկաուտի է ենթարկել Էնտոնի Պետտիսին UFC 206 մրցաշարում և նվաճել է UFC-ի միջանկյալ չեմպիոնի տիտղոսը։ 2017 թվականի հունիսի 3-ին UFC 212 մրցաշարին Բրազիլիայում Մաքս Հոլոուեյը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Ժոզե Ալդոյին՝ դրանով իսկ նվաճելով UFC-ի չեմպիոնի տիտղոսը կիսաթեթև քաշային կարգում։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Դեթրոյթում (ԱՄՆ) կայացած UFC 218 մրցաշարում Հոլոուեյը ռևանշ է ունեցել Ժոզե Ալդոյի հետ, Հոլոուեյը կրկին նոկաուտի է ենթարկել Ալդոյին երրորդ ռաունդում՝ պաշտպանելով UFC-ի չեմպիոնի գոտին կիսաթեթև քաշային կարգում։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Տորոնտոյի (Կանադա) UFC 231 մրցաշարում չեմպիոնը պետք է հանդիպեր անպարտելի հակառակորդ Բրայան Օրտեգայի հետ, ամբողջ մենամարտի ընթացքում չեմպիոնը գերիշխում էր հակառակորդի նկատմամբ։ Պայքարը դադարեցվել է բժշկի կողմից 4-րդ ռաունդում, դրանով իսկ Հոլոուեյը կրկին պաշտպանել է տիտղոսը։ 2019-ի ապրիլի 13-ին տեղի է ունեցել Հոլոուեյ-Պորյեի մենամարտը թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։ Մենամարտն ավարտվել է Պորյեի հաղթանակով` մրցավարների միաձայն որոշմամբ։ 27 հուլիսի 2019 Հոլոուեյը պաշտպանել է UFC-ի չեմպիոնական տիտղոսը Ֆրենկե Էդգարի հետ մենամարտում։ Դեկտեմբերի 15-ին կորցրել է տիտղոսը Ալեքսանդր Վոլկանովսկու հետ մենամարտում։ 2020 թվականի հուլիսի 11-ին կայացել է ռևանշը, որում Մաքսը պարտվել է առանձին որոշմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sportskeeda.com/mma/max-holloway-wife
  2. «UFC-245». UFC.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Sherdog Official Mixed Martial Arts Rankings». sherdog.com. 2017 թ․ հունիսի 22.
  4. «UFC Official Mixed Martial Arts Rankings». ufc.com. 2017 թ․ հունիսի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ժոզե Ալդու
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի 4-րդ չեմպիոն
2017 թվականի հունիսի 3 - 2019 թվականի դեկտեմբերի 15
Հաջորդող՝
Ալեքսանդր Վոլկանովսկի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Հոլոուեյ» հոդվածին։