Մաքս Էբի
Ծնվել է | 1948[1] |
---|---|
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | վիրաբույժ, բժիշկ և օրթոպեդ |
Աշխատավայր | ՄաքԳիլի համալսարան |
Մաքս Էբի (1948[1]), շվեյցարացի-կանադացի ողնաշարի վիրաբույժ։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսոր Էբին Բեռնի համալսարանի Ողնաշարի բաժնի հիմնադիրն ու նախկին ղեկավարն է, որը Շվեյցարիայում առաջին ակադեմիական ողնաշարաբանական բաժինն է։ Նա եղել է օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Կանադայի Մոնրեալի ՄաքԳիլ համալսարանում և ՄաքԳիլ համալսարանի Առողջության կենտրոնի գլխավոր օրթոպեդիկ վիրաբույժ։
Ակադեմիական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին նա համահիմնել է European Spine Journal-ը (Ողնաշարի եվրոպական հանդես), որտեղ 23 տարի աշխատել է որպես գլխավոր խմբագիր և այսօր շարունակում է աշխատել որպես համացանցային ուսուցման խմբագրի տեղակալ[2]։ Նա ներկայումս համակարգող խմբագիր է eccElearning-ում[3]՝ ողնաշարի վիրաբուժության առցանց կրթական ծրագիր։
Պրոֆ. Էբին հեղինակել կամ համահեղինակել է ավելի քան 250 հոդված, գրախոսություն, գրքերի գլուխներ և խմբագրականներ։
Մարդասիրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսոր Էբին զգալի ժամանակ և միջոցներ է տրամադրում մարդասիրական աշխատանքին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պակիստանը և Հայաստանը։ Նա ներգրավված է եղել 2006 թվականին Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի անդամալույծ տուժածների փրկարարական կազմակերպությանը։ Այնուհետև նա օգնել է կառուցել Պակիստանում ողնաշարի առաջին ազգային բաժանմունքը Ռավալպինդիի Ազգային զինված ուժերի բժշկական դպրոցում։ Երևանի Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոցում նրա աշխատանքը կենտրոնացած է հիմնականում երեխաների մոտ ողնաշարի դեֆորմացիաների և գոյացությունների վրա, ինչը նրան դրդել է հետազոտություն ստեղծել բնածին սկոլիոզի էթիոլոգիայի վերաբերյալ[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսոր Էբին ստացել է AO հիմնադրամի Նորարարության մրցանակ և Կյանքի ընթացքում նվաճումների մրցանակա, ինչպես նաև Ուսումնասիրությունների միջազգային միության՝ Ողնաշարի գոտկային շրջանի նվաճումների մրցանակ[4]։
2003 թվականին արժանացել է Ֆրանսիայի պատվավոր դոկտոր կոչմանը։
Անդամակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքս Էբին Եվրոպայի ողնաշարի միության նախկին նախագահն է և Եվրոպական գիտությունների ակադեմիայի անդամ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 VIAF ID
- ↑ 2,0 2,1 2,2 Gunzburg, Robert (2016 թ․ մայիս). «Max Aebi, MD». SPINE. 41 (10): 832–834. doi:10.1097/BRS.0000000000001572. ISSN 0362-2436. PMID 27010994. S2CID 43853881.
- ↑ «Prof Max Aebi — Spine Surgery Faculty — eccElerning». eccElearning. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «ISSLS Wiltse Lifetime Achievement Award». www.issls.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)